Category: Հրապարակումներ
Published on 03 February 2013
Print

Հարություն Մկրտչյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. վերջին երկու օրերին, Պարույր Հայրիկյանի մահափորձի կապակցությամբ ոչինչ չեմ գրել: Միշտ հետևել եմ, թե ինչ են գրում, ու շատ վատ եմ զգում ինձ:Առաջին, ինչ ա պարտադիր էր, որ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձ կատարվեր, որ նոր հիեիք, որ նա երախտավոր է, ու հայ ժողովրդի անկախության համար անգնահատելի դեր է կատարել: 19 տարեկանից պայքարել է մի բանի համար, որը այն ժամանակ շատերի համար ծիխաղելի էր: Մի առիթով նրան լրագրողներից մեկը հարցնում է. «Պարոն Հայրիկյան, այդքան բանտ նստելուց, զրկանքներ կրելուց, Դուք հավատում էիք, որ կլիներ անկախությունը, ինչի համար պայքարել եք ԽՍՀՄ հզոր պետության դեմ» Հայրիկյանը պատասխանում է. «Այո անկախությանը հավատում էինք, սակայն չէինք կարող երազել, որ դա մենք կտեսնենք, մենք դա անում էինք, որ մեր երեխաները գոնե տեսնեն»: Այսինքն պայքարել է մի գաղափարի համար, որը իր համար տեսանելի էլ չէր: Այդպիսին էր Հայրիկյանը:

Երկրորդ ամենավատ բանը նա է, որ Հայրիկյանը սկսվեց գնահատվել, երբ նա մահվան դեմ էր պայքարում, այստեղ «Գնա մեռի արի սիրեմ» ժողովրդական խոսքն է գործել, որը կրկին շատ վատ է:

Երրորդ, զազրելի երևույթը հենց բուն մահափորձն է, ու միշտ մեր պետականության մեջ դա է եղել մեզ կործանողը, մեր հերոսներից շատերը սպանվում են հայերի կողմից, իսկ դրանից հետո կործանվում է պետականությունը: Փառք տիրոջը, որ Հայրիկյանը ողջ է մնացել:
Վերջում, մի բան եմ խնդրում բոլորից, սիրելի հայրենակիցներ, ՀԱԿ-ի համակիրներից մինչև երիտ հանրապետականներ, պաշտոնյաներ, պատգամավորներ, գործարարներ, մենք քիչ ենք, շատ քիչ ենք մնացել, եկեք հանուն մեզ, հանուն մեր ազգաբնակչության, հանուն մեր կեցության, մի պայքարեք իրար դեմ:

Ինչ է, ինչ չեք կարողանում կիսել, ինչ չեք կարողանում բաժանել իրար մեջ: Ձեր հարստությունները անցողիկ են, սերունդերն են մնայուն: Բոլորդ մի բռունցք դարձեք, բոլորդ մոռացեք ինչ արել եք, մի պահ շրջվեք դեպի մարդը, սկսեք ապրել հանուն մարդու:

Եթե այսօր փորձում են սպանել Հայրիկյանին, ով գրեթե ոչ մի կապ չի ունեցել Հայաստանում տեղի ունեցած ալան թալանի հետ, ապա վաղը չեն փորձի, այլ միանգամից կսպանեն բոլորիդ:

Որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի խնդրում եմ, բոլոր քաղաքական ուժերին միավորվել, իրար թշնամիներ չդարձնել, միավորվել և պայքարել, որը հայը իր հայրենիքում հայ զգա իրեն: Սա կլինի ամենալավ բանը, որը դուք կանեք:

 

Աղբյուր՝ hayeli.am

 

Որոնում

Վերջին տեսանիւթեր

?>?>