Category: Հրապարակումներ
Published on 24 July 2013
Print

Այս ընդհանրական ընդվզումը քաղաքացիների ինքնորոշման դրսեւորում է եւ ինքնորոշման սկզբունքի կարեւորությունը գիտակցող ամեն ոք կարող է երեւույթի առիթով միայն գոհունակություն ապրել: Այս  մասին այսօր` հուլիսի 24-ին հրավիրված ասուլիսին ասաց ԱԻՄ նաախագահ Պարույր Հայրիկյանը՝ մեկնաբանելով ուղեվարձի թանկացման դեմ բողոքի ակցիաները:

Նրա խոսքով, երեւույթը, որի դեմ ընդվզում են մարդիկ, հետեւանք է մեկ այլ երեւույթի ` գազի գնի բարձրացման եւ մեր իշխանությունների համարժեք պատասխան տալու անկարողության: Նա նշեց, որ մինչեւ գազի գնի բարձրացումը մեր իշխանությունները պետք է  գործողությունների հստակ ծրագիր ունենային, համարժեք քայլեր մշակած լինեին, բանակցած լինեին հարեւան պետությունների, Համաշխարհային բանկի, եվրոպական կառույցների հետ: «Այսօր մեր քաղաքացիները զգացել են ինքնորոշման կարեւորությունը եւ մենք պետք է ունենանք ինքնորոշման հնարավորություն»,- ավելացրեց Պարույր Հայրիկյանը: Խոսելով գների թանկացումից՝ Հայրիկյանը հարցրեց, արդյո՞ք Հայաստանը բանակցել է Պարսկաստանի հետ: «Ոչ: Ուրեմն ունենք ծախու արարածներ: Կառավարությունը նրա համար է, որ իմանա հնարավոր վտանգների մասին եւ հասկանա, թե վտանգի դեպքում ինչ պետք է անի»,- նշեց Պարույր Հայրիկյանը:

Խոսելով անելիքների մասին՝ նա ասաց, որ ինքը տվել է ինքնորոշման բանաձեւը եւ, եթե խելք ունենան, կօգտվեն: «Մանր-մունր բաներով չեմ զբաղվում: Իմ եւ փոփուլիստ (սփյուռքահայերենով եմ ասում) գործիչների տարբերությունը այն է, որ ես, ոչ թե հետեւանքներով եմ զբաղվում, այլ պատճառներով»,- հիմնավորեց Հայրիկյանը: Իսկ ստեղծված իրավիճակում կարծում է մեղավոր ենք բոլորս մեր ունեցած իշխանությամբ: «Ամեն մարդ կարող է իր ցավի մասին գոռալ, դիմել բժշկի, բայց համախմբվածություն է պետք իմ կատարյալ ժողովրդավարության մոդելի շուրջ: Բայց լռության համար այլեւս կարող ենք չվախենալ: Փառք Աստծո, լռությունն այլեւս խախտված է»:

 

Աղբյուր՝ News.am

 

Որոնում

Վերջին տեսանիւթեր

?>?>