Category: Հրապարակումներ
Published on 11 September 2013
Print

«Ժողովրդավարություն նշանակում է՝ ժողովուրդն է կառավարում, զարգացնելով մարդու իրավունքների գաղափարը, չեմ ասում գտել եմ լավագույնը: Գտել եմ մի բան, որը մինչև այսօր գտնված չէ, բայց տրամաբանորեն կապված է առանցքային գաղափարի հետ», հայտարարեց Ազգային Ինքնորոշում Միավորման ղեկավար Պարույր Հայրիկյանը սեպտեմբերի 10-ին տեղի ունեցած քննարկում-դատավարություն ընթացքում: Քննարկումն ընթանում էր Պարույր Հայրիկյանի հեղինակած՝ «Դեպի բացարձակ ժողովրդավարություն» մոդելի շուրջ: Հանրային քննարկումները տեղի են ունենալու երեք օր՝ սեպտեմբերի 10-ին և 11-ին  քննարկում-դատավարությունների տեսքով, իսկ սեպտեմբերի 12-ին՝ կլոր սեղան-ամփոփում: Քննարկումների թեման էր՝ բացարձակ ժողովրդավարություն երազա՞նք, թե միջոց:  Ամերիկյան ընտրական իրավունքի մասնագետ Վրեժ Զատիկյանը և Վարուժան Տեր-Տրիբունյանը կարծում էին, որ բացարձակ ժողովրդավարությունը միջոց է, իսկ ուսանողներ Ասյա Խալաթյանը և Յուրա Հակոբյանը երազանք էին համարում այն: Քննարկում-դատավարության ընթացքում կողմերը ներկայացրին իրենց տեսակետները և իրար հարցեր ուղղեցին և պատասխանեցին ներկաների հարցերին: Դատավարության կողմերը, ինչպես նաեւ մյուս ներկաները մեկնաբանեցին ուղղված հարցերը, որին հաջորդեց դատավորների դերում հանդես եկող հանդիսատեսի քվեարկությունը: Վրեժ Զատիկյանը իր խոսքը բացեց «Սահմանադրության» առաջին գլխի առաջին և երկրորդ հոդվածներով՝ «Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է: Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին»: Այնուհետև ներկայացրեց «Բացարձակ ժողովրդավարության» մի քանի ծրագիր, որոնք են ընտրությունների չանցած թեկնածուին հնարավորություն կտան իր ձայները տալ հաղթած թեկնածուին, որպեսզի ժողովրդի ձայնը չկորի, և պառլամենտական ընտրությունները անցկացնել երկու տարին մեկ: Մինչդեռ հակառակ կողմը ներկայացնող Յուրա Հակոբյանի կարծիքով, այդ «Բացարձակ ժողովրդավարությունը» կբերի համատարած այլասերության և քաոսի: Դատավարության վերջում «դատավորները» քվեարկեցին. 27 հոգի կողմ էր «Բացարձակ ժողովրդավարությանը» որպես միջոցի, 7-ը՝ որպես երազանքի և 1-ը ձեռնպահ էր: 

Աղբյուր՝ Aravot.am

 
Category: Հրապարակումներ
Published on 07 September 2013
Print

ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԻՒՆ

 

«ՄԱՐԴՈՒ ԻՐԱՒՈՒՆՔՆԵՐԻՑ՝ ԴԷՊԻ ԲԱՑԱՐՁԱԿ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹԻՒՆ» Քաղաքացիական Ֆորումը

 

Հրաւիրում է Պարոյր Հայրիկեանի հեղինակած՝ «Դէպի բացարձակ ժողովրդավարութիւն» մոդելի հանրային քննարկումներին,

Սեպտեմբերի 10-11-12-ին, ժամը 17։00, «Թեքեան կենտրոն» Հիմնադրամի մեծ դահլիճում, Խանջեան փ. 50 հասցեում

 

Մասնակցութեան և տեղեկութիւնների համար կարող եք դիմել Ֆորումի համակարգող Վրէժ Զատիկեանին` 094. 91-81-28; This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it. http://demos.am/

 

