Category: Հրապարակումներ
Published on 29 July 2013
Print

Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի գործով դատական նիստը: Նիստի ավարտից հետո գործով տուժող Պարույր Հայրիկյանը լրագրողների հետ զրույցում ասաց, թե դժգոհ չէ, որ գործով մեղադրող Արամ Ամիրզադյանը միջնորդեց մեղադրյալների նկատմամբ սահմանել Քրեական օրենսգիքր նշված հոդվածների սահմանած նվազագույն պատժաչափը. «Ընդհանրապես քրեական դատավարության գործառույթներում այսպիսի բան չկա, որ դատաքննությանը խոչընդոտող մարդիկ արժանանան նվազագույն պատժի, բայց անգամ դա ինձ չի տրտմեցնում, որովհետև ես իսկապես մտածում եմ, ամենայն լրջությամբ, որ մի քանի տարի անց (հուսամ, դա բոլորի շահերից է բխում) այնպիսի կարգավիճակում կլինեմ, որ կկարողանամ իրենց բոլորին էլ ներում շնորհել: Իհարկե, եթե մինչև այդ Սեդրակյանին գլխավոր պատվիրատուն վերացրած չլինի, որովհետև եթե Սեդրակյանը ունի բաներ ասելու և չի ասել, ապա անկասկած պատվեր տվողները ամեն պահի կարող են վախենալ Սեդրակյանի դիրքորոշման փոփոխությունից, նրանք կարող են տրամադրվել Սեդրակյանին վերացնել: Եվ երկրորդ՝ կարող է քրեական օրենքներով մինչև իմ՝ այդ  ներում շնորհելը դժվարությունների առաջ կանգնեն մյուս երկուսը, որովհետև քրեական պատկերացումներով (դուք գիտեք՝ ես երկար տարիներ անց եմ կացրել բանտերում) իրենց, իրենց տերմինոլոգիան եմ օգտագործում, իրենց եզրաբանությունը, իրենք ծախել են Սեդրակայանին: Էլ չեմ խոսում, որ նաև այլ իրավիճակ է հնարավոր: Ինձ համար տարօրինակ էր համաչափությունը պահանջված պատժաժամկետների: Եթե Սեդրակյանը կազմակերպիչն է և պատվիրատուն, ապա նա հանցագործություն է կատարել ոչ միայն իմ նկատմամբ, հասարակության նկատմամբ, այլ նաև այդ երկուսի նկատմամբ, որոնք, իմ կարծիքով, Սեդրակյանի զոհերն են: Եթե դատախազը կարծում է, որ Սեդրակյանը մեղավորություն չունի, ես շատ ուրախ կլինեի, որ ինքը հիմնավորեր և կոչ աներ հենց հիմա Սեդրակյանին ազատ արձակել, բայց եթե նրան մեղավոր է համարում, ապա ինչպե՞ս կարելի է անտեսել այն հանգամանքը, որ Խաչատուր Պողոսյանը և Սամվել Հարությունյանը Սեդրակյանի զոհերն են: Ինչպե՞ս կարող է զոհը ավելի շատ ժամկետի դատապարտվել կամ ավելի խիստ պատժի արժամնանալ, քան նրանց այդ վիճակի հասցնողը: Չէ՞ որ, ի վերջո, շահարկվել է նրանց ընկերային, սոցիալական ծանր վիճակը»: 168.am-ի հարցին՝ ովքե՞ր են խոչընդոտում դատաքննությունը և ի՞նչ կերպ, Պ. Հայրիկյանը պատասխանեց pharmacie en ligne viagra. «Ես նկատի ունեմ, որ ամբաստանյալները երկու պահվածք ունեն: Կամ՝ կարող են աջակցել քննությանը և դրա համար արժանանալ ներողամտության կամ խոչընդոտել: Իրենք խոչընդոտողներից են, որովհետև նախաքննության ընթացքում մի ցուցմունք են տվել, հիմա այլ ցուցմունք են տալիս: Դա նշանակում է խոչընդոտել»: Անդրադառնալով իր ներկայացուցիչ Լևոն Բաղդասարյանի ներկայացրած քաղաքացիական հայցին՝ Պարույր Հայրիկյանն ասաց, որ Եվրոպայում քաղաքացիական հայց ներկայացնելիս ավելի մեծ գումարներ են պահանջում: «Ես երեք բառ գրում եմ և արդեն ուժ չունեմ, բայց իմ վերջին 20 տարվա ողջ գործունեությունը կապված է գրելու հետ: Այնպես որ՝ այն, ինչ պահանջված է, ինձ չի հետաքրքրում՝ կտան, չեն տա, բայց ես գիտեմ, որ դա համարժեք չէ, դա շատ քիչ է: Մենք ձգտում ենք Եվրոպական միության անդամ դառնալ, կողմնորոշումը դեպի Եվրոպա. Եվրոպայում այդպիսի բան չկա, այդպիսի պատժաչափ՝ ֆինանսական իմաստով, այդպիսի փոքր պատժաչափ չի նշանակվում: Այնպես որ՝ նրանք, ովքեր կարող են դա շատ համարել, դեռևս սովետական մտածողության միջավայրում են, բայց դրանից բացի՝ այս մարդիկ Ռուսաստանից փող են ստացել, հիմա էլ կարող է՝ այդ փողով կաշառքներ են բաժանում սրան-նրան, օրինակ՝ բանտապահներին, որպեսզի նրանք տեղեկություններ փոխանցեն»,- ասաց Պարույր Հայրիկյանը: 

Աղբյուր՝ 168ժամ

 

Որոնում

Վերջին տեսանիւթեր

?>?>