Category: Հրապարակումներ
Published on 23 August 2013
Print

23 տարի առաջ այս օրը Հայաստանի Գերագույն խորհուրդն ընդունեց Անկախության հռչակագիրը, որով մեր անկախ պետականության վրահաստատման գործըթնացի սկիզբը զրվեց։ ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի խոսքով՝ մեր ազգային-քաղաքական կյանքում Անկախության հռչակագիրն, իհարկե, կարևոր փաստաթուղթ էր, քանի որ դրանով իրավաբանորեն ամրագրվեց Հայոց պետականության վերականգնման գաղափարը:

1990 թվականի գարնանը Խորհրդային Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ անցկացվեցին խորհրդարանական ընտրություններ, որին մասնակցում էր նաև Արցախը։ Ու չնայած ձևավորված այլընտրաքային խորհրդարանի 60 տոկոսից ավելին դարձյալ կոմունիստներն էին, սակայն նրանց կողքին խորհրդանարում հայտնվեց նաև ՀՀՇ վարչության անդամների զգալի մասը։ Օգոստոսի երեքին Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահ ընտրվեց Լևոն Տեր- Պետրոսյանը։ Օգոստոսի 23-ին Գերագույն խորհուրդն ընդունեց Հայստանի անկախության հռչակագիրը։ Ծրագրային այս փաստաթուղթը բաղկացած էր 12 կետերից, որոնցով նախանշվում ու սահմանվում էր անկախության գործընթացի հետագա պատկերը։

«Ըստ փաստաթղթի՝ Հայստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունն այսուհետ անվանվելու էր Հայստանի Հանրապետություն, կրճատ՝ Հայաստան։ Քաղաքական բաժնում ներկայացվում էին ՀՀ դրոշը, զինանշանը, հիմնը։ Նույն բաժնում Հայաստանը սահմանվում է որպես անկախ, ինքնիշխան պետություն»,- ներկայացնում է ԵՊՀ պատմության ֆակուլտետ դեկան Էդիկ Մինասյանը։ Նա առանձնացնում է փաստաթղթի հատկապես այն դրույթները, որոնցով սահմանվում էին մեր երկրում խղճի ազատության, քաղաքացիների իրավահավասարության, օրենսդիր, գործադիր և դատական մարմինների տարանջատվածության, ինչպես նաև ինքնուրույն արտաքին քաղաքականություն վարելու սկզբունքները։

Հենց այս փաստաթղթով սահմանվեց, որ ՀՀ-ում պետական լեզուն հայերենն է։ Անկախության հռչակագրով ՀՀ-ն իրավունք էր վերապահում ունենալ իր դրամական միավորը, ֆինանսավարկային համակարգը։ Իբրև անկախ և ինքնիշխան պետություն ՀՀ-ն կարող էր ունենալ նաև իր սեփական զինված ուժերն ու պահպանել իր պետական սահմանը։

Պատմաբանի համոզմամբ՝ եղած թերությունները կարող էին չլինել, եթե քաղաքականության մեջ հետևողականորեն կիրառվեր արդարության սկզբունքը, սկզբունք, որը իրավական պետության կայացման պարտադիր պայմանն է։ 23 տարի առաջ Անկախության հռչակագրի ընդունման այս օրը, ԳԽ հեռակա ընտրված պատգամավոր Պարույր Հայրիկյանն արտաքսման մեջ էր: ԱԻՄ առաջնորդի խոսքով՝ մեր ազգային-քաղաքական կյանքում Անկախության հռչակագիրն, իհարկե, կարևոր փաստաթուղթ էր, քանի որ դրանով իրավաբանորեն վերջապես ամրագրվեց Հայոց պետականության վերականգնման գաղափարը: Այլ խնդիր է, թե որքանով հավատարիմ մնացինք հռչակագրում ամրագրված դրույթներին։

«Ինչպես 40 տարի առաջ «Անկախություն՝ հանրաքվեի միջոցով» գիտականորեն հիմնավորված ճանապարհ ներկայացրեցի մեր պետականության վերականգնման համար, այնպես էլ այսօր, ասպարեզ եմ իջեցնում «Ազատ Հայաստան» ծրագիրըց,- ասում է Պարույր Հայրիկյանը։

 

Աղբյուր՝ Armradio.am

 

Որոնում

Վերջին տեսանիւթեր

?>?>