Category: Հայտարարություններ
Published on 15 March 2014
Print

Վաղը՝ մարտի 16-ին ժամը 16։00-ին հրապարակում մերոնցով հաւաքւում ենք, բայց կարող են մասնակցել բոլոր ազնիւ հայերը։ Ներկայացնում եմ Արտգործ նախարարին ներկայացուելիք ուղերձը... .... .... .... .... .... ... ՀՀ ԱԳ նախարար Էդուարդ Նալբանդեանին
16 մարտի, 2014թ. ք. Երեւան 

Հարգելի պարոն նախարար
Այսօր` 2014թ․մարտի 16-ին լրանում է Մոսկուայի բոլշեւիկա-քեմալական, այպէս կոչուած, Պայմանագրի (16 մարտի, 1921 թ.) 93-րդ տարելիցը: Փաստաթուղթ, որը, կնքուած լինելով միջազգային իրաւունքի աղաղակող ոտնահարումներով, հետևաբար՝ անկարող լինելով եւ չառաջացնելով որևէ իրաւական հետևանք, փաստացիօրէն ամենածանր կացութեան առաջ է կանգնեցրել Հայաստանն եւ հայ ժողովրդին:
Մոսկուայի Պայմանագրի Հայաստանին վերաբերող մասը միջազգային իրաւունքի խախտում է, քանի որ պայմանագրերը կարող են վերաբերել միայն պայմանագիրը ստորագրող կողմերին եւ որեւէ պարտաւորութիւն կամ իրաւունք չեն ստեղծում պայմանագրին մաս չկազմող երրորդ կողմի համար առանց վերջինիս համաձայնութեան: Այս հիմնադրոյթն ամրագրուած է Պայմանագրային իրաւունքի մասին Վիեննայի կոնվենցիայի 34-րդ յօդուածում. «A treaty does not create either obligations or rights for a third State without its consent»։ 
Ելնելով դրանից, Մոսկուայի Պայմանագիրը անօրինական է ու անվաւեր, հետեւաբար այն չէր կարող և չի կարող որեւէ պարտաւորութիւն պարունակել Հայաստանի Հանրապետութեան համար, առաւել եւս որոշել հայ-թուրքական սահմանը (Պայմանագրում յօդուած 1) կամ Նախիջեւանը որպէս պրոտեկտորատ յանձնել Ադրբեջանին (Պայմանագրում յօդուած 3), քանի որ Մոսկուայի Պայմանագիրը կնքուել է միջազգային իրաւունքի դարեր ի վեր գործող պարտադիր եւ անբեկանելի մի քանի հիմնադրոյթների (jus cogens) բացայայտ ոտնահարումով: Իսկ ինչպէս ամրագրուած է Պայմանագրերի իրաւունքի մասին Վիեննայի կոնվենցիայի 53-րդ յօդուածում, «Պայմանագիրն անվաւեր է, եթէ կնքուելու պահին հակասել է միջազգային հանրային իրաւունքի անբեկանելի հիմնադրոյթին»: (Article 53. A treaty is void, if at the time of its conclusion, it conflicts with a peremptory norm (jus cogens) of general international law).
Նկատի ունենալով, որ 1921թ. մարտի 16-ին Մոսկուայում ստորագրուած փաստաթուղթն ի սկզբանէ անվաւեր է եղել,
հաշուի առնելով, որ 1920թ. նոյեմբերի 22-ին ԱՄՆ –ի Նախագահ Վուդրո Վիլսոնի կայացրած իրաւարար վճիռը՝ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ սահմանի վերաբերեալ առ այսօր վաւեր եւ ուժի մէջ գտնուող փաստաթուղթ է, 
հիմք ընդունելով, որ մերօրեայ Հայաստանի Հանրապետութիւնը հանդիսանում է 1918-20թթ. Հանրապետութեան իրաւայաջորդը եւ այդ դրոյթն ամրագրուած է Հայաստանի Հանրապետութեան Անկախութեան հռչակագրի, ինչպէս նաեւ՝ ՀՀ Սահմանադրութեան նախաբանի մէջ՝
կոչ ենք անում միջազգային բոլոր ատեաններում յստակ քաղաքական դիրքորոշում արտայայտել Մոսկուայի 1921թ., այսպէս կոչուած, Պայմանագրի վերաբերեալ, մասնաւորապէս՝ դիւանագիտական եւ միջազգային-իրաւական լծակներով պահանջել Թուրքիայից եւ Ռուսաստանից իրենց պայմանագրերում հրաժարուել Հայաստանին վերաբերող դրոյթներից։
ԱԻՄ Ներկայացուցչական խորհրդի եւ ազատախոհ հայերի անունից ՝

Պարոյր Հայրիկեան 
Հայաստանի անկախութեան պայքարի առաջնորդ

 

Որոնում

Վերջին տեսանիւթեր

?>?>