Category: Հրապարակումներ
Published on 24 July 2013
Print

Այս ընդհանրական ընդվզումը քաղաքացիների ինքնորոշման դրսեւորում է եւ ինքնորոշման սկզբունքի կարեւորությունը գիտակցող ամեն ոք կարող է երեւույթի առիթով միայն գոհունակություն ապրել: Այս  մասին այսօր` հուլիսի 24-ին հրավիրված ասուլիսին ասաց ԱԻՄ նաախագահ Պարույր Հայրիկյանը՝ մեկնաբանելով ուղեվարձի թանկացման դեմ բողոքի ակցիաները:

Նրա խոսքով, երեւույթը, որի դեմ ընդվզում են մարդիկ, հետեւանք է մեկ այլ երեւույթի ` գազի գնի բարձրացման եւ մեր իշխանությունների համարժեք պատասխան տալու անկարողության: Նա նշեց, որ մինչեւ գազի գնի բարձրացումը մեր իշխանությունները պետք է  գործողությունների հստակ ծրագիր ունենային, համարժեք քայլեր մշակած լինեին, բանակցած լինեին հարեւան պետությունների, Համաշխարհային բանկի, եվրոպական կառույցների հետ: «Այսօր մեր քաղաքացիները զգացել են ինքնորոշման կարեւորությունը եւ մենք պետք է ունենանք ինքնորոշման հնարավորություն»,- ավելացրեց Պարույր Հայրիկյանը: Խոսելով գների թանկացումից՝ Հայրիկյանը հարցրեց, արդյո՞ք Հայաստանը բանակցել է Պարսկաստանի հետ: «Ոչ: Ուրեմն ունենք ծախու արարածներ: Կառավարությունը նրա համար է, որ իմանա հնարավոր վտանգների մասին եւ հասկանա, թե վտանգի դեպքում ինչ պետք է անի»,- նշեց Պարույր Հայրիկյանը:

Խոսելով անելիքների մասին՝ նա ասաց, որ ինքը տվել է ինքնորոշման բանաձեւը եւ, եթե խելք ունենան, կօգտվեն: «Մանր-մունր բաներով չեմ զբաղվում: Իմ եւ փոփուլիստ (սփյուռքահայերենով եմ ասում) գործիչների տարբերությունը այն է, որ ես, ոչ թե հետեւանքներով եմ զբաղվում, այլ պատճառներով»,- հիմնավորեց Հայրիկյանը: Իսկ ստեղծված իրավիճակում կարծում է մեղավոր ենք բոլորս մեր ունեցած իշխանությամբ: «Ամեն մարդ կարող է իր ցավի մասին գոռալ, դիմել բժշկի, բայց համախմբվածություն է պետք իմ կատարյալ ժողովրդավարության մոդելի շուրջ: Բայց լռության համար այլեւս կարող ենք չվախենալ: Փառք Աստծո, լռությունն այլեւս խախտված է»:

 

Աղբյուր՝ News.am

 
Category: Հրապարակումներ
Published on 04 July 2013
Print

Հայկական դիվանագիտությունը ձախողել է: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը՝ խոսելով հայկական դիվանագիտության սխալներից:

Նա նշեց, որ այսօր այնպես է ստացվել, որ ՀՀ-ն աշխարհի միակ պետությունն է, որին հրապարակավ սպառնում են պատերազմով, և դա այնքան բնականոն է դարձել, որ լավագույն դեպքում բոլոր հանդիպումների ժամանակ ասում են, թե խաղաղ բանակցությունների կողմնակիցն են: Այնինչ պատերազմով սպառնալը միջազգային իրավունքի տեսակետից անթույլատրելի է: 

Նրա խոսքով՝ ասում են, թե Հայաստանը օկուպացրել է Ադրբեջանի տարածքների 20 տոկոսը, իսկ դրան ի պատասխան՝ մեր դիվանագիտությունն ասում է, թե մենք ազգերի ինքնորոշման կողմնակիցն ենք, ուզում ենք բանակցությունների միջոցով հաջողության հասնել մեր հարևանների հետ: 

«Սակայն մեզ սպառնացող վտանգը շատ ավելին է, քան տարածքներ կորցնելը: Թուրքիայի իմպերիալիստական շրջանակներին ձեռնտու է, որ հետագայում զոհի կարգավիճակով հանդես եկող Հայաստանը ընկալվի որպես հանցագործ: Հայաստանը պետք է 1990-ական թթ. Անկախության վերականգնման առաջին պահից սկսած ահազանգած լիներ, որ Հայաստանի՝ միջազգայնորեն ճանաչված տարածքների 80%-ը բոլշևիկյան Ռուսաստանի աջակցությամբ գրավված է Թուրքիայի և Ադրբեջանի կողմից, և դրա վերադարձը Ցեղասպանություն ապրած հայ ժողովրդին համաշխարհային հանրության պարտականությունն է: Ստալինյան սահմաններին Հայաստանն այդպես էլ չհակադրեց միջազգայնորեն ընդունված սահմանները»,- ասաց Պարույր Հայրիկյանը: 

