Category: Հրապարակումներ
Published on 02 February 2013
Print

Հունվարի 31-ին Տպագրիչների 9 հասցեում մահափորի ենթարկված եւ դրա հետեւանքով  «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բ/կ-ում վիրահատության ենթարկված Ազգային ինքնորոշում միավորման ղեկավար, նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանն, այսօր՝ փետրվարի 2-ին, ժամը 11.00-ի սահմաններում իր ոտքով դուրս եկավ Վերակենդանացման բաժանմունքից, ողջունեց դրսում հավաքվածներին, զրուցեց նրանց հետ (ֆոտոռեպորտաժ

Պարույր Հայրիկյանը մի քանի լրագրողի հետ զրույցում ասաց, որ իր ինքնազգացողությունը լավ է, գիշերը նորմալ է անցել, ցավեր չի ունեցել։  «Ես լավ եմ, մի երկու պրոցեդուրա կա, դրանք էլ անեմ։ Մի սկզբունք կա էլի, ավելի լավ է լինես առողջ, քան հիվանդ»,- ասաց նա։

Պարույր Հայրիկյանը նշեց, որ թեեւ բժիշկները հորդորել են չքայլել, բայց ամեն մարդ ինքն է իր բժիշկը եւ ինքը քայլում է, լավ է, կարող է նույնիսկ տուն գնալ։  Թեեւ բժիշկները նրան ասել են, որ մեկ շաբաթ պետք է պրոցեդուրաներ ընդունի, մեկ շաբաթ էլ մնա հիվանդասենյակում՝ հսկողության ներքո, բայց ինքը կարծում է, որ ավելի շուտ դուրս կգրվի։

Նախագահի թեկնածուն մեկ անգամ եւս նշեց, որ դեմ է  նոր ընտրություններ նշանակելուն։ Պարույր Հայրիկյանն ասաց, որ բոլոր մակարդակներով պայմանավորվել են, որ երկու շաբաթով ընտրությունները հետաձգվի, բայց ինքը վերջնական որոշում չի կայացրել եւ  դեռ պետք է դիմում գրի։

 «Ես դեռ որոշում չեմ ընդունել, բայց ամեն ինչ գնում է այն հունով, որով պետք է գնար, այսինքն՝ ամսի 18-ին ընտրւթյուն պիտի լիներ, ես դեռ հայտարարություն չեմ արել»,- ասաց նա։

Մահափորձի ենթարկված ԱԻՄ նախագահն ասաց, որ վախենում է միայն Աստծուց. «Իհարկե, շատ տհաճ էր այդ պահը, վախ չէր, բայց հասկանում էիր, որ վերջն է, ուզես, չուզես։  Երեւի դրա պատճառով գոռացի, մի երկու կրակոց եղավ, գնդակը մտավ այստեղից եւ ոչ մի բան չվնասեց, նշանակում է՝ գոռալս տեղին էր»,- ասաց նա։

Պարույր Հյարիկյանից հետարքրքվեցինք նաեւ, թե այս դեպքից հետո զենքով ու  թիկնապահներո՞վ է ման գալու, ինչին ի պատասխան, նա հայտնեց, որ կանի այն, ինչ օրենքը թույլ է տալիս եւ պահանջում է։ «Ես իրականում շատ կոշտ ձեւով հրաժարվել էի զենքից, բայց եթե դու գնում ես շատ կոշտ գործի, պիտի իմանաս, որ պետք է ապահովես քո անվտանգությունը»,- ասաց նա։

Պարույր Հայրիկյանի հիվանդասենյակից դուրս գալու ժամանակ նրան էր այցելել ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը, ով ողջունեց նախագահի թեկնածուին, հետարքրքվեց նրա որպիսությամբ, այնուհետեւ մտավ նրա հետ հիվանդասենյակ՝ զրուցելու։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Տպագրիչների 9 հասցում  հունվարի 31-ին, ժամը 23.30-ին նախագահի թեկնածու, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձ էր կատարվել` իր տան դիմաց: Պարույր Հայրիկյանին տեղափոխել էին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ նրան այսօր առավոտյան հաջողությամբ վիրահատել են: Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 34-305 հոդվածի հատկանիշներով: Այդ հոդվածներով սահմանվում է պետական, քաղաքական կամ հասարակական գործչի սպանության հանցափորձը, որը կատարվել է նրա՝ նշված գործունեությունը դադարեցնելու նպատակով: Այն պատժվում է ազատազրկմամբ` 12-20 տարի ժամկետով, կամ ցմահ ազատազրկմամբ: Նախաքննությունը վարում է Ազգային անվտանգության ծառայությունը, ստեղծվել է ոստիկանության եւ ազգային անվտանգության ծառայության համատեղ օպերատիվ քննչական խումբ:

 

Որոնում

Վերջին տեսանիւթեր

?>?>