Շահեկան վիճակում են նրանք, ովքեր ի սկզբանե գիտակցում են միասնական թեկնածուի կարևորությունը և աշխատում են այդ ուղղությամբ, ինչպես դա տեղի ունեցավ 1996 թվականին: Սխալ է միասնական թեկնածուին փնտրել քաղաքական դաշտի այս կամ այն հատվածում, և որակել, օրինակ, որպես ընդդիմության միասնական թեկնածու`այսօր այս մասին մամուլի ասուլիսում ասաց ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը: «Ես մարդկանց պետք է արժանի լինեմ, նրանք էլ ինձ»,-ասաց նա:
Նա ողջունեց «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի` ժողովրդի օգնությանը դիմելու քայլը և նշեց, որ այդպիսի փորձառություն ունի ԱԻՄ-ը: «Իրենց դաշինքի տրոհումը ինձ ցույց է տալիս, որ նա միավորիչ դեր այլևս չի կարող ունենալ»,-ասաց նա:
«Երբ ինձ հարցնում են՝ դու գումար ունե՞ս, ես պատասխանում եմ՝ քո գրպանում եղած գումարն իմ գումարն է, որովհետև ես չեմ պայքարում ինձ համար, ես պայքարում եմ քեզ համար, ես քո ինքնորոշման համար եմ պայքարում»:
Mardik.am-ի հարցին, թե դուք ասել եք, որ անգամ կարող եք ՀՀԿ-ին համոզել, հիմա չեք կարող համոզել մյուսներին միասնական թեկնածուի հարցում միանալ Ձեզ և հանուն ո՞ւմ եք պատրաստ հանել ձեր թեկնածությունը, Պարույր Հայրիկյանը պատասխանեց.«Ես համոզել վաղուց սկսել եմ ու համոզում եմ, բայց ես շատ լավ գիտակցում եմ, որ բոլոր ՀՀԿ-ականները կախված են Սերժ Սարգսյանից, իսկ Սերժ Սարգսյանը բավարար չափով անկախ չէ: Երբ դու ուզում ես մարդկանց հետ հայտարարի գալ, պետք է համոզված լինես, որ նրանք անկախ են: Որքան շուտ միասնական թեկնածուի թիմ ձևավորվի, այնքան արդյունավետ կլինի մեր գործունեությանը, բայց դեռ ժամանակ ունենք»:
Շարունակելով պատասխանել հարցին՝ նա նշեց, որ ցանկանում է միասնական թեկնածուի շուրջ համախմբվեն բոլոր կուսակցություննեը, չնայած համամիտ է, որ դա իրատեսական չէ: «Մեր կյանքն իրատեսակա՞ն է: Հավատում եմ, որ հրաշք կկատարվի, մի օր կսթափվեն, կասեն, որ քանի ունենք Հայրիկյանին, քանի մեզ հետ է օգտագործենք, որովհետև ես ասել եմ, որ մի քանի տարով եմ առաջադրվում, մի քանի խնդիր լուծեմ, հետո իշխանությունն էլի ձեզ»,-ասաց նա: Պարույր Հայրիկյանը նշեց, որ որևէ մեկի համար պատրաստ չէ հանել իր թեկնածությունը:
Երեքշաբթի, 06 Նոյեմբեր 2012 | 12:54
Պարոյր Հայրիկեանի ասուլիսը ՀԱՅԱՑՔ ակումբում, 13-ը ապրիլի 2016 թուական
Համախմբում ալընտրանքային նախագծի շուրջ՝ Սահմանադրական դավադրությանը «ոչ» ասելու համար
Ովքե՞ր էին դեմ անկախությանը. հռչակագրի ընդունումից 25 տարի անց Հայաստանի անկախությունը վտանգված է
Պարոյր Հայրիկեանի ասուլիսը ՊՈՍՏ ՍԿՐԻՊՏՈՒՄ ակումբում 28-ը ապրիլի, 2015 թուական
Նույն է, որ սիրո առաջարկ անողին կալանավորեն բռնաբարության փորձի համար. Հայրիկյան
P.S. Հյուրը Պարույր Հայրիկյանն է
Պարոյր Հայրիկեանի ասուլիսը ՀԱՅԱՑՔ ակումբում 10-ը մարտի, 2015 թուական
Պարոյր Հայրիկեանի ասուլիսը ՏԵՍԱԿԵՏ ակումբում, 14-ը փետրուարի, 2015 թուական
Պարոյր Հայրիկեանի ասուլիսը յունուարի 31-ին, 2015 թուական
Պարոյր Հայրիկեանի ասուլիսը ՏԵՍԱԿԵՏ ակումբում 13-ը նոյեմբերի, 2014