Category: Հրապարակումներ
Published on 26 January 2013
Print

Ինչո՞ւ նա չհոգնեց պայքարելուց այսքան տարի…

Մեր այս ժամանակներում ժողովուրդը կանգնել է շատ բարդ ընտրությունների առջև, նախագահական ընտրարշավը իրոք կարծես լուրջ պայքար է խոստանում: Սակայն քչերն են հավատում ընտրությունների արդար ընթացքին, քանի որ քսան տարի շարունակ մեզ խաբել են և նվաստացրել՝ կարողանալով անգամ մեզանից խլել այն հույսն ու հավատը, կարողացել են ապականել և պղծել մեր բարոյականությունը ու երջանիկ ապրելու հնարավորությունները: Բավակա՛ն է, որ կարողացանք հանդուրժել, սա մեր ազգի վերջին հնարավորությունն է, մենք երբեք չենք ունենա այս հնարավորությունը՝ պայքարելու մեր իրավունքների` մեր գոյի համար: Մենք կա՛մ այս պայքարում կկողմնորոշվենք ընտրելու ազատությունը, կա՛մ կլինենք որպես ստրուկ Բազազ Արտեմների և Զիմզիմովների իշխանությունում: Մենք ենք ընտրում հիմա լինել Գիքորի, թե Գավրոշի կարգավիճակում…

Նախագահների այս բազմազանության մեջ մենք մոռանում ենք մի բան՝ գնահատել մարդու արած գործը, մարդ իր արված գործերով է դառնում արժանի… Տեսնելով այս նախագահների մեջ՝ նախընտրելին մնում է միայն Պարույր Հայրիկյանը: Շատերը գիտեն Հայրիկյանին, նույնիսկ հոգնել են նրան տեսնել քաղաքական պայքարի այս ճանապարհին, այո՛, հոգնեցուցիչ է, սակայն հոգնեցուցիչ չէ՞ արդյոք նրա համար, պայքարել այսքան տարի, որպեսզի կարողանա այս անօրինական երկրում բերել օրինականություն: Շատերը նրան համարում են հրեա, մասոն կամ որևէ այլ որակավորում կպցնում, սակայն ու՞ր ենք հասել, չենք կարողանում սթափ մտածել, դա միայն անորակ և ռաբիզ մարդու մտածելակերպ է, որը նորից մատուցվել է մեր քսանամյա իշխանությունների կողմից, մեր գաղափարը և միտքը բթացրել են և դարձնել անորակ՝ դարձնելով իրենց կամքին և քմահաճույքներին գերի:

Ինչ կարևոր է, որ մեր երկրի նախագահը լինի կին թե տղամարդ, մասոն կամ համասեռամոլ, դաշնակ թե կոմունիստ, կարևորը որ կարողանա իր գործերով ազգին ստրկության ու աղքատության ճիրաններից դուրս քաշի, որ կարողանա երկիրը իրոք դարձնել Ազատ, Անկախ, որպեսզի կարողանա հայ մարդը արժանավույնս ազատ շնչել և գործել, որպեսզի ահաբեկության հրեշները չկարողանան ազատություն թույլ տան իրենց «ախրանիկների » բլակներին, որպեսզի մեր հայրենակիցների նոր քարավանները չբռնեն գաղթի և տարագրության ճանապարհը:

Շատերը չեն հավատում, որ ինչ-որ բան կարող են փոխել, սակայն առաջին հերթին հարկավոր է ստրուկի այդ մտածելակերպից ազատվել և նոր կարողանալ ընտրությունների գնալ: Հիշենք՝ 1988 թվականին անգամ կոմունիստ ղեկավարներն էին ոգևորված Ազգային այդ շարժումով, հիմա ի՞նչ եղավ, ինչու՞ դարձանք ստրկամիտ… Մեր իշխանություններին հաջողվեց մեր Ազատամարտիկների տեսակը ոչնչացնել, որպեսզի Ազգային Գաղափարախոսությունը արմատախիլ անեն, որպեսզի ազատության ձգտող ժողովրդին զրկի առաջնորդներից, որպեսզի ահի և սարսափի մթնոլորտում կարողանան ինքնահաստատվել և ամրանալ մեր վախի և անհույս հնարավորությունների վրա:

