Category: Հայտարարություններ
Published on 16 April 2014
Print

ԱԻՄ ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆԸ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹԻՒՆՆԵՐԻ ԻՇԽԱՆԱԿԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ՎԵՐԱԲԵՐԵԱԼ

12 ապրիլի 2014թ. 

Հայաստանում Սահմանադրականութեան հաստատման առաջամարտիկ, 
դեռեւս 1976թ. ազգային սահմանադրութեան ընդունումը ազգային առաջնահերթութիւններից մէկը համարող, 

1998թ.-ին առաջին տխրահռչակ բռնապետապատշաճ 1995թ.-ի Սահմանադրութեան բարեփոխման նախաձեռնող եւ 
վերջին համահայկական ընտրութիւններում յանուն ժողովրդավարական համակարգի կայացման եւս մէկ սահմանադրական բարեփոխումների անհրաժշտութիւնն իր նախընտրական ծրագրում ամրագրած 
Ազգային ինքնորոշում միաւորման (ԱԻՄ) Ներկայացուցչական խորհուրդը իր արտահերթ նիստում, անդրադառնալով Հայաստանում սահմանադրական փոփոխութիւնների իշխանութիւնների կողմից շրջանառութեան մէջ դրուած «հայեցակարգին», այն բնութագրեց որպէս՝

Հայաստանի քաղաքացու քաղաքական իրաւունքների դէմ ուղղուած, 
Հայաստանում ժողովրդավարութեան մակարդակը աւելի քան երկու անգամ նուազեցնող եւ, 
անտարակոյս, յետին նկատառումներով պայմանաւորուած կամայական նախաձեռնութիւն։ 
Որպէս կանոն սահմանադրական փոփոխութիւնների անհրաժեշտութիւն ծագում է, երբ այդ գաղափարը տեւականօրէն արծարծւում է տարբեր քաղաքական, հասարակական կամ գիտական շրջանակների կողմից, շեշտելով, թէ սահմանադրական լուծման կարոտ հատկապէս ինչ հիմնախնդիրներ են անտեսուել գործող սահմանադրութեամբ։ Երկրորդ տարբերակն այն է, որ պետական համակարգը դժուարութիւնների առաջ է կանգնում սահմանադրաութեան բացթողումների պատճառով, եւ հանրութիւնն այդ գնայատում է որպէս սահմանադրական ճգնաժամ։ Հայաստանում ոչ հանրային պահանջարկ կայ եւ ոչ էլ սահմանադրական ճվնաժամ։
Թէեւ պաշտոնապէս ազդարարւում է, որ սա միայն նախագիծ է, սակայն ԱԻՄ համոզմամբ նոյնիսկ նախնական նախագիծը պէտք է արդիւնք լիներ քաղաքական եւ հասարակական, գիտական՝ մասնագիտական հայտերի ու նախաձեռնութիւնների հրապարակային քննարկումների, որոնցում վերջինը պէտք է լինէին իշխանութիւնների եւ, մանաւանդ՝

Սահմանադրական դատարանի անդամների ներկայացրած առաջարկները։ 
Մատուցուող «հայեցակարգ»-ում յիշատակւում են ՀՀ նախագահը, Ազգային Ժողովը, վարչապետը, սակայն բացակայում է Հայաստանի քաղաքացին՝ այն հիմնական դէմքը, ում համար գործում է Սահմանադրութիւնը։ Եւ ամենակարեւորը, չի երեւում մի փոփոխություն, որ արված լինի քաղաքացու իրավունքներն ընդլայնելու կամ ամրագրելու նպատաակով: 
Աւելի քան ակնյայտ է, որ ներկայացուած «հայեցակարգի» հիմնադրոյթներն իրականութիւն դառնալու դէպքում, ժողովրդի դերակատարութիւնը, այսինքն՝ ժողովրդավարութիւնը

Հայաստանում երկու անգամ կնուազի։ Այսօր ժողովուրդն ամեն 5 տարուայ ընթացքում առնուազն երկու անգամ է մասնակցում համապետական ընտրութիւնների՝ խորհրդարանական եւ նախագահական։ Առաջարկուող փոփոխութիւնների յետեւանքով նոյն ժամանակայատուածում քաղաքացիները մէկ անգամ են օգտուելու երկրի կառավարմանը մասնակցելու իրենց իրաւունքից։ Այդպիսի «բարեփոխում» կարող են երազել միայն Ժողովրդի՝ ժողովրդավարութեան նկատմամբ թշնամաբար տրամադրուած ուժերը։
ԱԻՄ-ն իր նախնական գնայատականում չի կամենում անդրադառնալ մասնոյթներին, սակայն իր պարտքն է համարում ազդարարել, որ Սահմանադրութեան մէջ փոփխութիւններ կատարելու ցանկութիւնն արդարացուած է միայն այն դէպքում, երբ այդ փոփոխութիւնն ուղղված է քաղաքացու դերակատարութեան ու ազդեցութեան աւելացմանը, մարդու իրաւունքների ընդլայնմանն ու ամրապնդմանը:
Հայ ժողովուրդը պէտք է մերժի իր ճակատագրի երաշխաւոր, ազգային հիմնական փաստաթղթի՝ Սահմանադրութեան նկատմամբ այդպիսի կամայական, քամահրական եւ պատեհապաշտական վերաբերմունքը։ Սահմանադրութեան հետ կապուած աշխատանքները պէտք է իրականացուեն հրապարակայնօրէն (բաց ու լրագրողների ներկայութեամբ), ինչպէս անում էր ՀՀ Սահմանադրական Բարեփոխումների Յանձնաժողովը 1998-1999թթ. Պարոյր Հայրիկեանի նախագահութեամբ։

ԱԻՄ-ը արդէն մի քանի տարի է շրջանառութեան մէջ է դրել (նաեւ ռուսերեէն հրատարակութեամբ) քաղաքացիների իրաւահաւասարութեան, նրանց երկրի տէրը լինելու հիմնարար , ելակէտային սկզբունքի վրա կառուցուած հայեցակարգ։ Այդ հայեցակարգի բաղադրիչ, պետութիւնների ժողովրդավարականութեան չափման բանաձեւն ու նրանից բխող բացարձակ ժողովրդավարութեան համակարգը պէտք է լինեն Հայաստանի (եւ ոչ միայն) սահմանադրական բարեփոխումների հիմքում։ 

ԱԻՄ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Որոնում

Վերջին տեսանիւթեր

?>?>