Category: Հրապարակումներ
Published on 20 June 2013
Print

Ես գիտեմ իմ վրայի վերքերը, թե որ անասունը ինչ կասի, ինձ չի հետաքրքրում, հենց այդպես էլ գրեք,  որ անասունը ինչ կասի, ինձ չի հետաքրքրում, ինձ հետաքրքրում են իմ վերքերը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԻՄ առաջնորդ, նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանը`  անդրադառնալով «Սիրունյան» իրավաբանական գրասենյակի այն հայտարարությանը, որ նրա մարմնի աջ մասում` երկրորդ հրազենային վնասվածքի հատվածում, վերարկուն, բաճկոնը, վերնաշապիկը եւ ներքնաշապիկը գնդակի մուտքային անցքեր չունեն:

Հայրիկյանը սկզբից զարմացավ` լսելով այդ հաղորդագրության մասին` ասելով, «հո ապուշ չեն, ո՞նց կարող է նման բան լինել»: Այնուհետեւ նշեց, որ գուցե մենք ենք ինչ-որ բան խառնել, հնարավոր է իրեն անունից մի հոգեկան հիվանդ նման բան է գրել: Իսկ երբ կարդացինք գրառումը, նախագահի նախկին թեկնածուն ասաց, որ «չգիտի, չի հետաքրքրվել դրանով, բայց այդ շարժումների մեջ, որ անում էի, կարող է բացված լինել, այդ ի՞նչ խնդիր է»:

«Այստեղ ինքը ցույց է տալիս, որ ինքը ընդհանրապես հանցագործների դաշնակիցներից է, իրական հանցագործությունը կատարողներից, ինքը ունի մի խնդիր` պաշտպանել Սեդրակյանին եւ ինքը Սեդրակյանին պաշտպանում էր նրանով, որ ասում էր, որ Սեդրակյանը չի եղել մասնակիցը, ես այդ մարդուն չեմ ճանաչում, բայց եթե քո խնդիրն է ապացուցել, որ Սեդրակյանը մասնակից չի, դրանով էլ զբաղվի: Տասնյակ էքսպերտիզաներ, վիրահատություններ են եղել, եթե դրա մասին ես խոսում, որ չի եղել, ուրեմն դու դաշնակից ես դրանց, այն վարձականներից ես: Չէ՞ որ սա շատ մեծ համակարգային գործ է, կրակելուն զուգահեռ իրենք հասարակական կարծիք են ձեւավորում տարբեր ուղղություններով: «Սիրունյան» հաստատության ի՞նչ գործն են այդ մանրամասնությունները, նրանք մի գործ ունեն, իրենց պաշտպանյալը չի մասնակցել, ուրիշ խնդիր ինքը չունի: Եթե նրա պաշտպանյալն է, եթե հանցագործության պաշտպանյալն է եւ ուզում է այնպես անել, որ հանցագործությունը արել ենք, բայց դա չի եղել, այդ դեպքում ես գործ ունեմ հանցավոր տարրի հետ, նրա մասին խոսելը իմ խնդիրը չէ, դատախազությունը թող խոսի: Ես գիտեմ իմ վրայի վերքերը, թե որ անասունը ինչ կասի, ինձ չի հետաքրքրում, հենց այդպես էլ գրեք, որ անասունը ինչ կասի, ինձ չի հետաքրքրում, ինձ հետաքրքրում են իմ վերքերը»,- ասաց Պարույր Հայրիկյանը:

Նշենք, որ Հայրիկյանի գործով մեղադրյալ Վարդան Սեդրակյանի շահերի պաշտպան «Սիրունյան» իրավաբանական գրասենյակը հայտարարել էր հետեւյալը. «Երեկվա դատական նիստի ընթացքում զննվեցին Պարույր Հայրիկյանի հագուստները: Պարզվեց, որ մարմնի աջ մասում երկրորդ հրազենային վնասվածքի հատվածում վերարկուն, բաճկոնը, վերնաշապիկը եւ ներքնաշապիկը գնդակի մուտքային անցքեր չունեն...»:

Հիշեցնենք, որ Հայաստանի նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանի վրա մահափորձ է կատարվել Երեւանի կենտրոնում` իր տան մոտ,  հունվարի 31-ին, ժամը մոտ 23:20-ին: Դրանից հետո նա տեղափոխվել էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, վիրահատվել այնտեղ, իսկ վերջերս այնտեղից տեղափոխվել է Կարմիր Խաչի վերականգնողական կենտրոն: Գործը հարուցվել է Հայաստանի ՔՕ 34-305 հոդվածով (պետական, քաղաքական կամ հասարակական գործչի գործունեությունը դադարեցնելու նպատակով մահափորձ, որը նախատեսում է 12-20 տարվա ազատազրկում կամ ցմահ դատապարտում):

Հայաստանի ազգային անվտանգության ծառայության օպերատիվ-քննչական միջոցառումների արդյունքում,  փետրվարի 7-ին, Հայրիկյանի վրա մահափորձ կատարելու կասկածանքով ձերբակալվել են երկու տղամարդ` Խաչատուր Պողոսյանն ու Սամվել Հարությունյանը, որոնք Երեւանում էին գտնվում անօրինական կերպով, առանց որոշակի զբաղմունքի, եւ ավելի վաղ դատապարտվել էին թմրանյութերի ապօրինի շրջանառության համար: Երկուսն էլ խոստովանական ցուցմունքներ են տվել, սակայն մինչ օրս հայտնի չեն նման քայլի դրդապատճառները: Ավելի ուշ նախագահի մեկ այլ թեկնածու, էպոսագետ ներկայացող Վարդան Սեդրակյանն է կալանավորվել, նա մեղադրվում է ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի նկատմամբ իրականացված սպանության փորձ պատվիրելու համար: Վերջինս մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-305-րդ հոդվածով՝ ՀՀ նախագահի թեկնածուի քաղաքական գործունեությունը դադարեցնելու նպատակով` նրան կյանքից զրկելու փորձը պատվիրելու համար:

Ավելի ուշ կալանավորվել է նաեւ նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանը, ում մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իր մտերիմներ Սամվել Հարությունյանին եւ Խաչատուր Պողոսյանին 2013 թվականի հունվարի սկզբներին պատվիրել է ԱԻՄ առաջնորդ Պարույր Արշավիրի Հայրիկյանի սպանությունը՝ նրա քաղաքական գործունեությունը դադարեցնելու նպատակով:

Աղբյուր՝ News.am

 

Որոնում

Վերջին տեսանիւթեր

?>?>