Րաֆֆի Հովհաննիսյանը հայ ժողովրդի համար ամենավճռական փուլում չեղավ այն սփյուռքահայերի թվում, ովքեր միացան Պարույր Հայրիկյանին՝ անկախության պայքարը սատարելու նպատակով: Այս մասին այսօր ասել է ինքը՝ ԱԻՄ նախագահ Հայրիկյանը՝ նշելով, որ Հովհաննիսյանն ու իր ընտանիքն անկախության պայքարին չմասնակցեցին. ամենակարեևոր փուլում իրենք բաց թողեցին պահը, իսկ հիմա հետին թվով ուզում են միանալ ժողովրդավարության պայքարին: Այնուամենայնիվ, բանախոսը ողջունել է դրամահավաք կազմակերպելու մասին Րաֆֆի Հովհաննիսյանի օրեր առաջ արած հայտարարությունը:
Հիշեցնենք, որ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել էր, որ իր կուսակցությունը չունի բիզնեսմեններ, այնպես որ ֆինանսական խնդիր կա, և իրենք գումար են հավաքելու հանգանակության միջոցով: «Ժառանգության» ղեկավարը հիշեցրել էր նաև, որ ՀՀ օրենքով յուրաքանչյուր թեկնածու քարոզչության համար կարող է ծախսել առավելագույնը 100 միլիոն դրամ:
«Բոլորս գիտենք, որ «Ժառանգությունն» իր գումարները հիմնականում դրսից է հավաքել՝ հարուստ հայերից: Շատ գեղեցիկ քայլ է ժողովրդին դիմելը, ճիշտ է՝ սա վերադարձ է  ԱԻՄ-ի փորձառությանը՝ հայ իրականության մեջ, բայց ողջունելին պետք է ողջունելի համարել», – ասել է Հայրիկյանը:
Նրա խոսքով՝ նախկինում քաղաքացիներից դրամահավաք իրականացրել են միայն աիմականները՝ հատուկ խմբերը ստացականներով քաղաքացիների բնակարաններից գումար  են հավաքել:
«Եթե դու ազդարարում ես, որ պետք է քո կարիքները հոգաս ժողովրդի հաշվին, նշանակում է, որ դու արդեն ընդունում ես՝ ժողովուրդն է տերը, ժողովուրդը պետք է վճարի», – ասել է ԱԻՆ նախագահը:
Հայրիկյանի խոսքով՝ ինքը, ողջունելով Հովհաննիսյանի լավ քայլերը, միևնույն ժամանակ իրեն խաբել չի կարող նրանով, թե Րաֆֆի Հովհաննիսյանը  կարող է գաղափարախոսական կամ ազգային-նպատակային ծրագրի որակ ներկայացնել:
«Երկրորդն էլ՝ իրենց դաշինքի տրոհումը ցույց տվեց, որ ինքը միավորիչ դեր էլ չի կարող կատարել: Սա իրականությունն է՝ ես իրեն սիրում եմ, շատ մոտ եմ եղել նաև ընտանիքի հետ, բայց արձանագրում եմ փաստերը: Եթե ինքը իր փոքր՝ արդեն պառլամենտական ուժ դարձած  թիմը չկարողացավ պահպանել, դժվար թե ինքը կազմակերպչական, միավորիչ դեր կատարելու  ունակություն ունենա», – նշել է Հայրիկյանը:{jcomments on}
    
    Պարոյր Հայրիկեանի ասուլիսը ՀԱՅԱՑՔ ակումբում, 13-ը ապրիլի 2016 թուական
    
  
    
    Համախմբում ալընտրանքային նախագծի շուրջ՝ Սահմանադրական դավադրությանը «ոչ» ասելու համար
    
  
    
    Ովքե՞ր էին դեմ անկախությանը. հռչակագրի ընդունումից 25 տարի անց Հայաստանի անկախությունը վտանգված է
    
  
    
    Պարոյր Հայրիկեանի ասուլիսը ՊՈՍՏ ՍԿՐԻՊՏՈՒՄ ակումբում 28-ը ապրիլի, 2015 թուական
    
  
    
    Նույն է, որ սիրո առաջարկ անողին կալանավորեն բռնաբարության փորձի համար. Հայրիկյան
    
  
    
    P.S. Հյուրը Պարույր Հայրիկյանն է
    
  
    
    Պարոյր Հայրիկեանի ասուլիսը ՀԱՅԱՑՔ ակումբում 10-ը մարտի, 2015 թուական
    
  
    
    Պարոյր Հայրիկեանի ասուլիսը ՏԵՍԱԿԵՏ ակումբում, 14-ը փետրուարի, 2015 թուական
    
  
    
    Պարոյր Հայրիկեանի ասուլիսը յունուարի 31-ին, 2015 թուական
    
  
    
    Պարոյր Հայրիկեանի ասուլիսը ՏԵՍԱԿԵՏ ակումբում 13-ը նոյեմբերի, 2014