Category: Հրապարակումներ
Published on 29 November 2013
Print

Այսօր ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի՝ ՄՄ-ում Հայաստանի գաղութացման դեմ կազմակերպած հանրահավաքին ներկա էր «Համաձայնություն» կենտրոնի ղեկավար Դավիթ Շահնազարյանը: Նա որոշ լրագրողների հետ զրույցում ասաց, որ Հայաստանի բռնակցման դեմ պայքարի առաջին ուղին իրավական ճանապարհն է: Ըստ նրա, եթե այնուամենայնիվ ՀՀ-ն բռնակցվի ՄՄ-ին, դա կլինի բացարձակապես հակասահմանադրական, ուստի պետք է գնալ իրավական ճանապարհով, հասնել մինչև ՄԻ եվրոպական դատարան:

«Կասկած չունեմ, որ այնտեղ կարձանագրվի, որ դա պարզապես հակասահմանադրական բռնակցում է, և դրանից հետո թող ՌԴ-ն մտածի, որովհետև իր ռազմական բազան, զորքերը Հայաստանում կստանան օկուպացիոն զորքերի կարգավիճակ: Ես կարծում եմ, որ նման միջոցառումներ, որ այստեղ անց են կացվում, նրանք ինքնակազմակերպված՝ տեղերում, անընդհատ պետք է տեղի ունենան, քաղաքացիական դիմադրություն պետք է լինի, և դրանք հետագայում պետք է ձևավորվեն և դառնան դիմադրության շարժում, որպեսզի մենք կարողանանք պահպանել մեր պետականությունը ինքնիշխանությունն ու անկախությունը և դադարեցնենք այն գործընթացը, որը հիմա սկսված է, որի նպատակն է ՀՀ-ն դարձնել ռուսական իմպերիայի մաս»,- ասաց Դավիթ Շահնազարյանը:


 

Աղբիւր՝ 1in.am

 
Category: Հրապարակումներ
Published on 29 November 2013
Print

Հորդառատ անձևի ներքո Ազատության հրապարակում շարունակվեց Պարույր Հայրիկյանի հրավիրած հանրահավաքը, որն ուղղված էր Մաքսային միության դեմ: Ոստիկանության կողմից առգրավված ցուցապաստառները բերվեցին Ազատության հրապարակ, և հանրահավաքը սկսվեց ՀՀ օրհներգի փոփոխված տեքստով:

Պարույր Հայրիկյանը նախ ամփոփեց Վիլնյուսի գագաթաժողովը, որտեղ Հայաստանը վերջնականապես կայացրեց իր որոշումը` չստորագրելով ԵՄ հետ ասոցացման պայմանագիր և ընտրելով Մաքսային միությանը ինտեգրվելը: Հայրիկյանը նշեց, որ այսօր կայացվել է բոլոր առումներով խայտառակ ընտրություն: «Նախագահի պաշտոնը զբաղեցնող անձը այսօր վերջնականապես հրաժարվեց հայ ժողովրդի առաջընթացի հնարավորությունից` շարժվելով դեպի Մոսկվա և Սիբիր: Փաստեցինք մեկ բան, որ ռուսական ԿԳԲ-ի ցանցը լիարժեք գործում է Հայաստանում, և արդեն սկսվում է լյուստրացիան»,- ասաց նա:

Հայրիկյանը համեմատություններ անցկացրեց ԵՄ-ի և ՄՄ-ի միջև` ներկայացնելով այն առավելությունները, որ կունենար Հայաստանը ԵՄ-ին ինտեգրվելու դեպքում: Նա նշեց, որ Հայաստանի իշխանությունները ընտրությունը` ինտեգրվել դեռ գոյություն չունեցող Մաքսային միությանը, ոչ միայն դավաճանություն է, այլեւ խելագարություն ու ստորաքարշություն: Հայրիկյանը նշեց, որ բոլոր երեք նախագահներն էլ չեն կարողացել ճիշտ կառավարել երկիրը: Ըստ նրա`  Լևոն Տեր-Պետրոսյանը դեմ էր երկրի անկախությանը, Ռոբերտ Քոչարյանը վաճառեց երկրի գույքը պարտքի դիմաց, իսկ Սերժ Սարգսյանը խոր հիասթափության է հասցրել հայ ժողովրդին` կատարելով խայտառակ ընտրություն:

«Մեր սերունդները ապագայում չեն ասի, թե` այ հայրեր, այս ի՞նչ ընտրություն եք կատարել դուք, թողել եք քսանյոթ քաղաքակիրթ երկրների համագործակցությունը և ընտրել եք երեք դիկտատորիկների հավակնությունները»,- ասաց Պարույր Հայրիկյանը: Նա վերջում հավելեց, որ հաջորդ հանրահավաքը նախատեսված է մեկ շաբաթից, թեեւ քաղաքապետարանը դեռ հստակ չի պատասխանել, թե որ օրն է հնարավոր անցկացնել հանրահավաքը:

 

Աղբիւր՝ Yerkir.am

 
Category: Հրապարակումներ
Published on 26 November 2013
Print

«Վիլնյուս կամ հրաժարական» կարգախոսով ու պաստառներով այսօրվանից ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը եռօրյա նստացույց կանցկացնի նախագահական նստավայրի մոտ: Նստացույցը կանցվկացվի օրվա աշխատանքային ժամերին: Նախքան նստացույցն սկսելը Պարույր Հայրիկյանն ասուլիս էր հրավիրել, որի ժամանակ հայտարարեց՝ քանի որ Հայաստանի բնակչության ընդամենը 23 տոկոսն է կողմ Հայաստանի՝ Մաքսային միությանը միանալուն, ապա Սերժ Սարգսյանը պետք է գնա Վիլնյուս և ստորագրի ԵՄ հետ Ասոցացման համաձայնագիրը: Հակառակ դեպքում, Հայրիկյանի խոսքով, Սերժ Սարգսյանը պետք է հրաժարական տա:

«Եթե Սերժ Սարգսյանն անձամբ չգնա Վիլնյուս և չստորագրի Ասացացման համաձայնագիրը, մեզ բոլորիս և առաջին հերթին ինքն իրեն, կկանգնեցնի անհեթեթ իրավիճակի առաջ: Հայաստանը պարտավոր է իր՝ տարիներ շարունակ կատարած հայտարարությունների համաձայն այսօր մեկնել Վիլնյուս և ստորագրել Ասոցացման համաձայնագիրը»,- ասաց Հայրիկյանը: Նա հարցադրում արեց, թե ինչպե՞ս կարելի է ընտրության հնարավորություն ունենալով հանդերձ, երբ մի կողմում 27 ժողովրդավար երկրներից բաղկացած դաշինքն է, իսկ մյուս կողմում դեռևս զրոյական վիճակում գտնվող երեք բռնապետերի միությունը, ընտրել բռնապետությունը: «Ինչպե՞ս պատահեց, որ Հայաստանն ընտրեց դա: Մեր ժողովուրդն արդեն մեկ անգամ «ոչ» է ասել ԽՍՀՄ-ներին և ՄՄ-ներին»,- նշեց նա:

Պարույր Հայրիկյանը նշեց, որ նախագահական նստավայրի մոտ նոյեմբերի 29-ին կայանալիք հանրահավաքի նպատակն այն է, որ այն մարդիկ, ովքեր տանն ու գրասենյակներում նստած են, բայց դեմ են Մաքսային միությանն ու չեն արտահայտվում, դուրս գան փողոց ու հնարավորություն ունենան անձամբ արտահայտել իրենց կարծիքը: «Հիմա մենք պարզել ենք, որ Հայաստանի բնակչության 77 տոկոսը կամ դեմ է Մաքսային միությանը, կամ չի կողմնորոշվել: Նրանք հնարավորություն կստանան իրենց անձնական մասնակցությամբ ցույց տալ, որ մենք ստրկամիտ, ծախված, փչացած ժողովուրդ չենք: Հայաստանում մեկ իշխանություն ու մեկ իշխանավոր կա, ինչպես բոլոր ստրկատիրական երկրներում: Ուկրաինայում Յանուկովիչի կողմնակիցների մի մասը հրաժարվեցին նրանից, բայց Հայաստանում դա տեղի չունեցավ»,- ընդգծեց Պարույր Հայրիկյանը:

Նա կրկնեց, որ Սերժ Սարգսյանը Վիլնյուսի գագաթնաժողովում պետք է ասի՝ եկել եմ ստորագրեմ, բերեք ի՞նչ եմ ստորագրում: Այդ ժամանակ, Հայրիկյանի խոսքով, կլինենք շահեկան վիճակում: Պարույր Հայրիկյանը նաև անդրադարձավ Ուկրաինայի ժողովրդի բուռն արձագանքին, բողոքի ակցիաներին՝ նշելով, որ Ուկրաինայի ժողովուրդը նախապատրաստված էր, իսկ Հայաստանը հայտնվեց շոկային վիճակում: Ըստ Հայրիկյանի՝ Հայաստանում հանկարծակի կարծես արևի խավարում տեղի ունեցավ, և մարդիկ համատարած փողոց դուրս չեկան, քանի որ ամեն մեկը մտածեց՝ երևի ինքը ինչ-որ բան լավ չի հասկանում: «Բացի այդ, մեջ ընկան Լևոն Տեր-Պետրոսյանի նման դավաճանները, որոնք ասացին, որ Մոսկվայի պայամանագիրը չպետք է չեղյալ համարվի: Այսինքն՝ առաջին նախագահն ասում է, որ սա տնտեսական հարց է, և չպետք է Հայաստանի անկախությունը հանձնելու պայմանագիրը չեղյալ համարվի»,- ասաց նա:

Հայրիկյանի խոսքով՝ ՄՄ-ն հակասում է Հայաստանի Սահմանադրությանը: Նա նշեց, որ ամենևին էլ Ռուսաստանը Հայաստանի անվտանգության երաշխավորը չէ: Հայատսանում գործող ռուսական ռազմաբազան Պարույր Հայրիկյանը «ձրիակեր» անվանեց: «Ձեզնից մեկն ու մեկը կասկածո՞ւմ է, որ ունենք պորտաբույծ բազա, ձրիակերներ, մեր հաշվին ապրող: Մենք ռուսական բազային գումար ենք վճարում, բայց դուք գոնե մեկ անգամ լսե՞լ եք ռուսական կողմից հայտարարություն, որ Հայաստանի վրա կրակոցները Հայաստանին վտանգ են սպառնում, և մենք այստեղ ենք, որ վտանգ չսպառնա: Հայաստանի անվտանգության հետ նրանք կապ չունեն, պորտաբույծներ են: Կամ պետք է ռուսական ռազմաբազան գործի պայմանագրի սահմաններում, կամ պետք է վերջ տան մեր հարկատուների հաշվին սնվել: Լևոն Տեր-Պետրոսյանի նման դավաճանը, դավաճան, ով Մաքսային միության մասին դիրքորոշում չի հայտնում ու ասում է, որ դա տնտեսական հարց է, այդպիսի պայմանագիր կնքեց: Մաքսային միության կողմնակիցների լեզվով ասած՝ ռուսական ռազմաբազայում դարմաիդներ են»,- նշեց Հայրիկյանը:

Ինչ վերաբերում է այս հարցի շուրջ տարբեր կուսակցությունների դիրքորոշմանը, ապա Պարույր Հայրիկյանն ասաց, որ միայն Ազատ դեմոկրատներ կուսակցությունն է հստակ հայտարարել, թե դեմ է Մաքսային միությանը: Ըստ նրա՝ դեմ լինելու մասին իր անդամների միջոցով վախվորած հայտարարություններ է արել Ժառանգություն կուսակցությունը: «Իրենց անհասկանլի են պահում, այսպես կոչված, ՀԱԿ-ը և մյուս կուսակցությունները: Դաշնակցությունը երեկվա կոմսոմոլիկների կուսկացություն է, չնայած այնտեղ մի քանի լավ անհատներ կան: Ոչ մի ՀՀԿ-ական չասաց, որ դեմ է Մաքսային միությանը, այդտեղ կուսակցություն չկա, միայն Սերժ Սարգսյանն է»,- ընդգծեց նա:

 

Աղբիւր՝ lragir.am

 
Category: Հրապարակումներ
Published on 29 November 2013
Print

Հայրիկյան. «Սարգսյանը պարզապես հրաժարվեց հայ ժողովրդի առաջընթացի Այսօր Վիլնյուսում ասոցացման համաձայնագիրը չստորագրելը Պարույր Հայրիկյանի կարծիքով մեծագույն ստորությունն էր, որ կարող էր արվել հայ մարդու դեմ։ Ազատության հրապարակում հրավիրած հանրահավաքում ԱԻՄ առաջնորդը հայտարարեց, որ Սերժ Սարգսյանը պարզապես հրաժարվեց հայ ժողովրդի առաջընթացի հնարավորությունից։հնարավորությունից»

 
Category: Հրապարակումներ
Published on 22 November 2013
Print

«Ազգային ինքնորոշում միավորում» կուսակալության նախագահ Պարույր Հայրիկյանը այսօր՝ լրագրողների և քաղաքական գործիչների մասնակցությամբ «Հայաստանի արտաքին քաղաքական մարտահրավերները» թեմայով քննարկմանը, հայտարարեց, որ Հայաստանը պետք է «կարգի հրավիրի» Եվրամիության պաշտոնյաներին, հիշեցնի, որ նրանք պարտավորություններ ունեն Հայաստանի հանդեպ:

«Հիշեցնենք դիվանագիտական կառույցներին, որ նախագահը շատ բան է արել, որ հայտարարել է (Մաքսային միությանը Հայաստանի անդամակցելու ցանկության մասին – խմբ.)»,- ասաց Պարույր Հայրիկյանը՝ հասկացնել տալով, որ դա Հայաստանի ինքնիշխան պետության հայտարարությունը չէ:

ԱԻՄ առաջնորդը, նաև հղում անելով պաշտոնական Երևանի այն հայտարարություններին, որ մենք չենք ցանկանում հրաժարվել ԵՄ–ի հետ համագործակցությունից, նշեց, որ ավելին՝ սկզբնական շրջանում ասվում էր նաև, որ չենք ցանկանում հրաժարվել Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումից: Ուստի, Պարույր Հայրիկյանը առաջարկեց, որ ԵՄ–ն մեզ հրավիրի՝ Վիլնյուսում նախաստորագրել ԵՄ ասոցացման տեքստը, «մինչև որ տեսնենք՝ ՄՄ-ն իրեն ոնց կպահի»:

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը ևս համամիտ է, որ սա միայն նախագահ Սերժ Սարգսյանի, բայց ոչ հայ ժողովրդի ցանկությունն է, մի քանի պատճառ ներով: Նախ, որովհետև, Արմեն Մարտիրոսյանի արձանագրմամբ՝ որպես ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը ո՛չ նախագահական ընտրությունների նախընտրական քարոզարշավի, ո՛չ, 2012–-ի խորհրդարանական ընտրություններին ՄՄ-ին անդամակցելու ցանկության մասին հայտարարությամբ հանդես չի եկել:

«Նախագահական ընտրություններին եղան կեղծիքներ, ընտրագողություն, ձայնագողություն, և նա դե ֆատկո նախագահ է, բայց վստահությունը չունի, որպեսզի ժողովրդի անունից կարողանա հայտարարել, որ հայ ժողովրդի ցանկությունն է»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը՝ նշելով, որ գործող նախագահը ո՛չ հասարակական, ո՛չ քաղաքական որևէ լեգիտիմություն չունի հայ ժողովրդի անունից նման հայտարարությամբ հանդես գալու:

«Ժառանգության» փոխնախագահը նշեց, որ սրանում մեղքի մեծ բաժին ունեն եվրոպական կառույցները, այդ թվում նաև «Եվրոպայի ժողովրդական կուսակցությունը», որի դիտորդ անդամ են ինչպես «Ժառանգությունը», այնպես էլ իշխող՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունները:

Ընդդիմադիր քաղաքական գործիչը հավելեց, որ այս կառույցները, ինչպես նաև զանազան միջազգային ֆինանսական կենտրոնները մինչև սեպտեմբերի 3-ը ամեն ինչ արել էին գործող իշխանությանը ուժեղացնելու, իսկ ընդդիմությանը թուլացնելու համար:

«Քանի որ նրանք, պաշտպանելով կեղծիքները, այնպիսի վիճակ ստեղծեցին, որ հասարակությունը հարցներ՝ բա սրա՞նք են եվրոպական արժեքները, ժողովրդավարությունը, նորմալ ընտրությունները, էս ո՞ր քաղաքական ուժին են պաշտպանում, ո՞ւմ են բազմամիլիոն գրանտներ տալիս և, եվրաստանդարտները երկակի ստանդարտների են վերածվում»,- հայտարարեց Արմեն Մարտիրոսյանը:

«Ժառանգության» նախկին պատգամավորն հիշեցրեց, իրենք մշտապես ԵՄ-ին զգուշացրել են՝ «բոլոր ձվերը մեկ զամբյուղի մեջ չդնել»: Նա ավելորդ չհամարեց հիշատակել, որ 2018 թվականին ԵՄ-ի հետ ասոցացման շրջանակներում մերձենալու էինք աշխարհի ամենամեծ շուկային՝ եվրոպականին ու ամերիկյանին միասին:

«Ասում են՝ մեր կոնյակը արտահանենք Մաքսային միության տարածքների շուկաներ, եվրոպական շուկայում ծախեի՛ք, Եվրոպա գնայիք, սիրուն պայմանագրեր կնքեիք, ոչ թե Ռուսաստան խոպան գնայիք»,-ավելացրեց նա:

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամ Արմեն Առաքելյանը նկատեց, որ յուրաքանչյուր պետության, անհատի ցանկությունը ավելի բարձր նշաձող վերցնելն է:

«Իսկ մենք սրանով նշաձողն իջեցրինք մինչև հատակի մակարդակ, որի տակով սողալով պետք է անցնենք»,- ասաց Արմեն Առաքելյանը՝ նշելով, որ ՄՄ անդամ պետություններում ժողովրդավարությանը, և բազմաթիվ այլ ոլորտներին առնչվող համակարգերը շատ ավելի ցածր մակարդակ ունեն:

 

Աղբիւր՝ Tert.am

 

 

Որոնում

Վերջին տեսանիւթեր

?>?>