Category: Հրապարակումներ
Published on 14 August 2013
Print

Պարույր Հայրիկյանը Facebook-ի միջոցով փորձել է իր ընկերների խորհուրդը հարցնել, թե արդյոք արժե դիմել Գլխավոր դատախազություն, նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանի ստացած 100 դոլարի հարցով, որն ըստ Հայրիկյանի, իր դեմ մահափորձ կազմակերպելու համար Սեդրակյանի ստացած փողն է:

Վարդան Սեդրակյանը նախագահի թեկնածու էր, ներկայանում էր էպոսագետ, հետո նրան մեղադրեցին Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի համար, որ տեղի ունեցավ նախագահի ընտրության քարոզարշավի ընթացքում: Պարույր Հայրիկյանն էլ նախագահի թեկնածու էր: Սեդրակյանին ընտրությունից մի քանի շաբաթ անց կալանավորեցին:

Հայրիկյանի դեմ մահափորձի գործի դատավարությունը թվում էր, որ պետք է լինի անկախ Հայաստանի պատմության ընթացքի աղմկոտ դատավարություններից մեկը: Մահափորձից հետո եղան բավական լուրջ հայտարարություններ, որոնք տալիս էին այդպիսի սպասումների հիմք: Պարույր Հայրիկյանը հայտարարեց, որ իր վրա կրակել է խորհրդային ԿԳԲ-ն ու ռուսական իմպերիալիզմը: Իշխանության առաջին դեմքերի մակարդակով եղան հայտարարություններ, որ տեղի ունեցածը հարված էր Հայաստանի պետականությանը:

Սակայն Հայրիկյանի մահափորձի գործի դատավարությունը մի տեսակ անաղմուկ է անցնում, ու պարզվում է, որ պետականության դեմ ձեռք բարձրացնողը եղել է ընդամենը Վարդան Սեդրակյանը: Հայրիկյանը չի հավատում դրան եւ կարծում է, որ իրական պատվիրատուն նա է, ով Վարդան Սեդրակյանին տվել է այդ 100 հազար դոլարը:

Հետեւաբար շատ պարզ հարց է առաջանում՝ Հայաստանի Հանրապետությանը հետաքրքրու՞մ է, թե ով է տվել այդ 100 հազար դոլարն ու ինչ նպատակով: cialis uk

Վարդան Սեդրակյանն իրեն ուղղված մեղադրանքը չի ընդունում:

Բայց դա իհարկե Հայաստանի քաղաքացու համար քիչ հետաքրքիր է: Քաղաքացուն հետաքրքիր է այն, թե ինչքանով սպառիչ պետությունը կպատասխանի հարցին, թե ով է ունակ Հայաստանում մահափորձ իրականացնել նախագահի թեկնածուի դեմ: Սպառիչ, նշանակում է այնպիսի պատասխան, որը հավելյալ անպատասխան հարցեր չի առաջացնում:

Հասարակության համար դա շատ կարեւոր է, հատկապես մահափորձի տաք հետքով հնչած հայտարարությունների պարագայում, որոնց մի զգալի մասի հեղինակը իշխանության տարբեր ներկայացուցիչներ էին: Այլապես ստացվում է, որ պետության անվտանգությունը իշխանության համար կարեւոր էր այն ժամանակ, երբ սպառնում էր անմիջապես իշխանության անվտանգությանը՝ ընտրությունը հետաձգելու կամ նոր ընտրություն սկսելու ոչ այնքան ցանկալի հեռանկարով: Երբ այդ ամենն անցնում է, վերանում է նաեւ պետության անվտանգության համար կարեւոր գործի վերաբերյալ հարցերին լիարժեք պատասխաններ տալու անհրաժեշտությունը:

Արդյունքում ստացվում է, որ Հայրիկյանի գործը առաջ է գնում ոչ թե Հայաստանի իշխանության արած հայտարարությունների տրամաբանությամբ, այլ ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի, որը մահափորձից ընդամենը ժամեր անց հայտարարել էր, թե չի կարծում, որ դա մահափորձ էր ու համարում է, որ հայ փորձառու իրավապահներն արագ կպարզեն, թե իրականում ինչ է տեղի ունեցել:

Աղբյուր՝ lurer.com
Հեղինակ՝ ՋԵՅՄՍ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Որոնում

Վերջին տեսանիւթեր

?>?>