Category: Հրապարակումներ
Published on 18 November 2013
Print

«Ազգային ինքնորոշում միավորման» առաջնորդ Պարույր Հայրիկյանն այսօր Երևանի քաղաքապետարանին նոյեմբերի 28-ին և 29-ին Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելու հայտ կներկայացնի: Այս մասին Tert.am-ին տեղեկացրեց Պարույր Հայրիկյանը:

Մանրամասնելով հանրահավաքի նպատակները՝ նա ասաց. «Հանրահավաքը նրա համար է, որ մտքերի փոխանակում տեղի ունենա, բայց հիմնական ուղղվածությունն ակնհայտ է. նվազագույնը ցույց տալ, որ ոչխար չենք, հասկանում ենք, որ մեր վերաբերյալ Մաքսային միությանն անդամակցելու որոշում ընդունելիս պետք է մեր՝ քաղաքացիներիս, կարծիքը հաշվի առնվեր, ոչ թե մի հոգի գնար: Մի բան, որի մասին արդեն ամբողջ աշխարհում են խոսում, երբ առանց քննարկումների տեղի ունեցած որոշում է կայացվել»:

Հայրիկյանի խոսքով՝ իրենք՝ իր գաղափարակիցները, ինչպես նաև մարդկանց 70%-ը խոսելու են այն բանի շուրջ, որ Մաքսային միությանն անդամակցելն անկախությանը դեմ է: Եթե Եվրոպական միության հետ ընդամենը ասոցացման մասին էր խոսքը, այսինքն՝ հարաբերությունները սերտացնելու, մերձենալու և այլն, ապա այստեղ շատ հստակ և կտրուկ ասվում է՝ Հայաստանը դառնում է ՄՄ-ի անդամ:

«Ես անձամբ չեմ բացառում, որ կարող է մեկը գալ և ասել, որ ճիշտ է Մաքսային միությանը միանալ, այսինքն՝ այդ տեսակետները պետք է իմանալ և դրանք քննարկելով ավելի մատչելի դարձնել քո մոտեցումը կամ հակառակը, այնպես որ ես ենթադրում եմ, որ դա բաց հանրահավաք կլինի»,- ասաց նա՝ հավելելով, որ արդեն կան ելույթ ունենալու հայտ ներկայացրած մարդիկ, որոնցից ոչ բոլորն են կուսակցական. «Այնպես չէ, որ բոլորը մի թիմից են, բայց բոլորը հայ ժողովուրդ կոչված թիմից պետք է լինեն»:

ԱԻՄ առաջնորդի խոսքով՝ մարդիկ ոչ թե իր գաղափարների կողքին են կանգնում, այլ ինքն է կանգնում անկախ Հայաստանի, Հայաստանի ինքնիշխանության կողմնակիցների, եվրոպական արժեքային համակարգի կողմնակիցների կողքին. «Փառք Աստծո, անցել են այն ժամանակները, երբ Հայրիկյանն անկախության առաջնորդն էր, ու մարդիկ պետք է միանային Հայրիկյանին: Փառք Աստծո, ժողովուրդը ազատատենչ ժողովուրդ է, և մենք մնում ենք մեր ժողովրդի հիմնական մասի կողքին: Եվ երբ մարդիկ լսեն, թե ինչ հարցադրում է կատարվում, գոնե պետք է ցույց տան, որ ոչխար չեն»:

Հանրահավաքն ընդվզում չէ, և ինչպես Հայրիկյանը նկատեց, մարդիկ կամ պետք է ցանկանան ցույց տալ, որ այլ կարծիք ունեն, կամ՝ ոչ:

Ինչ վերաբերում է երեկ տեղի ունեցած հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովների հանդիպմանը, նա նշեց, որ ՄՄ-ի թեմայով հանդիպումները ցույց են տալիս, որ իրենք սկզբունք, հետևողականություն չունեն, իրենք իրենց հավատարիմ չեն. «Չէ որ նախագահն ընտրվել է դեպի եվրոպական արժեքային համակարգ հոգեբանության, տրամաբանության պայմաններում, եթե, իհարկե, ընտրվել է: Հիմա այդ նույն մարդիկ չէ որ պետք է անհարմարավետություն զգային, քանի որ այլ բանի մասին է խոսք գնում: Ուրեմն այդ ոգով ապրող մարդիկ մի հատ հայելու մեջ պետք է նայեն ու ասեն՝ արդյոք սա իմ պատկե՞րն է, չէ որ ես երեկ ուրիշ մարդ էի: Արդյոք կարելի՞ է այդքան անհետևանք ու անսկզբունք լինել, ուրեմն սրանք այն մարդիկ չեն, որոնք իրավունք ունեն նույնիսկ ընտանիք ղեկավարել, առավել ևս ազգ»:

ՄՄ-ին անդամակցելու հարցում հասարակության կարծիքի հետ հաշվի նստելը, ըստ Հայրիկյանի, կախված է այն բանից, թե որքանով վճռական կլինի ժողովուրդն իր կարծիքը ցույց տալու հարցում: «Նաև կախված է նրանից, թե որքան շնորհալի կլինեմ ես մարդկանց այդ բանը բացատրելու և դուրս հրավիրելու գործում, կախված է այն բանից, թե որքան այդ հարցի մասին խոսող մարդիկ՝ ճամարտակողները, կփոխեն իրենց կեցվածքը և կսկսեն իրատես աշխատել»,- ասաց նա և եզրափակեց. «Ամեն ինչ չէ, որ ինձնից է կախված, բայց ամեն մարդ պետք է իմանա, որ այս որոշման անարդարացի լինելը ոչ միայն մեզ համար է ակնհայտ, այլ նաև եվրոպական քաղաքական շրջանակների համար, այսինքն՝ ստորացուցիչ վիճակ է, մեզ ուզում են ուղղակի փչացնել»:

 

Աղբիւր՝ Tert.am

 
Category: Հրապարակումներ
Published on 15 November 2013
Print

ՀՀ նախագահի  նստավայրի դիմաց հաաքվել են մի  խումբ քաղաքացիներ   ԱԻՄ առաջնորդ Պարոյր Հայրիկեանի գլխավորութեամբ եւ իրենց բողոքի ձայնն  են բարձրացնում ընդդէմ  Հայաստանի` Մաքսային միութիւն մտնելու մասին Սերժ Սարգսյանի հայտարարությանը: «Ոչ Մաքսային միութեանը», «Ոչ Մաքսային միութեանն ու Պուտինին», «Սգվոր է հայը, երբ անկախ չէ հայը», «Հայաստանն առանց Պուտինի»  ցուցապաստառներով քաղաքացիները պահանջում են  Սերժ Սարգսեանից հրաժարուել Հայաստանը Մաքսային միութիւն  մտցնելու մասին իր հայտարարությունից:

Հայրիկեանը, որպէս իրենց պահանջի հիմնավորում, հիշեցրեց  իրենց վերջին անցկացրած հարցումները, ասաց, որ Հայաստանի բնակչութեան մեծ մասը դէմ է Մաքսային միութիւն մտնելուն: Կողմ է արտահայտուել ընդամենը 23%-ը: «Այս իրավիճակում Հայաստանի իշխանութիւններին  մնում է  Հայաստանի քաղաքացիների կամքին համահունչ  կտրուկ փոխել արտաքին քաղաքականութեան առանցքային կողմնորոշումը և յետ կանգնել Մաքսային միութեանն անդամագրվելու խնդրահարուիւց նպատակից: Հակառակ դեպքում, պրն  նախագահ, ինքներդ կնպաստեք ձեր հրաժարականի հասունացմանը»,- հայտարարեց Պարոյր Հայրիկեանը:

Իրենց պահանջը բարձրաձայնելուց հետո ակցիայի մասնակիցներն  իրենց պահանջը գրաւոր տեքստով հանձնեցին  նախագահական:

 
Category: Հրապարակումներ
Published on 15 November 2013
Print

Այսօր նախագահական նստավայրի առաջ տեղի է ունեցել հերթական բողոքի ակցիան՝ Հայաստանն առանց Պուտինի, դեմ ենք Մաքսային միությանը և նման այլ կարգախոսներով: Ակցիայի մասնակիցները նշել են, որ հասարակության մեծամասնությունը դեմ է Մաքսային միությանը, քանի որ նրանց համոզմամբ դա վտանգի տակ է դնում մեր պետության ինքնիշխանությունն ու անկախությունը: Նրանք բաց նամակ են հանձնել նախագահական նստավայրի աշխատակցին, որում մասնավորապես նշված է եղել, որ այս իրավիճակում Հայաստանի իշխանությունները պետք է կտրուկ փոխեն քաղաքական կողմնորոշումը: Նամակի պատճենները հանձնվելու են նաև եվրոպական երկրների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին:

 

 

Աղբիւր՝ GalaTV.am

 
Category: Հրապարակումներ
Published on 15 November 2013
Print

Պարույր Հայրիկյանն օրերս հրապարակեց սոցհարցման մի տվյալ, ըստ որի, Հայաստանի բնակչության ընդամենը 20 տոկոսից մի քիչ ավելին է կողմնակից Մաքսային միությանն անդամակցելուն: Մնացյալը կամ չեն կողմնորոշված, կամ դեմ են անդամակցությանը:

Հայրիկյանի այդ սոցհարցումը հանրային լայն գեներացիա չունեցավ հայաստանյան լրատվամիջոցներում: Փոխարենը շատ կարելի է հանդիպել այն մերկապարանոց պնդումներին, թե Հայաստանի բնակչության մոտ 80 տոկոսը կողմնակից է Մաքսային միությանն անդամակցելուն:

Այդ հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան պնդում, թե Հայաստանի բնակչության 80 տոկոսը տգետ է: Բանն այն չէ, որ բնակչությունը չի պատկերացնում երկրի ինքնիշխանությանը սպառնացող վտանգը, կամ չունի պետական արժանապատվություն, որն արդեն բազմակողմանի ոտնահարված է դեռ Մաքսային միություն չմտած:

Խնդիրը շատ ավելի հասարակ է: Հայաստանի բնակչության ահռելի մասը ներկայում ապրում է առեւտրով: Մարդիկ ապրանք են ներկրում արտերկրից՝ այսպես ասած երրորդ երկրներից, ու Հայաստանում վաճառում: Երբ Հայաստանը մտնի Մաքսային միություն, այդ ներկրումների մաքսատուրքերը կթանկանան: Այդ մասին նույնիսկ վարչապետ Տիգրան Սարգսյանն էր խոստովանել, թերեւս փորձելով նրբորեն ակնարկել Հայաստանի հասարակությանը, թե քաղաքացիներին ինչ է սպասում Մաքսային միությունում:

Արդեն իսկ ներկրող տասնյակ, հարյուր հազարավոր քաղաքացիները հարցուփորձ են անում իմացող-չիմացողին, թե ինչքան են բարձրանալու մաքսատուրքերը, երբ, արդյոք հիմա անդամակցել ենք արդեն, թե չենք անդամակցել, իսկ երբ կլինի դա: Այդ ամենը քաղաքացիները ուզում են իմանալ իրենց գլխի գալիքը պարզելու համար, հասկանալու համար, թե արդյոք կարող են ասենք առաջիկա ամիսների համար պլանավորել իրենց ներկրումները, թե կարող են գնալ ապրանքի հետեւից, իսկ վերադառնելիս արձանագրել, որ մաքսատուրքերն արդեն բարձրացել են կրկնակի, քանի որ Հայաստանը ՄՄ անդամ է դարձել:

Ինչպես կարող է Հայաստանի հասարակության 80 տոկոսը կողմ լինել այդ միությանը, եթե այդ մարդկանց գերակշիռ մեծամասնությանը այդ միությունը սպառնում է հացի խնդրով, սպառնում է նրանց բիզնեսին: Այդ պարագայում, ուղղակի բանականությունից դուրս է այն, որ մարդը կարող է կողմնակից լինել սեփական գործունեությանը խոչընդոտող ձեւաչափին:

Մարդն առավելագույնը կարող է լինել զգուշավոր, եթե նույնիսկ դեմ չէ, ապա զգուշավոր, հասկանալու համար, թե սեփական բիզնեսը խլելու դեպքում ինչ որ բան է առաջարկում ՄՄ-ն, կամ ինչ մեխանիզմ է առաջարկում այդ բիզնես գործունեությանը չվնասելու համար:

Եվ ի վերջո այս ամենին գումարվում է ազգային արժանապատվության զգացումը, որը գուցե հասարակության մոտ տարիներ շարունակ քնեցվել է, սակայն չի կարող քնած մնալ այն աղմուկից, որով Ռուսաստանը թե սեպտեմբերի 3-ից առաջ, թե հատկապես դրանից հետո նվաստացնում է Հայաստանի հանրապետությանը:

Հետեւաբար, պնդումները, թե Հայաստանի հասարակության 80 տոկոսը կողմ է ՄՄ-ին, ոչ այլ ինչ են, քան մերկապարանոց մանիպուլյացիաներ, եւ դրանք հավասարազոր են այն պնդումներին, թե Հայաստանի բնակչությունն իր ձայնը տվել է ՀՀԿ-ին կամ Սերժ Սարգսյանին:

Ընտրակեղծիքներին Հայաստանում պարզապես այժմ փոխարինում են «մաքսակեղծիքները», այսինքն կրկին կեղծում են հասարակության ձայնը, բայց մաքսային նպատակներով:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

Աղբիւր՝ lragir.am

 
Category: Հրապարակումներ
Published on 13 November 2013
Print

Մարդկային գործոն հաղորդման շրջանակում քննարկւում է ազգային հիմներգի փոփոխման հարցը: Հաղորդման հիւրն է նաեւ ԱԻՄ առաջնորդ՝ Պարոյր Հայրիկեանը եւ փոփոխման առաջարկը ներկայացրած, Երիտասարդական Խորհրդարանի անդամ՝ Տաթեւ Ղանաղեանը

 

 

 

 

 

 

Որոնում

Վերջին տեսանիւթեր

?>?>