Category: Հրապարակումներ
Published on 05 April 2013
Print

ԱԻՄ նախագահ, ՀՀ նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանը, ում արտերկրում բուժման նպատակով ՀՀ կառավարությունը հատկացրել էր 20 միլիոն դրամ, այժմ գտնվում է Հոլանդիայում, սակայն նրա առողջական վիճակը նույնն է, որևէ դրական փոփոխություն չկա: Մյուս շաբաթվա սկզբին Հոլանդիայում կհրավիրվի բժշկական կոնսոլիում, որտեղ կորոշվեն Պ. Հայրիկյանի բուժման հետ կապված հետագա անելիքները:

Պարույր Հայրիկյանը Հոլանդիա է մեկնել տիկնոջ հետ:

Պարույր Հայրիկյանի մոտ շարունակվում են նույն նոպաները: Բժիշկներն իրենք էլ են զարմացած՝ ինչպես է հնարավոր այդ դիրքից կրակելուց հետո ողջ մնալ:

Չի բացառվում, որ Պարույր Հայրիկյանը իր բուժումը շարունակի Գերմանիայում կամ Իսրայելում: Չի բացառվում նաև ԱՄՆ-ում բուժում ստանալու տարբերակը:

Հիշեցնենք, որ նախընտրական քարոզարշավից առաջ՝ հունվարի 30-ին, Տպագրիչների փողոցում՝ իր բնակարանի մոտ, կրակել էին նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի վրա, որի հետևանքով վնասվել է Պարույր Հայրիկյանի նյարդային համակարգը:

Աղբյուր՝ 1in.am

 

 

Որոնում

Վերջին տեսանիւթեր

?>?>