ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի համոզմամբ Սահմանադրական բարեփոխումների համար պետք է քաղաքական ուժերից հայտեր լինեին, քննարկեին.«Բայց մի երկու հոգի որոշեցին ու հայեցակարգ ներկայացրին»:
Ըստ նրա, գործող Սահմանադրության հիմքում մարդն ու քաղաքացին են, իսկ նոր փոփոխությունները պետական համակարգի փոփոխություններ են, որտեղ մարդն ու քաղաքացին տեղ չունեն. «Ֆրանսիայի պես երկիրը չորս տարով ընտրվող նախագահից հրաժարվում է, իսկ Հայաստանում առաջարկում են յոթ տարով ու մեկ անգամ ընտրվող նախագահի պաշտոն: Ու ամենակարեւորը չի երեւում մի փոփոխություն, որ արված լինի քաղաքացու իրավունքներն ընդլայնելու կամ ամրագրելու համար: Հայաստանը ժողովրդավարական հանրապետություն է իրեն հռչակել եւ ամեն մի բարեփոխում պետք է ուղղված լինի ժողովրդավարության ամրապնդմանը: Հիմա Ժողովուրդը մասնակցում է նախագահի եւ Խորհրդարանի ընտրություններին, բայց սրանց առաջարկած փոփոխություններով 50 % -ով կիսվում է ժողովրդավարությունը: Ժողովրդի մասնակցությունը հանվում է, դրան փոխարինելու են գալիս թաղի տղերքը՝ Նորքի Բլոն, Սարի թաղի Մկոն, Արտաշատի Սքոն, հավաքվում են, խցկվում խորհրդարան, հետո թքում, բքում ու որոշում՝ ում ընտրեն յոթ տարով նախագահ, ում դնեն վարչապետ, բա դա խուժանություն չէ՞, բա ժողովո՞ւրդը: Այս փոփոխություններով ժողովրդին ասում են՝ տեղդ վեր ընկիր ու շնորհակալ եղիր, որ հինգ տարին մեկ թողնում ենք թպրտաս »:
Անդրադառնալով ՀՀ նախագահի հայտարարությանը, թե ինքը նախագահ վերընտրվելու եւ վարչապետի հավակնություններ չունի, պարոն Հայրիկյանն ասաց. «Չես էլ կարող առաջադրվել, ինչո՞ւ ես խոսում առաջադրվելու մասին: Դու հավերժացնում ես ավազակների իշխանությունը իրենց ձեռքում պահելու հնարավորությունը: Ինձ համար ինչ տարբերություն՝ քո ավազակների, թե ուրիշի ավազակների: Ավազակները մեկ է իրար դաշնակից են՝ Ռոբերտը կլինի, Սերժը կլինի, Լեւոնը կլինի բոլորն էլ նույն կուսակցությունից են: Արվում է ա մեն ինչ, կարծես թե քաղաքացի չկա»:
Աղբիւր՝ Aravot.am
Պարոյր Հայրիկեանի ասուլիսը ՀԱՅԱՑՔ ակումբում, 13-ը ապրիլի 2016 թուական
Համախմբում ալընտրանքային նախագծի շուրջ՝ Սահմանադրական դավադրությանը «ոչ» ասելու համար
Ովքե՞ր էին դեմ անկախությանը. հռչակագրի ընդունումից 25 տարի անց Հայաստանի անկախությունը վտանգված է
Պարոյր Հայրիկեանի ասուլիսը ՊՈՍՏ ՍԿՐԻՊՏՈՒՄ ակումբում 28-ը ապրիլի, 2015 թուական
Նույն է, որ սիրո առաջարկ անողին կալանավորեն բռնաբարության փորձի համար. Հայրիկյան
P.S. Հյուրը Պարույր Հայրիկյանն է
Պարոյր Հայրիկեանի ասուլիսը ՀԱՅԱՑՔ ակումբում 10-ը մարտի, 2015 թուական
Պարոյր Հայրիկեանի ասուլիսը ՏԵՍԱԿԵՏ ակումբում, 14-ը փետրուարի, 2015 թուական
Պարոյր Հայրիկեանի ասուլիսը յունուարի 31-ին, 2015 թուական
Պարոյր Հայրիկեանի ասուլիսը ՏԵՍԱԿԵՏ ակումբում 13-ը նոյեմբերի, 2014