ՄՈՒՏՔԸ ԱԶԱՏ Է

 
Category: Հրապարակումներ
Published on 23 August 2013
Print

«Այդպիսի հռչակագրի ընդունումն արդեն ինքնին անկախության գործողություն էր, որին, ինչպես ցույց տվեց կյանքը, դեռեւս պատրաստ չէին Հայաստանի Գերագույն խորհրդի եւ ղեկավարության, եւ անդամների հիմնական մասը»,- այսօր «Հայացք» ակումբում, Հայաստանի անկախության հռչակագրի 23-րդ տարեդարձի օրը, կարծիք հայտնեց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը: Հիշեցնենք, որ 1990 թվականի օգոստոսի 23-ին Հայաստանի Գերագույն խորհուրդը միաձայն ընդունեց Հայաստանի անկախության հռչակագիրը: Այսօր Հայրիկյանն արձանագրում է, որ Հայաստանի իշխանությունը հետեւողական չեղավ իր իսկ ընդունած փաստաթղթի դրույթների իրականացմանը, հատկապես Արցախին եւ Հայաստանի ժողովրդավարությանը վերաբերվող դրույթներին: Ասուլիսում Հայրիկյանը մանրամասն ներկայացրեց այդ օրերին իր անձի շուրջ զարգացած իրադարձությունները`նկատելով, որ այդ տարիներին Հայաստանի ԳԽ-ի պատգամավոր հեռակա ընտրվելը հերոսական բան էր, քանի որ անհրաժեշտ պայման էր Սովետական միության քաղաքացի լինելը, մինչդեռ ինքը ՍՍՀՄ քաղաքացի չէր: «Հայ մարդիկ Հայաստանում կարողացան ԿԸՀ-ին ստիպել`ինձ գրանցել եւ ես ամենաբարձր տոկոսը ստացա»,- հիշում է Հայրիկյանը`հավելելով, որ պատգամավորի թեկնածուն ըստ օրենքի անձեռնմխելի է ու ինքն անմիջապես պետք է Հայաստան վերադառնար, բայց Մոսկվան չէր ցանկանում այդ թույլտվությունը տալ, իսկ Հայաստանի իշխանություններ նույնպես չէին կամենում. «Նրանք շատ լավ հասկանում էին, որ այդ ժամանակ անկախության պայքարի առաջնորդը, ինքնորոշման սկզբունքի առաջամարտիկը կարող էր հիմնական դերակատարում ստանալ: Եվ քանի որ այդ փուլում էլ ԿԳԲ-ն վերահսկում էր հայկական «քաղաքական կյանքը», նրանք ամեն բան արեցին, որ ես վերադառնամ պատգամավոր ընտրվելուց վեց ամիս անց: Այսինքն, երբ արդեն իշխանություններ էին ձեւավորված, երբ իրենք իրենց դեմոկրատ էին հռչակել, իսկ իմ առաջարկները ներկայացվում էին ոչ թե ազգի համար կարեւորագույն քայլ, այլ որպես Հայրիկյանի իշխանատենչություն»: Հայրիկյանն ասում է, որ ՀՀՇ-ական իշխանությունների այդ օրերի վարած քաղաքականությունը հանգեցրել է այսօրվա շատ փակուղային վիճակների, մասնավորաբար, Արցախի հարցում, նաեւ բանակի ձեւավորման ու Հայաստանի ժողովրդավարացման: «Դա դավաճանություն էր Անկախության հռչակագրի նկատմամբ`Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ իր թիմակիցների կողմից: Հռչակագրի մեջ գրած էր`հավատարիմ մնալ 1918 թվականին մեր պապերի կողմից ամրագրված ժողովրդավարական ավանդույթներին եւ զարգացնել դրանք, բայց երբ եկավ այդ սկզբունքը կյանքի կոչելու պահը, այդ մարդիկ իրենց քմահաճույքներով առաջնորդվեցին: Լեւոն Տեր-Պետրոսյաննն ու իր թիմակիցները Հայաստանին պարտադրեցին մի կատարյալ խուժանություն: Այդ Սահմանադրությունը այլանդակության մարմնացումն էր»: Հայրիկյանը նաեւ ամենայն մանրամասնությամբ նկարագրեց, թե իրենից որքան ջանք հետո պահանջվեց սահմանադրական բարեփոխումներ կատարելու համար: ՀՀՇ-ական իշխանության նման մոտեցումն, ըստ Հայրիկյանի, այն էր, որ դա իրենց էությունը չէր ու անկախությունը չէր բխում նրանց մոտեցումներից: «Մենք օդն արժեւորում ե՞նք, որ շնչում ենք: Ոչ ոք դրա մասին չի խոսում: Բայց երբ այն պակասի`բոլորը կխոսեն: Նույնն էլ անկախությունը. Քանի կա, բոլորը համարում են սովորական մի բան, հենց պակասի`կհասկանան»,- ըստ Պարույր Հայրիկյանի, այսպիսին է այսօրվա մեր վերաբերմունքը անկախության նկատմամբ: Այնուամենայնիվ, Անկախության հռչակագիրն, ըստ բանախոսի, կարեւորագույն փաստաթուղթ էր, որովհետեւ իրավաբանորեն ամրագրվեց Հայաստանի անկախության հռչակումը, պետականության վերականգնման գաղափարը: 

