Category: Ասուլիսներ
Published on 29 January 2013
Print

«Գրագետ մարդը, կարդալով մեր ծրագրերը, ճիշտ է հայհոյանք չի գտնի, բայց սուր քննադատությունն առկա է: Հայհոյում են չեկիստները՝ գաղտնի գործակալական ցանցում աշխատողները, որոնց համար աշխատելու ճիշտ ոճը հենց այսպիսին էր՝ ոչ միայն հայհոյում են, այլև մեղադրում»,- այս մասին այսօր այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց ԱԻՄ առաջնորդ, ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը՝ ի պատասխան 168.am-ի հարցին՝ համարո՞ւմ եք, որ բավարար չափով քննադատո՞ւմ եք գործող իշխանությանը (ՀԱԿ անդամ Գուրգեն Եղիազարյանը հայտարարել էր, որ նախագահի թեկնածուները չեն մատնանշում Սերժ Սարգսյանի թույլ տված սխալները, չեն քննադատում իշխանությանը)։

«Ես Գուրգեն Եղիազարյանի հետ մի երկու անգամ եմ առնչվել: Ինքը սովորություն ունի դատավորի կեցվածք ընդունելով խոսել: Երևի գալիս է իր անցյալ գործունեությունի՞ց՝ չգիտեմ: Ես գտնում եմ, որ բարեկիրթ և երբեմն խիստ գործունեություն կա բոլոր թեկնածուների խոսքերում: Ես կռիվ անելու կամ որևէ մեկին ոչնչացնելու դուրս չեմ եկել: Դրանց համար կան դատարաններ, իրավապահ մարմիններ: Ես դուրս եմ եկել ասելու՝ դու անում ես, բայց քո արածն այս հինգ տարիների ընթացքում չստացվեց, ես եկել եմ քո փոխարեն դա անելու»:

 

Աղբյուր՝ 168 ժամ

 
Category: Ասուլիսներ
Published on 26 January 2013
Print

Իշխանությունները բարոյալքել են մարդկանց. «Ազատություն» ռադիոկայանի «Ֆեյբուքյան ասուլիս» հաղորդման շրջանակում նշեց ՀՀ նախագահի թեկնածու, «Ազգային ինքնորոշում միավորման» առաջնորդ Պարույր Հայրիկյանը: «Տասնամյակներ շարունակ մարդկանց ճնշել են, փչացրել նրանց զգացողությունները, և դա արել են հենց այս վերջին օրվա համար. մեր խնդիրն է ոտքի կանգնեցնել այդ մարդկանց»,- նշեց նա:

Ըստ Հայրիկյանի՝ այսօրվա իշխանություններն, ամեն դեպքում, գործելու առավել ազատ պայմաններ են ապահովում: «Իշխանությունները մարդկանց ապակողմնորոշել են. սակայն եթե նախկին իշխանությունները խոսքի ազատությունից էլ են զրկել քաղաքացիներին, այս անգամ խոսքի ազատություն ունենք. սակայն չէի ցանկանա, որ խոսքի ազատությունը շղարշի դեր կատարի»,- ասաց նա:

Պարույր Հայրիկյանն իրեն համարում է ոչ իշխանամետ, նաև՝ քանի որ իշխանությունների հետ չի աշխատում՝ ընդդիմադիր: «Խնդիրն այն չէ, որ ընդդիմադիրը բոլոր հարցերում իշխանություններից տարբեր դիրքեր ունենա»,- ասաց նա:

Նա վստահ է, որ թեկնածուներից ոմանք լուրջ ներուժ և ասելիք ունեն, և պատրաստվում է նախագահ դառնալու դեպքում օգտագործել նրանց ունակությունները: «Անդրիաս Ղուկասյանի հարցադրումները կարևոր են բոլորիս համար. այսօր արդեն տեղեկացրի նրան, որ սկսել եմ չոր հացադուլը՝ եռօրյա ծոմը՝ ի պաշտպանություն իր պահանջների,- ասաց նա:- Բագրատյանը գյուղատնտեսական լավ ծրագրեր է առաջարկում, և եթե ես նախագահ դառնամ, ես չեմ գնում տնտեսություն վարելու, ես այդ ոլորտում աշխատելու կհրավիրեմ նրան»:

Հայրիկյանի խոսքով՝ երբեք չի ունեցել պաշտոն, քանի որ չի կարևորել պաշտոնը:

 

Աղբյուր՝ azatutyun.am

 
Category: Ասուլիսներ
Published on 12 January 2013
Print

«Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը ընդառաջ է գնում իշխանություններին` արջի ծառայություն մատուցելով նրանց»: Այս մասին այսօրվա ասուլիսին հավաստիացրել է Ազգային ինքնորոշում միավորման առաջնորդ Պարույր Հայրիկյանը` վերլուծելով սոցիոլոգի վերջերս հայտարարած հարցման արդյունքները:

Պ. Հայրիկյանը հավաստիացնում է, որ հասարակական կարծիքի ներկայացված արդյունքը օպտիմալ է համարվում, երբ հարցվում են մոտ 2000 հոգի, իսկ Ահարոն Ադիբեկյանը շատ հաճախ հայտարարում է, որ հարցվել են 1000 մարդ, ինչը հակագիտական է:
Վերջինիս խոսքով` ոչ մի ժողովրդավարական երկրում որևէ թեկնածու չի կարող ունենալ 40%-ից ավելի ձայն, և երբ խոսքը գնում, որ թեկնածուն ունի 70%, այս փաստը արդեն հարված է տվյալ թեկնածուի համար:Պարույր Հայրիկյանը հավաստիացնում է, որ այդպիսի արդյունքներ նա կարող է ստանալ, միայն հանրապետականներին ձայն տված մարդկանց շրջանակներում հարցում անցկացնելու միջոցով:

Իր վերաբերյալ սոցիոլոգի հրապարակած տվյալներից ԱԻՄ առաջնորդը գոհ է:

 
Category: Ասուլիսներ
Published on 23 January 2013
Print

Նախագահի թեկնածու, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը եւս առաջիկա օրերին հացադուլ կհայտարարի:

«Որպես նախագահի թեկնածու՝ իմ մասով ամեն ինչ կանեմ, որ կեղծիքները նվազագույնի հասնեն: Հարցին արմատական է մոտենում Անդրիասը, եթե առաջին օրերին բարեկիրթ խոսեր, շատ հարցերում… բայց իմ ասածը չանեք, Սերժի մարդն եք ասելով՝ շատերին վանեց: Հիմա կարեւոր շեշտադրում է արել, հացադուլն օգտակար է, տարվա մեջ մի քանի օր անում եմ: Մտածում եմ՝ Անդրիաս Ղուկասյանը երկար պահի,  համերաշխելով իր հետ՝ մի քանի օրով կմիանամ՝ համոզելով, որ միասին էլ ընդհատենք, բայց պայքարը շարունակենք»,- այսօր «Հենարան» ակումբում ասաց պարոն Հայրիկյանը:

Նրա խոսքերով, Ղուկասյանի հարցադրումները՝ ընտրակաշառք բաժանած կուսակցությունը պետք է ապօրինի ճանաչվի, շատ ճիշտ է:

Պարոն Հայրիկյանը նաեւ պատմեց, որ երեկ՝ քարոզարշավի առաջին օրը, իր  գործընկերները, աջակիցները  հիմնականում Երեւանում 20.000 թռուցիկներ, կարգախոսի հիշեցումներ, ծրագրային փաստաթղթեր եւ նորօրյա պատմության  մոռացվող էջերից շարժանկարներով սկավառակներ են բաժանել, ունեցել է 4 ուղիղ եթեր. «Միաժամանակ նոր կարգախոսը  ամրագրվեց  որոշակի պաստառների վրա տեղադրելու համար: Եթե նախկինում Արարատի ֆոնի վրա էր, հիմա նախագահական նստավայրի ֆոնի վրա պատրաստվեց, բովանդակությունը՝ անկախության առաջնորդը անկախ  Հայաստանի նախագահ»:

Նա չբացատրեց, թե ինչու է Արարատի պատկերը փոխվել նախագահական նստավայրի ֆոնով. «Դա թողնում ենք  ձեր հայեցողությանը, որ դուք մտածեք՝ ինչու է արված»:


Անդրադառնալով «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ասածներին, թե հեշտ չէ մրցել Րաֆֆի Հովհաննիսյանի, Հրանտ Բագրատյանի եւ Պարույր Հայրիկյանի հետ, նա չհամաձայնեց, թե այդ ասելով՝ ՀՀ նախագահը իրենց քարոզչությունն է արել:

Այս փուլում իր դիրքերին անդրադառնալով՝ պարոն Հայրիկյանը նաեւ ասաց, որ իրենց կատարած հարցումների արդյունքում  Սերժ Սարգսյանը տոկոսային հարաբերությամբ հանրապետականներին ձայն տվածներից ավելի քիչ ձայներ է այս ընտրություններում ստանալու,  քան ՕԵԿ-ականներին ձայներ տվածներից: Ըստ իրենց հարցումների, Հայրիկյանին նախընտրել են ընտրողների  7-14 տոկոսը,  Սերժ  Սարգսյանին՝ 30 տոկոսը. « Րաֆֆի Հովհաննիսյանին իմից մի քիչ բարձր: Բայց մասնագետներն ասել են՝ պարոն Հայրիկյան, մի հենվեք այդ հարցումների վրա: Առաջիկա շաբաթներին լուրջ հետազոտություններ կանենք»:

 
Category: Ասուլիսներ
Published on 12 January 2013
Print

ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը ՀՀ նախագահ ընտրվելու դեպքում պատրաստվում է 6 ամսվա ընթացքում սահմանադրական փոփոխություններ մտցնել: Այդ մասին հայտարարությունը նա արեց այսօր լրագրողների հետ հանդիպմանը՝ հստակեցնելով նախագահ դառնալու դեպքում իր անելիքները, ասաց, որ «Եթե վեց ամսվա ընթացքում ես իմ ցանկալի արդյունքներին չհասնեմ, ժողովրդական ալիք կբարձրացնեմ, և երկու տարի հետո կլինեն սահմանադրական փոփոխություններ, ժողովրդի կողմից կընտրվի ԱԺ նախագահ, վարչապետ, դրանից հետո ես հրաժարական եմ տալու, որովհետև նախագահի պաշտոնն էլ եմ վերացնելու»,- ասաց Պարույր Հայրիկյանը:

Պարույր Հայրիկյանի կարծիքով ով էլ այսօր նախագահ ընտրվի, ոչինչ անել չի կարող, նա պետք է լուծում գտնի խորհրդարանական մեծամասնության մեջ:

«Ես ցանկանում եմ դառնալ նախագահ՝ երկիրն ամենաժողովրդավարական դարձնելու, սահմանադրական փոփոխություններ կատարելու համար: Ես քաղաքական պայքարի եմ մտել ինքնորոշման իրավունքով»,- ասաց ԱԻՄ առաջնորդը:

Նախագահի թեկնածուի կարծիքով սրանք այն հարցերն են, որոնց մասով իր հետ կհամաձայնեն նույնիսկ իր ընդդիմադիրները:

«Այսօր հայ մարդը, Հայաստանի քաղաքացին զրկված է իր ճակատագիրը ինքնուրույն տնօրինելու իր իրավունքից։ Ես չեմ ուզում, որ այնպիսի Հայաստան լինի, որ մարդիկ ասեն, որ թող Հայրիկյանը որոշի, մարդիկ պետք է լինեն որոշումներ կայացնողի դերում: Փոքրամասնութան իրավունքները չպետք է ոտնահարվեն»,- ասաց Պարույր Հայրիկյանը:

Խոսելով նախագահի այլ թեկնածուների մասին, Պարույր Հայրիկյանն ասաց, որ բոլորի հետ էլ պատրաստ է աշխատել հանուն ազգային անվտանգության, ժողովրդավարական և ազգային արժեքային համակարգի:
«Բոլոր թեկնածուներին ներկայացնում են իրենց նախկին պաշտոններով, այսինքն ոչ թե նրանով, թե մարդը ինչ գործեր է արել: Միայն մեկի մասին են խոսում նրա արած գործերով, ազգային զարթոնքին նպաստած ստեղծագործություններով: Դա Պարույր Հայրիկյանն է»,- ինքն իր մասին ասաց Պարույր Հայրիկյանը:

Աղբյուր՝ Թերթ.am

 

Page 6 of 9

 

Որոնում

Վերջին տեսանիւթեր

?>?>