Category: Հրապարակումներ
Published on 01 April 2013
Print

Ցավում եմ, որ հատկապես երիտասարդները չգիտեն կամ մոռանում են, թե ով է Պարույր Հայրիկյանը Հայաստանի, հայաստանցու համար, որպես անկախության մարտիկ, որպես պայքարող քաղաքական գործիչ, որպես լեգենդ եւ որպես մարդ...
Եվ այն սարկազմի, հումորի, քննադատության «գինարբուքը», որ սկսել եք առնվազն զարմանք եւ հիասթափություն է առաջացնում... Առավել եւս վրդովմունք, երբ թերթերից մեկը զուգահեռ է անցկացնում մարտի մեկի զոհերի կամ շատերը՝ այլ երեւույթների հետ: Տեղին չէ եւ պետք չէ թերագնահատել եւ զուգահեռներ անցկացնել քաղաքական գործիչ, անկախության համար պայքարի լեգենդ, խորհրդային բանտերում տառապած Պարույր Հայրիկյանի հետ...
Ի՞նչ է, Պարույրի՞ մեղքն է, որ այդ դաժան պայքարի, զրկանքների ժամանակ կենդանի է մնացել, որ այդ տականքների գնդակից չզոհվեց: Պետք է զոհվե՞ր, որ գնահատեինք...
Ամոթ է, ուղղակի ամոթ... Ձեր անկախության համար պայքարած, մարտնչած հերոսին գնահատելու շնորհք ունեցեք ընդամենը, ուրիշ ոչինչ...

Հեղինակ՝ Ռոբերտ Մելքոնյան 

Երևանի նախկին փոխոստիկանապետ

 

Որոնում

Վերջին տեսանիւթեր

?>?>