Category: Հրապարակումներ
Published on 29 July 2013
Print

Այսօր Եռաբլուրում  ԱԻՄ առաջնորդ Պարույր  Հայրիկյանին հիշեցրեց այն խոսակցությունները, ըստ որոնց` նրա` Գորիսի պարետ լինելու ժամանակ հուլիսի 29-ին հնարավոր էր խուսափել մեծ թվով զոհերից,  եթե Հայրիկյանը  լսեր մի քանի  պաշտոնյայի խորհուրդները:

Հիշեցնենք, որ 1992թ. ԱԻՄ-ը, Հայրիկյանի ղեկավարությամբ, ձեռնամուխ եղավ նախկին Լաչինի, այժմ Բերձորի շրջանում փախստականների համար բնակավայրեր ստեղծելու գործին։ Թեև այս գործն արվում էի կամավորական հիմունքներով, բայց ՀՀ նախագահի հրամանագրով Հայրիկյանը նշանակվեց Գորիսի և Գորիսի շրջանի արտակարգ դրության պարետ։ Արցախի հյուսիսային շրջաններից հեռացող տասնյակ հազարավոր փախաստականներ հեռանում էին Արցախի հյուսիսային շրջաններից և, Հայրիկյանի բնորոշմամբ, գնում դեպի անհայտություն։ ԱԻՄ-ականների հիմնած բնակավայրերն օգնում էին նրանց մնալ հայրենիքում։  Սակայն 1992թ.  հուլիսի 29-ին ԱԻՄ-ականների համակիրները  մեծ թվով զոհեր տվեցին

«Բոլորը, ովքեր ասում են, որ խոսել են ինձ հետ  և ինչ-որ խորհուրդ են տվել  ինձ, ստում են, նրանք բարձր մակարդակի սրիկաներ են, որովհետև 1992 թ. hուլիսի 29-ի առավոտյան ես Լևոն Տեր-Պետրոսյանին  տվել  եմ որոշ թղթեր`  ադրբեջանցիների նամակներ: Այնտեղ խոսվում էր այն մասին, որ կորած ադրբեջանցիները Սյունիքում իրար են փնտրում: Նախագահն ինձ ասաց. «Վազգեն Սարգսյաննն ինձ ասել է, որ այնտեղ հազար զինվոր կա, դուք պաշտպանված եք, անգամ զենք ստանալու անհրաժեշտություն էլ չունեք»: Եթե մենք զենք ճարած չլինեինք, ահավոր ջարդ էր լինելու, զոհերի թիվը մեծ էր լինելու, մանավանդ ԱԻՄավան 2-ում, որտեղ 200 փախստական էր ապրում, նրանցից ոչ մեկը չտուժեց: Նման խոսակցություններ տարածելը մեծագույն դավաճանություն էր զոհվածների հիշատակին: Լևոն Տեր-Պետրոսյանն այն ժամանակ պետք է պարկեշտություն ունենար և պատասխանատվության ենթարկեր այն մարդկանց, ովքեր պետք է մեր անվտանգությունը ապահովեին, բայց չէին արել:  Այդ ժամանակ ցանկանում էին ինձ վարկաբեկել: Վազգեն Մանուկյանն ասում էր, որ ինձ ուզում են հեռացնել և սարերում սպանել: Մի  մահափորձ եղավ` թուլացրել էին մեքենայի անիվը, այդ մեքենայով ես սարեր պետք է բարձրանայի, բայց էնպես ստացվեց, որ սարեր բարձրանալու փոխարեն ինձ Գորիս կանչեցին, որտեղ էլ թռավ անիվը: Դրանից հետո անգամ   դրա հետ կապված քրեական գործ հարուցվեց»,- պատասխանեց ԱԻՄ առաջնորդը:

 

Աղբյուր՝ Mardik.am

 

Որոնում

Վերջին տեսանիւթեր

?>?>