Category: Հրապարակումներ
Published on 02 April 2013
Print

Հայ հանրության վրդովմունքը Պարույր Հայրիկյանին 20 միլիոն դրամ տրամադրելու կառավարության որոշուման առիթով, մարելու միտումներին հակառակ նոր առկայծումներ է ունենում: Այսօր էլ ֆեյսբուքահայության ներկայացուցիչներին մեկը ազգի դժբախտությունը, մուրացկան ու հանցագործ դարձած ոմանց ճակատագրի խեղման պատճառը նման «քսան միլիոնանոց թեւ»-երի նվիրաբերությունն է համարել: Մեկն էլ վրդովվել է Հայրիկյանի ֆեյսբուքյան էջից մի կիսամերկ տեսանյութի «լայքից» եւ բացականչել.«Հայրիկյանը բուժվո՞ւմ է, թե սենց բաներով զբաղվում»: Իհարկե, կան իրադարձություններ, որոնք առաջին հայացքից մանր ու անկարեւոր են թվում, բայց միանգամից ժողովրդի նյարդն են քանդում ու վրդովմունքի ալիք առաջացնում: «Տաշիր» մրցանակաբաշխությունը, որի ժամանակ բնակարաններ նվիրեցին որոշ երգիչ-երգչուհիների, կրկին կրքեր բորբոքվեցին, այն դեպքում, երբ այդ գումարները ոչ թե պետությանը, այլ մի օլիգարխի էր, իսկ հատկացումը՝ երգիչ-երգչուհիներին:
Բայց այն, որ այս առիթով բարձրացված հիստերիան արտասովոր է, անհասկանալի, վկայում է միայն այն հանգամանքը, որ այդ նույն հանրությունը մահափորձի օրը ոտքի էր ելել, շրջափակել հիվանդանոցը, պահանջում էր գտնել ու պատժել մեղավորներին եւ կոչ էր անում ձայնը տալ Պարույր Հայրիկյանին: Կարեկցող ու սրտացավ այս հասարակությունը հանկարծ դարձավ դաժան, անմարդկային ու անհանդուրժող: Ինչ ասես չասացին այդ 20 միլիոնի կապակցությամբ, նույնիսկ ամոթանք տվեցին գումարը ստացողին, կոչ արեցին բարեգործություն անել այդ գումարով, հիշեցնելով երկրում հաշմանդամ մարդկանց ու հիվանդ երեխաներին: Մոռանալով, որ Հայրիկյանն ինքն էլ այդ կարիքավորների շարքում է այսօր: Ստացվում է, մեր հասարակությունը միայն խեղճության մեջ է սիրում դիմացինին, իսկ երբ ամեն ինչ կարծես լավ է լինում, կարելի է նաեւ հարվածել երեկվա ընկածին:

 

Աղբյուր՝ hayeli.am

 

Որոնում

Վերջին տեսանիւթեր

?>?>