Աղբյուր՝ Aravot.am

 
Category: Հրապարակումներ
Published on 23 August 2013
Print

23 տարի առաջ այս օրը Հայաստանի Գերագույն խորհուրդն ընդունեց Անկախության հռչակագիրը, որով մեր անկախ պետականության վրահաստատման գործըթնացի սկիզբը զրվեց։ ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի խոսքով՝ մեր ազգային-քաղաքական կյանքում Անկախության հռչակագիրն, իհարկե, կարևոր փաստաթուղթ էր, քանի որ դրանով իրավաբանորեն ամրագրվեց Հայոց պետականության վերականգնման գաղափարը:

1990 թվականի գարնանը Խորհրդային Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ անցկացվեցին խորհրդարանական ընտրություններ, որին մասնակցում էր նաև Արցախը։ Ու չնայած ձևավորված այլընտրաքային խորհրդարանի 60 տոկոսից ավելին դարձյալ կոմունիստներն էին, սակայն նրանց կողքին խորհրդանարում հայտնվեց նաև ՀՀՇ վարչության անդամների զգալի մասը։ Օգոստոսի երեքին Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահ ընտրվեց Լևոն Տեր- Պետրոսյանը։ Օգոստոսի 23-ին Գերագույն խորհուրդն ընդունեց Հայստանի անկախության հռչակագիրը։ Ծրագրային այս փաստաթուղթը բաղկացած էր 12 կետերից, որոնցով նախանշվում ու սահմանվում էր անկախության գործընթացի հետագա պատկերը։

«Ըստ փաստաթղթի՝ Հայստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունն այսուհետ անվանվելու էր Հայստանի Հանրապետություն, կրճատ՝ Հայաստան։ Քաղաքական բաժնում ներկայացվում էին ՀՀ դրոշը, զինանշանը, հիմնը։ Նույն բաժնում Հայաստանը սահմանվում է որպես անկախ, ինքնիշխան պետություն»,- ներկայացնում է ԵՊՀ պատմության ֆակուլտետ դեկան Էդիկ Մինասյանը։ Նա առանձնացնում է փաստաթղթի հատկապես այն դրույթները, որոնցով սահմանվում էին մեր երկրում խղճի ազատության, քաղաքացիների իրավահավասարության, օրենսդիր, գործադիր և դատական մարմինների տարանջատվածության, ինչպես նաև ինքնուրույն արտաքին քաղաքականություն վարելու սկզբունքները։

Հենց այս փաստաթղթով սահմանվեց, որ ՀՀ-ում պետական լեզուն հայերենն է։ Անկախության հռչակագրով ՀՀ-ն իրավունք էր վերապահում ունենալ իր դրամական միավորը, ֆինանսավարկային համակարգը։ Իբրև անկախ և ինքնիշխան պետություն ՀՀ-ն կարող էր ունենալ նաև իր սեփական զինված ուժերն ու պահպանել իր պետական սահմանը։

Պատմաբանի համոզմամբ՝ եղած թերությունները կարող էին չլինել, եթե քաղաքականության մեջ հետևողականորեն կիրառվեր արդարության սկզբունքը, սկզբունք, որը իրավական պետության կայացման պարտադիր պայմանն է։ 23 տարի առաջ Անկախության հռչակագրի ընդունման այս օրը, ԳԽ հեռակա ընտրված պատգամավոր Պարույր Հայրիկյանն արտաքսման մեջ էր: ԱԻՄ առաջնորդի խոսքով՝ մեր ազգային-քաղաքական կյանքում Անկախության հռչակագիրն, իհարկե, կարևոր փաստաթուղթ էր, քանի որ դրանով իրավաբանորեն վերջապես ամրագրվեց Հայոց պետականության վերականգնման գաղափարը: Այլ խնդիր է, թե որքանով հավատարիմ մնացինք հռչակագրում ամրագրված դրույթներին։