Վերջապես տեսեք Հայրիկյանի անցած ճանապարհը, ինչո՞ւ նա չհոգնեց պայքարելուց այսքան տարի, և վստահ եմ, որ դեռ պայքարելու է, ինչո՞ւ հիմա չսատարենք ազգովի նրան, որպեսզի նա կարողանա իրագործել իր գաղափարները որոնք միշտ էլ եղել են ազգանպաստ: ՀՀՇ-ական լիդերները կարողացան մեր երկրի համար անել մի բան, և դա ստացվեց նրանց մոտ` արժեզրկել ազգային արժեքները, դարձնել մեր ժողովրդին խավարամիտ: Մեզ մատուցելով ոսկյա գավաթով թույնը՝ իրենց հռչակեցին Արքայից Արքաներ… Հիմա ինչպե՞ս ստացվեց, որ առաջին դրոշակակիր մարտիկը վարկաբեկվեց և դարձավ անարժան… Ինչո՞ւ չենք տալիս այդ հարցը, նրանք կարողացան պախարակել և արժեզրկել ոչ միայն Պարույր Հայրիկյանին, այլև մեր Ազատության մեր Գաղափարը, մեր Ազատամարտիկներին, մեր պատմությունը, անգամ Ազատության ճանապարհը: Այստեղ է ասել մեծն Շեքսպիրը՝ «Լինե՞լ, թե՞ չլինել»…

Ով է առաջնորդելու ազգի հոտը ընտրեք ինքներդ…

25-01-2013   Սուրհանդակ 

ԼԻՆԵ՞Լ, ԹԵ  ՉԼԻՆԵԼ

Երեկվա Ճիվաղն գահ է բարձրացել,

Ու հոշոտելով իրեն դեմ կանգնած

Մի ողջ ժողովուրդ, վշտերով բազում,

Լինե՞լ կամ թե՞ ո՛չ, այսպես է ասված:

Դարձել է այսօր Արքայից Արքա,

Տիտղոսներ տալով, ինքն իր անձին,

Ցար ու թագավոր, ոչինչ են հիմա,

Գահին է բազմել դահիճը կրկին:

Արյան սանդուղքով գահին են բազմում,

Բռնակալ ու չար, լքված ամենքից,

Ու ինքն իրենից վախում է կարծես

Իշխանությունը կամ գահը կորցնել:

Ինչո՞ւ է այսպես կառչում իր գահից՝

Լավ հասկանալով մեղքերն իր գործած,

Սակայն ուղեղով, իր խղճի խայթի,

Այդպես էլ մեղքը չընդունեց իրա:

Չէ՛, չէր կարող զիջել այդպես ամենքին,

Այս աշխարհի, վայելքը շռայլ,

Վիշտ ու տառապանք, հեռու են ընդմիշտ,

Քանզի բազմած է, գահին իր հիմա:

08 /08/ 2012

 
Category: Հրապարակումներ
Published on 23 January 2013
Print

ՀՀ նախագահի թեկնածու, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանն այցելել է հացադուլի մեջ գտնվող նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանին:

Ինչպես արդեն տեղեկացրել էինք Պարույր Հայրիկյանը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ, եթե Անդրիաս Ղուկասյանը չդադարեցնի հացադուլը, ինքը մի քանի օրով կմիանա նրան և կփորձի համոզել, որ դադարեցնի: 

Նշենք, որ հացադուլավոր թեկնածուին այցելել էր նաև «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, որպեսզի հորդորեր վերջինիս դադարեցնել հացադուլը:

Երեկ առավոտվանից ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը «Վերջ շինծու ընտրություններին» ցուցապաստառով ԳԱԱ շենքի հարակից տարածքում անժամկետ հացադուլ է սկսել: Այսօր ողջ գիշեր նախագահի թեկնածուն անցկացրել է իր կողմից հայտարարված հացադուլը:

Թեկնածուն պայքարում է շինծու ընտրությունների դեմ:

 
Category: Հրապարակումներ
Published on 21 January 2013
Print

ՀՀ նախագահի թեկնածու, «Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյանը, այսօր` մեկնարկող քարոզարշավի առաջին օրը, գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում և ներկայացրել տեսանյութ, որը պատմում է 20-րդ դարում կոմունիզմի դեմ Խորհրդային Միությունում և Հայաստանում տարվող ընդհատակյա այլախոհական շարժման մասին պատմող տեսանյութ:

Այն ներկայացնում է նաև Անկախության հանրաքվեի համար պայքարում «Ազգային միացյալ կուսակցության»՝ ԱՄԿ-ականների պայքարի պատմությունը:

 

Դասական ուղղագրությամբ գրված գրառման մեջ նշվում է.

