Category: Հայտարարություններ
Published on 22 August 2013
Print

ԲԱՐԵԿԱՄՆԵՐՍ, մէկ առ մէկ ծանոթացել եմ նախորդ գրութեանս վերաբերեալ ձեր կարծիքներին։ Շատ շնորակալ եմ եւ մոտակայ ժամանակներում դուք կտեսնեք, որ սա ձեւական շնորհակալութիւն չէ։ Բոլոր մտքերն ու տեսակետները հաշուի են առնուելու վերջնական փաստաթղթում։ Երեւի հասցրել եք նաեւ նկատել ոմանց խուճապը։ Աստուած իրենց մի քիչ խելք տայ (ԱԻՄ 6-րդ կենացն է)։ 

Հիմա ձեր ուշադրութեանն եմ ներկայացնում մէկ այլ գրութիւն, որի վերջնական տարբերակը պատրաստ կլինի եւ պաշտոնապէս կառաքուի հասցէատիրոջը 2-4 օրուա ընթացքում։ 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԱՏԱԽԱԶՈՒԹԻՒՆՆ ԱՀԱԲԵԿՉՈՒԹԵԱՆ ԱՋԱԿԻՑ ԵՒ ՀՈՎԱՆԱՎՈ՞Ր

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ ԳԼԽԱՒՈՐ ԴԱՏԱԽԱԶ

Աղուան Յովսէփեանին


Հարգելի պարոն Յովսէփեան,

Ձեր ուշադրութիւնն եմ հրաւիրում դատախազութեան համակարգի պաշտոնական ներկայացուցչի դիրքորոշման վրա, որը առանց վարանման կարելի է ահաբեկչութեան խրախուսման գործողութիւն համարել։ 

Իմ նկատմամբ մահափորձի գործով դատարանում օրերս ելոյթ ունեցած դատախազ Ամիրզադեանը պահանջեց իր կողմից մահափորձի պատուիրատու ճանաչուած անձին դատապարտել օրենքով նախատեսուած նուազագոյն ժամկետով։ Եւ սա այն դէպքում, երբ նշուած անձը ոչ միայն չի խոստովանել իր մեղքը, որ նշանակում է՝ չի զղջացել, որ յետագայում էլ պատրաստ է դրամի համար կամ այլ նկատառումներով կրկին ահաբեկչութեան մասնակից դառնալ, այլեւ ամեն կերպ խոչընդոտել է գործի ամբողջկան բացայայտմանը, հրաժարուել է ցուցմունքներ տալ ու թաքցրել է գլխաւոր պատուիրատուին։ 

Նոյն կերպ դատախազ Ամիրզադեանը գրեթէ նուազագոյն պատժի ենթարկելու կոչ է արել յանցագործութիւնն իրականոցնողների նկատմամբ։ Երկուսն էլ ըստ Արմիրզադեանի որդեգրել են քննութեանը խաբելու, ճշմարտութիւնը խեղաթիւրելու պահուածք, որն արտայայտւում է նախաքննութեան ընթացքում նաեւ առերեսումների ժամանակ տուած ցուցմունքները փոխելու գործելակերպով։ Այդուհանդերձ նրանք էլ արժանացել են դատախազի առաւելագոյն բարիացակամութեանը։

Եթէ օրէնքով նախատեսուածի նուազագոյնին են արժանանում դատական համակարգին մոլորեցնելու, իրական յանցագործներին թաքցնելու, անպատիժ թողնելու, որ նոյնն է՝ նման յանցագործութիւն կրկնելու կողմնակիցները, այդ դէպքում ի՞նչ է կիրառուելու իսկապէս զղջում ապրած եւ քննութեանն օգնած մարդկանց նկատմամբ։

Այդպէս արագ մոռացանք նախնական գնահատականները, որ «այս յանցագործութիւնն ուղղուած էր մեր անկախութեան, մեր պետականութեան, մեր ընտրական գործընթացների, Հայաստանի կայունութեան եւ ընդհանրապէս հայ ժողովրդի դէմ»։ Թէ՞ դառնում ենք դրանց դաշնակիցը։ Ուրիշի՞ հետ պիտի կատարուած լիներ, որ ընտրութիւնները յետաձգեր ու հիմա միասին երգեինք «սոյուզ նեռուշիմի...» 
Այստեղ տարօրինակն այն է, որ գլխաւոր կազմակերպիչ-պատուիրատուն, կատարողներին գործի մէջ ներքաշողը պակաս մեղաւոր է նկատուել քան կատարողները, որոնց համար դատախազը պահանջել է մէկ եւ երկու տարով աւելի ազատազրկում։ Տրամաբանական կհամարէի՞նք, եթէ Նիւրենբերգեան դատավարութեան դատապարտեալները՝ հրամաններ տուողները՝ պատուիրատուները աւելի մեղմ պատժի արժանանային, քան ստորադաս կատարողները։ Չէ՞ որ այս կերպ խրախուսւում է հանցագործուկթեան պատուէր տալը։ 

ԱՄՆ նախագահ Ռեյգանի նկատմամբ 30 տարի առաջ մահափորձ իրականացնողը մինչև հիմա բանտում է․ հռոմի պապի ահաբեկչին ներեց ինքը հռոմի պապը։ Ես էլ կարող եմ ներել, բայց դատախազութեան դերն այլ է։ Այն պէտք է անաչառ հետեւողականութեամբ պայքարի հանցագորութիւնների դէմ։

Աշխարհը պայքարում է ահաբեչութեան դէմ, իսկ ՀՀ դատախազութի՞ւնը․․․ 


Աղբյուր՝ Պարոյր Հայրիեկեանի ֆեյսբուքյան էջ

 

Որոնում

Վերջին տեսանիւթեր

?>?>