Category: Հրապարակումներ
Published on 28 June 2013
Print
ԱԻՄ առաջնորդ, նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ իր դեմ կատարված մահափորձին` վստահություն հայտնելով, որ գլխավոր պատվիրատուն դեռ հայտնի չէ:
«Ձերբակալվածը միայն միջնորդ պատվիրատուն է, իսկ գլխավորը հայտնաբերված չէ»,-ասաց նա:

Պարույր Հայրիկյանը մամուլի ասուլիսին ներկայացավ իրավապահ մարմինների ներկայացուցիչների ուղեկցությամբ: Այս հանգամանքը նա բացատրեց պետության կողմից իր անվտանգության ապահովման պահպանման պահանջով:

«Դա կատարվում է իմ անվտագության ապահովման համար պետության նախաձեռնությամբ: Ինձ համար էլ հաճելի չէ մշտապես հսկվելը»,-նշեց բանախոսը:

Հարցին` չի կարծո՞ւմ, որ համապատասխան մարմինները անգործության են մատնված իր գործի քննության հարցով, ԱԻՄ առաջնորդը նկատեց. «Յուրաքանչյուր երկրում նման իրավիճակ ստեղծվում է: Այլ բան է, որ դատարանը մի քիչ տարօրինակ է իրեն դրսևորում: Մարդը հարյուր հազար դոլար է ստացել առանց իմանալու, թե ումից է ստանում: Չեն խորանում դրդապատճառների մեջ, ասվում է միայն` ուզում էի վախեցնել Հայրիկյանին»:

Պարույր Հայրիկյանի խոսքով` իր դեմ մահափորձը կատարվել է ռուս իմպերիալիստական ուժերի կողմից, ովքեր տարիներ շարունակ իրեն հետևում են.«Ես ապրում եմ 64 տարի այս մոլորակի վրա, 47 տարի ԿԳԲ-ի գաղտնի ցանցը փորձում է ինձ վերացնել: Կարծում եմ, որ այդ ուժը եղել է հիմնական մասնակիցը այդ ամենի: Որոշ գործիչներ ասացին, որ գաղտնի ցանցը գոյություն չունի. դա տգիտություն է»:
 
Աղբյուր` HayNews.am

 

Որոնում

Վերջին տեսանիւթեր

?>?>