«Սա այն վաւերագրականն է, որի մասին մասնագէտներն ասել էին ու ես էլ կրկնել էի, որ եթէ 100 հազար մարդ դիտի այն, նախագահական ընտրութիւնների ինքնորոշանպաստ ելքին կարելի է չկասկածել։ Սա քարոզչանիւթ չէ, այլ իրողութիւնների, մեր ժողովրդի վերջին տասնամեակների պատմութեան կարեւորագոյն փաստերի հիման վրա կառուցուած անաչառ շարժանկար։ Երկու ժամուա ընթացքում մարդ աւելի տեղեկութիւն է ստանում՝ ազգային ազատագրական պայքարի, կոմունիստական իշխանութիւնների դաւերի՝ սումգաիթի, բաքուի, երկրաշարժի եւ այլ իրողութիւնների մասին քան տասնեակ հատորները կտային։ Բարի վայելում բոլոր դիտողներին...»:.

 
Category: Հրապարակումներ
Published on 21 January 2013
Print

ՀՀ նախագահի թեկնածու, «Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյանը, այսօր` մեկնարկող քարոզարշավի առաջին օրը, գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում և ներկայացրել տեսանյութ, որը պատմում է 20-րդ դարում կոմունիզմի դեմ Խորհրդային Միությունում և Հայաստանում տարվող ընդհատակյա այլախոհական շարժման մասին պատմող տեսանյութ:

Այն ներկայացնում է նաև Անկախության հանրաքվեի համար պայքարում «Ազգային միացյալ կուսակցության»՝ ԱՄԿ-ականների պայքարի պատմությունը:

 

Դասական ուղղագրությամբ գրված գրառման մեջ նշվում է.

«Սա այն վաւերագրականն է, որի մասին մասնագէտներն ասել էին ու ես էլ կրկնել էի, որ եթէ 100 հազար մարդ դիտի այն, նախագահական ընտրութիւնների ինքնորոշանպաստ ելքին կարելի է չկասկածել։ Սա քարոզչանիւթ չէ, այլ իրողութիւնների, մեր ժողովրդի վերջին տասնամեակների պատմութեան կարեւորագոյն փաստերի հիման վրա կառուցուած անաչառ շարժանկար։ Երկու ժամուա ընթացքում մարդ աւելի տեղեկութիւն է ստանում՝ ազգային ազատագրական պայքարի, կոմունիստական իշխանութիւնների դաւերի՝ սումգաիթի, բաքուի, երկրաշարժի եւ այլ իրողութիւնների մասին քան տասնեակ հատորները կտային։ Բարի վայելում բոլոր դիտողներին...»:

 

 
Category: Հրապարակումներ
Published on 18 January 2013
Print

Քվեաթերթիկում առաջին համարին հավակնող Հրանտ Բագրատյանի կայքն այս օրերին մշակման փուլում է։ Այնուամենայնիվ, կայքէջի հասցե մուտք գործելով՝ որոշ բաների հնարավոր է ծանոթանալ։ Կայքում Բագրատյանի կենսագրական «այլ տվյալներ» բաժնի ներքո ներկայացված է նրա գործունեությունը, որին, թերեւս, երանի կտար գրանցված մյուս թեկնածուներից յուրաքանչյուրը, այդ թվում՝ Սերժ Սարգսյանը, ում կենսագրությունը լցված է այս կամ այն ոլորտում պատասխանատու պաշտոններ զբաղեցնելու տարեգրությամբ։ Թեկնածու Բագրատյանի պաշտոնական կայքէջում ասվում է, որ նախկին վարչապետը Ռուսաստանի հումանիտար ակադեմիայի ակադեմիկոս է, 1995թ. ԱՄՆ կենսագրական ինստիտուտի կողմից ճանաչվել է տարվա մարդ, 1998թ. ՄԱԿ-ի եւ Քեմբրիջի կենսագրական ինստիտուտի կողմից ճանաչվել է հազարամյակի մարդ, համարվում է մեգաէկոնոմիկայի տեսության հիմնադիրը, 16 գրքի եւ 60 գիտական հոդվածի հեղինակ է, նրա գրքերը լույս են տեսել 4 լեզուներով եւ այլն։

www.bagratyanpresident.am կայքում թեկնածուն ունի նախասիրությունների ցանկ, որտեղ տեղադրված է նրա երաժշտական ստեղծագործությունների տեսագրության երկու ինտերնետային հղում (Բագրատյանը կիթառահար է, բլյուզի պրոֆեսիոնալ կատարող): Տեղադրված է նրա նախընտրական ծրագիրը, նաեւ՝ «Ազատություն» կուսակցության ծրագիրն ու կանոնադրությունը։ Սակայն, դատելով նյութերի դիտումների քանակից, կարելի է եզրակացնել, որ Բագրատյանի եռալեզու կայքի մասին դեռեւս շատ քիչ մարդ գիտի։ Չնայած օտար՝ ռուսերեն եւ անգլերեն լեզուներով պատրաստված են միայն բաժինները (մենյու) եւ թեկնածուի կենսագրությունը։