«Ինչպես 40 տարի առաջ «Անկախություն՝ հանրաքվեի միջոցով» գիտականորեն հիմնավորված ճանապարհ ներկայացրեցի մեր պետականության վերականգնման համար, այնպես էլ այսօր, ասպարեզ եմ իջեցնում «Ազատ Հայաստան» ծրագիրըց,- ասում է Պարույր Հայրիկյանը։

 

Աղբյուր՝ Armradio.am

 
Category: Հրապարակումներ
Published on 22 August 2013
Print

Շարունակելով ներկայացնել ՀՀ նախագահի` արդեն նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանի նկատմամբ մահափորձի պատմությունը, հիշեցնենք այն տարօրինակ պատկերը, որին հասանք` այս գործով գլխավոր մեղադրյալ, էլի նախագահի նախկին թեկնածու եւ ինքնահռչակ էպոսագետ Վարդան Սեդրակյանի կերպարն ուսումնասիրելու ընթացքում: Պարզվում է, որ մինչեւ 2009 թ. վերջերը բավականին համեստ եկամուտներ ունեցող ¥ինչպես որ ցույց են տալիս քրգործի նյութերը¤ էպոսագետը կարողացել է միանգամից այնպես հարստանալ, որ իրեն կարող էր թույլ տալ ՙվիվառոներում՚ միլիարդավոր դրամների խաղադրույքներ կատարել ու տանուլ տալ հարյուրավոր միլիոններ, էլ չասած նրա մյուս ճոխությունների եւ նախագահական ընտրարշավ իրականացնելու հսկայական ծախսերի մասին: 
Սեդրակյանի այդ հանկարծահաս հարստության գաղտնիքը նույն նախաքննական նյութերով, գոնե մասամբ բացահայտում է ՙՄիտք վերլուծական կենտրոն՚ ՀԿ-ի, ինչպես նաեւ ՙՉորրորդ հանրապետություն՚ կուսակցության ղեկավար Էդուարդ Աբրահամյանը, ով պնդելով, որ թեեւ Սեդրակյանի հետ ծանոթացել է միայն 2009-ին, այնուամենայնիվ նրան ոչ միայն ամսական 200000 դրամ աշխատավարձ է տվել, այլ նաեւ. ՙ2012 թ. նոյեմբերին նրան պարտքով տվել եմ 100 հազար ԱՄՆ դոլար՚: Իհարկե` այդ 100 հազարը Սեդրակյանի համար 2012-ին խղճուկ գումար էր, հաշվի առնելով, որ միայն ՙՎիվառոյում՚ կատարել է դրանից 10-11 անգամ մեծ գումարի խաղադրույքներ: Բայց ինչքան էլ ՙխղճուկ՚, այնուամենայնիվ միանգամայն անհավանական է, որ Էդուարդն էպոսագետին հենց այնպես 100 հազար դոլար ՙպարտք՚ կտար: Թերեւս` նաեւ այս տարօրինակությունը բացատրելուց խուսափելու համար է, որ Է. Աբրահամյանը վերջերս, ասում են` մշտապես, հեռացավ Հայաստանից` անտեր թողնելով իր վերլուծական կենտրոնն ու կուսակցությունը: Այսպիսով, բնականաբար, նա առհասարակ պետք է ձեռք քաշի Սեդրակյանին տված ՙպարտքը՚ վերադարձնելու մտքից, ուստիեւ իր արդիականությունն է պահպանում այդ գումարը Սեդրակյանին տալու իրական պատճառների հարցը:
Այդ հարցը, պարզվում է, որ նախաքննական մարմնին էլ է հետաքրքրել, եւ փորձել են դրա պատասխանն ստանալ Էդուարդի հորից` Ալեքսանդր Աբրահամյանից: Եվ այսպիսով` այս գործով սկսվում է ուրվագծվել անչափ ուշագրավ մեկ նոր կերպար:
