Category: Հրապարակումներ
Published on 04 February 2013
Print

Ոմանք սկսեցին իրենց «պզդի» ուղեղին համապատասխան տրամաբանել, թե ով է կրակել, մեկ այլ անտաղանդներ սկսեցին իրենց անտաղանդությունը փորձեն ֆոտոշոփի մեջ եւ այդ հրաշք ծրագրի հեղինակությունը գցել, ոմանք սկսեցին իրենց գովազդել, համարելով որ լավ առիթ է մի քանի օր ուշադրության կենտրոնում հայտնվելը, մի մասը գուշակում էր թե էլ ով այցի կգնա նրան եւ այսպես շարունակ: Ուղղակի, ես շատ վատ եմ ինձ զգում ոչ թե որպես Պ. Հայրիկյանի համակիր այլ, որպես հայ՝ որ ինչքան տգետ մարդիկ կան իմ ազգի մեջ, ինչքան թափթփուկներ, մարդիկ՝ որոնց ուղեղը քառակուսի է կամ այլ երկրաչափական մարմնի ձև, համենայնդեպս ոչ ինչպես սովորոկան մարդկանց մոտ: Այլ երկրներում այսպիսի դեպքերում ժողովուրդը համախմբվում է, հավաքվում են հիվանդանոցի մոտ, մոմավառություն են կազմակերպում ամեն դեպքում չեն նստում տանը ֆեյսբուքի առաջ եւ առավոտից երեկո ստատուս ու քոմենթ գրում: Ու՞ր է իմ ազգը՝ որի մասին գրքեր էին գրվում, ու՞ր է իմ ազգը՝ որի անունից աշխարհն էր թնդում, ու՞ր են էն մարդիկ՝ որոնք վաղը պետք է հերոսներ դառնան, միթ՞ե թշնամին կուլ տվեց բոլորիդ: Ուշքի եկե՜ք, արթնացե՜ք քնից, վեր կացե՜ք այդ համակարգչի առջևից եւ ապրեք իրական կյանքով: Ինչպես եք թույլ տվել, որ բթացնեն Ձեզ, ինչ եք պատմելու Ձեր երեխաների ու թոռներին՝ ո՞ր ֆեյսբուքով էշ էշ քոմենթներ էիք գրում: Անիմաստ համակարգչի դիմաց նստելու փոխարեն, մտածեք ինչ կարող եք անել Ձեր երկրի համար: Չեք հավանում Հայրիկյանին կամ այլ մեկին, այնքան խելաց՞ի եք, որ կարող եք ավելի լավ ծրագրեր առաջարկել, դե՜ առաջարկեք, ում եք սպասում, իսկ եթե ոչ ապա մի խանգարեք, մի փնովեք Ձեր երկրին, մի վարքաբեկեք ինքներդ Ձեզ: Խոսքս ուզում եմ ավարտել աստվածաշնչյան խոսքերով, Հիսուսը ասում էր՝ Ձեր միջից անմեղը նախ թող քար գցի նրա վրա, երբ փարիսեցիները ծեծ ու ջարդով, քաշկռտելով Հիսուսի մոտ բերին ու ասացին՝ այս կինը շնանում է:

Աղբյուր՝ BlogNews.am

 

Որոնում

Վերջին տեսանիւթեր

?>?>