www.hayrikyan.com։ Սա Պարույր Հայրիկյանի պաշտոնական կայքն է, հարուստ բովանդակությամբ։ Կայքէջում նյութերի մեծ մասը գրված է Հայրիկյանի նախընտրած դասական ուղղագրությամբ, մի մասն էլ, հիմնականում՝ մամուլի արտատպումներն ու Հայրիկյանի որոշ գրքեր՝ «1922 թ. Հայաստանին պարտադրուած ուղղագրութեամբ»։ Կայքի աջ կողմում տեսանյութերի ցանկն է, իսկ դրանից վերեւ՝ օնլայն դրամական նվիրատվություն կատարելու պատուհանը։ Սրա միջոցով համակիրներին հնարավորություն է տրված պլաստիկ քարտի հաշվեհամարից «նուիրատւութիւն» կատարել աշխարհի 17 դրամական միավորներով։ Հետաքրքիր է, որ հայկական դրամն այդ ցանկում չէ:

Պ. Հայրիկյանի պաշտոնական կայքէջը առատ է հայտարարություններով, հրապարակումներով, ասուլիսներով ու հարցազրույցներով, որ արվել են նախընտրական այս շրջանում։ «Գրադարան» բաժնում իր հեղինակած գրքերն են, ձայնադարանում՝ քնարական եւ հայրենասիրական երգերի ձայնագրություններ՝ անվանի սոպրանո Իրինա Զաքյանի, էստրադային երգիչներ Արսեն Սաֆարյանի ու Արման էլբերտի, Զարուհի Բաբայանի կատարումներով։ Տեսադարանում ֆիլմեր ու հաղորդումներ են Հայրիկյանի մասին։

Սերժ Սարգսյանի պաշտոնական կայքի փնտրտուքը բերեց հայտնի «Livejournal» բլոգային հարթակ, որտեղ նա դեռեւս 2008թ. նախագահական ընտրություններից հետո անձնական բլոգ էր բացել։ Այն մինչ օրս չի թարմացվել։

Վարդան Սեդրակյանի www.sedrakyan.net պաշտոնական կայքը լցված է էպիկական շնչով եւ կրում է «Արմենոիդների էպոսներ» խորագիրը։ Այստեղ նախագահի թեկնածուի «Deusvult! Կամոքն Աստծո» գիրքն է, որտեղ ներկայացված է հայ-ռուսական, հայ-անգլոսաքսոնական էպոսների համեմատական վերլուծությունները։ «Քնած հերոսներ» բաժնում տեղադրված են 12 ազգերի էպոսների մասին նյութեր, իսկ «Գրադարան» բաժնում Գ. Սրվանձտյանցի, Ալ. Ֆադեեւի, Ալ. Տոլստոյի, Լոուրենս Արաբիացու, Պ. Տիչինայի, Ուստա Հրանտի եւ այլոց նյութերը՝ «Սասնա ծռեր» էպոսի մասին։ Տեսանյութերի բաժնում Սեդրակյանի վարած էպոսագիտական սեմինարներից տեսանյութեր են։

Թեկնածուի կայքում, որպես «պրոֆիլի նկար» մուտքագրված է ասպետական ոճով թրի լուսանկար։ Երեւի իր շուրջ բարձրացրած աժիոտաժն է պատճառը, որ էպոսագետի էջը, ըստ կայքի հաշվիչի, արդեն մոտ 25 հազար 650 դիտող է ունեցել։

Վերը նշված բոլոր կայքերում պակասում է ընտրողների հետ անմիջական, ուղիղ կապով ֆորումներ կազմակերպելու հնարավորությունը։

Համացանցում անցկացրած փնտրտուքները՝ թեկնածուներ Ա. Հարությունյանի, Ր. Հովհաննիսյանի, Ա. Ղուկասյանի եւ Ա. Մելիքյանի պաշտոնական կայքերը հայտնաբերելու ուղղությամբ, անարդյունք էին։

ԳագիկԱՂԲԱԼՅԱՆ

Աղբյուր՝ «Հայկական ժամանակ»

 

 

Որոնում

Վերջին տեսանիւթեր

?>?>