Անդրադառնալով ռուս-ադրբեջանական զենքի գործարքին՝ նա նշեց, որ ՌԴ-ն պաշտոնապես ասում է, թե զենքի վաճառքն Ադրբեջանին բիզնես է: Բայց, Պարույր Հայրիկյանի խոսքով, պոռնիկի աշխատանքը ևս բիզնես է: Ուստի նա պարզաբանեց, որ կան բիզնեսի տեսակներ, որոնք անբարո և անթույլատրելի են համարվում: 

«Պատերազմող երկրի հետ այդ ոլորտում բիզնես-ցանկությունը դաշնակցի կողմից հանցավոր և անբարո մոտեցում է: ՌԴ-ն Հայաստանին ասում է, որ ՀՀ-ն իր ստրուկն է եղել, իր ստրուկն էլ կմնա»,- ասաց Պարույր Հայրիկյանը:

 

Աղբյուր՝ 1in.am

 
Category: Հրապարակումներ
Published on 28 June 2013
Print
ԱԻՄ առաջնորդ, նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ իր դեմ կատարված մահափորձին` վստահություն հայտնելով, որ գլխավոր պատվիրատուն դեռ հայտնի չէ:
«Ձերբակալվածը միայն միջնորդ պատվիրատուն է, իսկ գլխավորը հայտնաբերված չէ»,-ասաց նա:

Պարույր Հայրիկյանը մամուլի ասուլիսին ներկայացավ իրավապահ մարմինների ներկայացուցիչների ուղեկցությամբ: Այս հանգամանքը նա բացատրեց պետության կողմից իր անվտանգության ապահովման պահպանման պահանջով:

«Դա կատարվում է իմ անվտագության ապահովման համար պետության նախաձեռնությամբ: Ինձ համար էլ հաճելի չէ մշտապես հսկվելը»,-նշեց բանախոսը:

Հարցին` չի կարծո՞ւմ, որ համապատասխան մարմինները անգործության են մատնված իր գործի քննության հարցով, ԱԻՄ առաջնորդը նկատեց. «Յուրաքանչյուր երկրում նման իրավիճակ ստեղծվում է: Այլ բան է, որ դատարանը մի քիչ տարօրինակ է իրեն դրսևորում: Մարդը հարյուր հազար դոլար է ստացել առանց իմանալու, թե ումից է ստանում: Չեն խորանում դրդապատճառների մեջ, ասվում է միայն` ուզում էի վախեցնել Հայրիկյանին»:

Պարույր Հայրիկյանի խոսքով` իր դեմ մահափորձը կատարվել է ռուս իմպերիալիստական ուժերի կողմից, ովքեր տարիներ շարունակ իրեն հետևում են.«Ես ապրում եմ 64 տարի այս մոլորակի վրա, 47 տարի ԿԳԲ-ի գաղտնի ցանցը փորձում է ինձ վերացնել: Կարծում եմ, որ այդ ուժը եղել է հիմնական մասնակիցը այդ ամենի: Որոշ գործիչներ ասացին, որ գաղտնի ցանցը գոյություն չունի. դա տգիտություն է»:
 
Աղբյուր` HayNews.am
 
Category: Հրապարակումներ
Published on 28 June 2013
Print

ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանն անթույլատրելի է համարում Ռուսաստանի` Ադրբեջանին զենք վաճառելը:

«Եթե իմ վրա կրակած չլինեին, և ես դառնայի նախագահ, մինչ այժմ այդ ուղղությամբ  որոշակի քայլեր կձեռնարկեի»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց  նա:

ԱԻՄ առաջնորդը սկզբում չասաց, թե այդ ուղղությամբ ինչ պետք է ձեռնարկի պետությունը, քանի որ, ըստ նրա, եթե պետությանը մի բան ես ասում, ասում են` դու ընդդիմադիր ես: Սակայն հետո հավելեց. «Ի՞նչ է նշանակում` մեզ պատերազմով սպառնացող պետությանը զենք վաճառել: Ես իմ ամբողջ կյանքում զբաղված եմ եղել նախազգուշացնելովՄենք որևէ մեկին չենք առաջարկում ընկնել հակառուսկան հիստերիայի մեջ, բայց հակաիմպերիալիստական հիստերիա` արժե»:

ԱԻՄ առաջնորդի կարծիքով` այսպես շարունակել չի կարելի և պետք վճռականորեն ընդվզել: Ըստ նրա` Հայաստանի  նախագահն, օրինակ, պետք է հավաքեր Մինսկի խմբի համանախագահներին և  ասեր` տեսեք Ռուսաստանն ինչ է անում: 

Աղբյուր՝ yerkir.am

 

 
Category: Հրապարակումներ
Published on 25 June 2013
Print

ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը այսօր դժգոհեց, որ այս տարվա  հունվարի 31-ին Պարույր Հայրիկյանի դեմ ուղղված մահափորձի դեպքը մամուլում որոշ անձանց կողմից, իրենց ուզած ձևով, այնպես ձևեց  քրեական գործը, որ կասկածի տակ առնվեց անգամ Պարույր Հայրիկյանի վրա կրակելու հանգամանքը: «Զավեշտը հասավ այնտեղ, որ մամուլում հրապարակվեցին նյութեր, որ իբր Հայրիկյանի վրա դատաբժիշկը հրազենային վնասվածք չի տեսել: Ոչ միայն կա այդ հրազենային վնասվածքը, այլ նաև հանցագործի գնդակը խրվել, մնացել է Հայրիկյանի մարմնում, որը վիրահատական ճանապարհով հեռացվել է մարմնից»,- «Ուրբաթ» ակումբում ասաց փաստաբանը: Նրա խոսքով.«Եթե հանցագործի գնդակից Հայրիկյանը զոհվեր, վստահ եղեք, նա դասվելու էր զոհված հերթական հերոս նահատակների շարքը»: Պարոն Բաղդասարյանը, անդրադառնալով գործով մեղադրյալ Վարդան Սեդրակյանի պաշտպան Ալեքսանդր Սիրունյանի տարածած հաղորդագրությանը, ասաց. «Սիրունյանի գրասենյակը հայտարարություն է տարածում, խոսում է երկրորդ գնդակի մասին եւ  անտեսում է առաջին գնդակի մասին:  Չի ասում՝ երկրորդ գնդակի հետքը չկա: Երբ  մեկը փաստերից տեղյակ է եւ միտումնավոր փաստերը չի ներկայացնում հավասար է ստելուն»: Փաստաբանի խոսքերով, երկրորդ փամփուշտի մասին խոսք չի եղել, վնասվածքի մասին էլ չի խոսվել: Նա նաեւ անդրադաձավ հարյուր հազար դոլար Վարդան Սեդրակյանի հաշվեհամարին ուղարկելու հանգամանքին ու հավելեց. «2012-ի դեկտեմբերին նա ստացել է հարյուր հազար դոլարի չափով գումար: Մենք այս գումարը ոչ կապում, ոչ էլ չենք կապում»: Փաստաբանը խոսեց նաեւ Հայրիկյանի ներկայացրած միջնորդության մասին՝ Վարդան Սեդրակյանի նկատմամբ խափանման միջոցի փոփոխության վերաբերյալ.  « Կալանք ձևակերպումը ծայրահեղ է, քանի որ կան այլընտրանքային միջոցներ»: Պարույր Հայրիկյանի ընկեր, ԱԻՄ արտաքին կապերի պատասխանատու Կարո Եղնուկյանն էլ  շարունակեց. «Վարդան Սեդրակյանն այս գործի երկրորդ օղակն է: Ես տեսնում եմ միտումնավոր փորձ՝ օղակը փակելու, որ չկարողանաս այդ օղակից դուրս գալ»: Այն կարծիքը, որ կրակոցը սպանելու միտում չի ունեցել, փաստաբանը պնդեց,  որ կրծքին ուղղված կրակոցը ոչ այլ ինչ է, քան մահափորձ: Կարո Եղնուկյանն էլ խոսեց  մահափորձի քաղաքական նպատակներից. «Պարույր Հայրիկյանի առաջին կասկածները ամրապնդվում են: Երկու թեկնածու կային նախընտրական քարոզարշավին, որոնք հասարակությանը կոչ էին անում հանել իրենց միջի վախերը՝ Րաֆֆի Հովհաննիսյանն ու Պարույր Հայրիկյանը, որոնց պետք էր պատժել:  Հայրիկյանը չթողեց այդպես ընթանար գործը, նա ժողովրդի դուխը չկոտրեց, հաջորդ օրն ասաց, որ լավ է»: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2013/06/25/258585/ 

 

 

Որոնում

Վերջին տեսանիւթեր

?>?>