Նախ ներկայացնենք, թե ի դեմս Ա. Աբրահամյանի, ում հետ գործ ունենք: 1956-ին Վրաստանի Բոլնիս քաղաքում ծնված Ալեքսանդրը թեեւ ՀՀ եւ ՌԴ քաղաքացի է, սակայն աշխատում է Սլովակիայում: Իհարկե բուն այս փաստը հետաքրքիր չէր լինի, եթե հաշվի չառնենք, որ նրա աշխատանքի վայրը Սլովակիայի ռազմական ակադեմիան է: Պարզենք ասվածի իմաստը. ներկայացնելով իր կենսագրությունը, Ա. Աբրահամյանը պատմում է. ՙ1977 թ. ավարտել եմ Ստավրոպոլի օդաչուական բարձրագույն զինվորական ուսումնարանը, որից հետո ծառայել եմ ԽՍՀՄ զինված ուժերում: 1986-ին ավարտել եմ Մոսկվայի բարձրագույն ռազմաքաղաքական ակադեմիան, որից հետո մինչեւ 1992 թ. ծառայել եմ Հեռավոր Արեւելքի կայազորում` որպես քաղաքական մասի պետ եւ գնդի հրամանատար...՚: Իհարկե` ծառայողական նման պատկերն ակնարկոմ է առնվազն խորհրդային հատուկ ծառայությունների հետ սերտագույն կապերի մասին: Ասենք նման ակնարկներ պարունակվում է նաեւ կենսագրության հաջորդ դրվագներում: Նկատի ունենք, որ Ա. Աբրահամյանը Հեռավոր Արեւելքից տեղափոխվելով Հայաստան, 1992-1996 թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում` որպես Գլխավոր շտաբի ռազմաօդային վարչության պետ: Բայց` ՙ1993 թ. ստացել եմ նաեւ ՌԴ քաղաքացիություն՚, ինչը տարօրինակ է գոնե նրանով, որ հայաստանյան բանակի ռազմաօդային վարչության պետը պետք է որ լիներ բացառապես իր սեփական երկրի քաղաքացի: Առավել եւս, որ նա 1996-2000 թթ. տեղափոխվել է Ազգային անվտանգության ծառայություն, ապա նորից բանակ, այս անգամ արդեն մինչեւ 2006-ը` որպես նախարարի խորհրդական: Միաժամանակ` 2003-ին ավարտել է ՌԴ Գլխավոր շտաբի բարձրագույն ակադեմիան, որտեղ էլ 2006-ին պաշտպանել է դոկտորական թեզ...
Միգուցե Պարույր Հայրիկյանը մոտավորապես այս կարգի կերպա±ր նկատի ուներ, երբ հայտարարում էր, թե իր նկատմամբ մահափորձի թիկունքին կանգնած է ԿԳԲ-ն: Սակայն փաստն այն է, որ իր կենսագրությամբ ավելի շատ հետախուզական գործակալ հիշեցնող Ա. Աբրահամյանը չգիտես` ինչ հրաշքով դարձել է բոլորովին այլ աշխարհաքաղաքական երկրի` Սլովակիայի ռազմական ակադեմիայի աշխատակից: Իր պնդմամբ նա այնտեղ է գործուղվել ՌԴ Գլխավոր շտաբի ակադեմիայի կողմից 2011-ին: Բայց դե...
Լավ, գանք Ա. Աբրահամյանի հարցաքննությանը, որով սակայն նա էլ ավելի է ՙխճճում՚ իր որդու` Էդուարդի կողմից Վարդան Սեդրակյանին 100 հազար դոլար ՙպարտք՚ տալու պատմությունը. ՙ2010թ. ընթացքում, ավելի ստույգ չեմ կարող մտաբերել, մոտ 100000-110000 ԱՄՆ դոլար մուտքագրել եմ որդուս` Էդուարդ Աբրահամյանի անվամբ ՙHSBC-Հայաստան բանկ՚ ՓԲ ընկերությունում բացված հաշվեհամարին, որպեսզի գործունեության ընթացքում անհրաժեշտության դեպքում հնարավորություն ունենա ծախսելու կոնկրետ ուսումնական եւ հասարակական ծրագրերի իրագործման վրա: Որոշակի առումով ինքնուրույնություն տալով որդուս եւ չցանկանալով խառնվել նրա գործունեության մեջ, որեւէ հսկողություն չեմ սահմանել վերոհիշյալ դրամական միջոցների նկատմամբ: Սակայն մոտ 15-20 օր առաջ ¥այսինքն` մարտի երկրորդ կեսին, քանի որ հարցաքննությունը տեղի է ունեցել ապրիլի 8-ին- Ք. Ս.¤ ստուգելով վերոհիշյալ բանկում բացված հաշվեհամարի մնացորդները, տեսել եմ, որ այն զրոյական է, որ մոտ երկու տարի առաջ տրամադրած գումարային միջոցները չկան...՚:
Մինչ առաջ անցնելը նկատենք, որ այս բացատրությունն ամենեւին էլ սազական չէ նման անցյալ եւ փորձառություն ունեցող Ա. Աբրահամյանին: Թեկուզեւ այն առումով, որ այդքան ՙպատահաբար՚ ստուգելով որդու հաշվեհամարն ու այն դատարկ գտնելով, նա ամենեւին էլ չպետք է զարմանար: Չէ± որ հենց ինքն է ասում, որ այդ գումարը հատկացրել էր Էդուարդի վերլուծական կենտրոնի եւ կուսակցության գործունեության համար, ակնարկելով, որ այն այդ կառույցների կենսագործունեությունն ապահովող միակ աղբյուրն էր ¥հակառակ պարագայում պետք է բացատրել, թե որեւէ եկամուտ չակնկալող վերլուծական կենտրոնի եւ կուսակցության գործունեությունն այդ ի±նչ միջոցներով են ապահովել¤: Իսկ այստեղ, եթե միայն էպոսագետն էր ամսական 200 հազար դրամ կամ մոտ 500 դոլար աշխատավարձ ստանում, ապա դժվար չէ կռահել, որ ամսական ընդհանուր ծախսերը պետք է դրանից առնվազն 10-20 անգամ մեծ լինեին: Այդպիսով` մեկ-մեկուկես տարում այդ 100 հազար դոլարն արդեն ամբողջովին պետք է ծախսված լիներ: Ամեն դեպքում Ա. Աբրահամյանն ինքն է հաստատում, որ տեղյակ է եղել իր որդու ղեկավարած վերլուծական կառույցի գործունեությանը, որ այնտեղ բազում մարդիկ սեմինարներ, դասախոսություններ եւ նման այլ բաներ են կազմակերպում, եւ այդ ամենը, բնականաբար, ենթադրում էր բավականին կլորիկ ծախսեր:  Չնայած դրա, հաշվեհամարը դատարկ գտնելով, Ա. Աբրահամյանն անհասկանալիորեն զայրանում եւ ՙմիանգամից խիստ զրույց՚ է ունենում որդու հետ, ով էլ ՙպատմել է, որ 2012 թ. վերջերին 100000 դոլար գումար պարտքով տվել է՚ էպոսագետին: Այսինքն ի±նչ, հանուն էպոսագետին պարտք տալու Էդուարդը հորն է±լ է խաբել...
Կարող է այդպես էլ լինել: Բայց մեկ է, մի բան այնպես չէ: Կրկնում ենք` իր գործունեության այդ երկու տարիներին, դատելով հեքիաթներ պատմող էպոսագետին տրված ամսական աշխատավարձի չափերից, Էդուարդի ղեկավարած վերլուծական կենտրոնը պետք է բավականին լուրջ ծախսեր կատարեր` եւ հենց այդ բանկային հաշվից: Այսինքն` 2012թ. վերջերին այդ հաշվեհամարն իրոք պետք է ամբողջովին դատարկված լիներ: Իսկ դա տանում է այն առանցքային ենթադրությանը, որ ընդունել, թե էպոսագետին տրամադրված 100 հազարը պարտք էր եւ տրվել է Ա. Աբրահամյանի հիշատակած գումարից, առնվազն միամտություն կլիներ:
Հետեւաբար եւ հանգում ենք մեկ նույնքան առանցքային հարցադրման. իրականում ինչո±ւ է Էդուարդն իրեն հազիվ ծանոթ էպոսագետին նման կլորիկ գումար տվել, եւ ի±նչ ծագում ունի այդ փողը:


շարունակելի
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

Աղբյուր՝ iravunk.com

 

 

Որոնում

Վերջին տեսանիւթեր

?>?>