Category: Հրապարակումներ
Published on 12 June 2013
Print

Ինչպես ավելի վաղ Lurer.com-ը տեղեկացրել էր, այսօր Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր
իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ տեղի ունեցավ ՀՀ նախկին նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանի գործով հերթական նիստը։

Այսօրվա նիստին ներկայացավ տուժող Պ. Հայրիկյանը: Վերջինս դատարանում ցուցմունք տալու ընթացքում պատմեց, որ իր հանդեպ կիրառված մահափորձը առաջինը չէր. նախկինում ևս երկու անգամ նրա դեմ մահափորձ են կատարել՝ մեկը՝ Մոսկվայում, իսկ մյուսը՝ բանտում: Հայրիկյանն ասաց, որ թեև ինքը երբեք անգամ ծխախոտ չի օգտագործել, բայց իրեն պահել են թմրամոլների համար նախատեսված բանտում՝ թմրամոլների միջոցով կյանքից զրկելու համար:

Ինչ վերաբերում է գործին, Պարույր Հայրիկյանն ասաց, որ ինքն ավելի վաղ ընկերների կողմից տեղեկացվել է իրեն հետևելու մասին: Ինքը օրինական զենք ունի, բայց նախագահական ընտրություններից առաջ չի կրել՝ թողնելով տանը: Հայրիկյանի խոսքով՝ տուն վերադառնալիս հիշել է, որ պորտֆելը մոռացել է, ետ դարձել՝ վերցնելու համար, երբ դուռը փակել է շրջվել է և նկատել իր դիմաց կանգնած է ամբաստանյալ Խաչատուր Պողոսյանին: «Գոռացի, կրակոցը իմ գոռոցին միաժամանակ հնչեց: Ցավ զգացի, պայուսակս ձեռքիցս ընկավ, նկատեցի, որ երկրորդ անգամ է նշան բռնում, ու սկսեցի կտրուկ շարժումներ անել»,- դատարանում պատմեց Պարույր Հայրկյանը:

Նշեց նաև, որ ինքը նախապես չէր նկատել, որ այդ մարդու ձեռքին զենք է եղել:

«Շատ ուրախ եմ, որ Խաչատուր Պողոսյանը չկարողացավ մահափորձն ավարտին հասցնել»,- ցուցմունքում ասաց Հայրիկյանը:

Պարույր Հայրիկյանն ասաց նաև, որ ինքը զարմացել էր, որ ամբաստանյալ Վարդան Սեդրակյանը հայտարարել էր, թե իր մեքենան ավելի թանկ է, քան Պարույր Հայրիկյանի կյանքը:

ԱԻՄ նախագահի խոսքով հանցագործութունն ունի պատվիրատու և կատարող, բայց չի կարող ասել՝ մյուս ամբաստանյալները պատվերի հետ ինչ առնչություն են ունեցել:

 

Որոնում

Վերջին տեսանիւթեր

?>?>