Category: Հրապարակումներ
Published on 04 April 2013
Print

Մի հատված մեջբերում Հայֆեցի <<Ռազմագերի քարտուղարը>> գրքից;
<<… Այդ օրը երեկոյան, աշխատանքից հետո, բոլորս հավաքվել էինք բակի կենտրոնական ծառուղում և սպասում էինք նորեկին; Հանկարծ բացվեց ծառուղու ծայրին գտնվող տնակի դուռը և դուրս եկան երկու երիտասարդ տղաներ; Երկուսն էլ նոր արտահագուստով և փայլեցնելու չափ մաքրած կիսաճտքավոր կոշիկներով; Առջևից քայլում էր կարճահասակ, ճաղատ, մոլդովացի ուսուցիչ Վալերի Գրաուրը, որի պատժաչափն ավարտվում էր և նա ճամբարի վետերանն էր; Մի փոքր ետ, հյուրի համեստությամբ, հետևում էր նորեկը` բարձրահասակ, սևաչյա, չնայած <<զրոյական>> խուզվածքին փայլելու չափ սև մազերով, մի գեղեցիկ տղամարդ` խելացի և ուրախ դեմքով… Երկուսն էլ կանգնեցին խմբի դիմաց և Վալերի Գրաուրը բանկետային հանդիսավորությամբ հայտարարեց.
-Պարոնայք, պատիվ ունեմ ձեզ ներկայացնելու իմ հին բարեկամին և ձեր նոր ընկերոջը` Հայաստանի Ազգային Միացյալ Կուսակցության առջնորդ Պարույր Հայրիկյանին,- Հայրիկյանը ժպտալով մեկնեց ձեռքը…>>
Հայֆեցի նկարագրած այս դեպքը եղել է 1975թ. ապրիլին… Այդ տարիներին Սիբիրի սառցապատ ու անծայրածիր հեռաստաններում, իրարից հազարավոր կիլոմետրեր հեռավորության վրա ցրված ԳՈւԼԱԳ-ի անթիվ տանջարաններում, անլուր տանջանքներով հեծեծում էին ԱՄԿ-ի աննկուն մարտիկները` Ազատ Արշակյանը, Աշոտ Նավասարդյանը, Ռազմիկ Մարկոսյանը, Բագրատ Շահվերդյանը, Ռազմիկ Զոհրաբյանը, Արարատ Թովմասյանը և ուրիշներ; Ազնիվ հոգու և անվեհեր կամքի տեր մարդիկ, որոնք մեր մեծ նախնինեից ժառանգելով հայի անկոտրում կամքն ու ազատատենչ ոգին, սիբիրյան բանտերի և պատժախցերի բետոնե պատերի ներսում’ մշտական ցրտից, քաղցից ու հիվանդություններից հյուծված, մահպարտի տոկունությամբ կրելով իրենց պատիժը, կերոնի նման այրվում, մոխրանում ու իրենց մարմնով բարձր ու վառ էին պահում ոչ միայն Ազգային Ազատագրական Պայքարի անմար կանթեղը, այլև սովետական բազմազգ կայսրության մեջ բանտված մեր ազգի պատիվն ու արժանապատվությունը;
Սիբիրյան բանտերի տոհմիկ վերակացուները և նրանց կադրային հրամանատարները, որոնք սովոր էին մսագործի անտարբերությամբ նայել մարդկային հոգու բիրտ կեղեքումներին և ֆիզիկական տանջանքներին, թևաթափ ու անզոր էին 26-ամյա Հայրիկյանի անսպառ էներգիայի, խորագիտության, և կազմակերպչական տաղանդի առջև; Նա ոչ միայն կուսակցության շարքերը համալրում է այլազգի անդամներով, այլև ոտնատակ տալով տարածության և ժամանակի բոլոր արգելքները, վաստակաշատ մարշալի հմտությամբ, մարտի էր տանում ազատագրական պայքարի ռահվիրաներով համալրված Հայ Հայրենասերների Մատյան գունդը…
Այդ ժամանակ նա իրավմամբ դարձել էր սովետական կայսրության մեջ մղվող Ազգային Ազատագրական ընդհատակյա պայքարի լեգենդար դրոշակակիրը…

Դր. Տ. Հարությունյան 03.04.2013 Գերմանիա

 

Որոնում

Վերջին տեսանիւթեր

?>?>