«Պաշտպանության նախարարը բավական հանգիստ էր: Ես, որպես քաղաքական գործիչ, խիստ անհանգիստ եմ: Մեր իշխանությունների՝ համարժեք միջազգային արձագանք չտալը նշանակում է հրամցնել այդ քայլերը, որովհետեւ եթե իշխանությունները տրվում են այս կամ այն հայրենասիրական, հոգեբանական տեսակետից գուցեեւ արդարացված այն հոխորտանքներին, բայց մենք միջազգային իրավունքի ենթակա ենք: Մենք պետք է միջազգային իրավունքի մեր լծակներն օգտագործենք՝ նաեւ մեր քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար: Նույնիսկ 1 կրակոցը պետք է շատ լուրջ աղմուկի պատճառ դառնար»,- ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանն Aravot.am-ի հետ զրույցում իր մտահոգությունը հայտնեց հայ-ադրբեջանական սահմանում ստեղծված լարվածության հետ կապված:
Հիշեցնենք, որ հուլիսի 1-ին Տավուշի մարզի Այգեձոր գյուղի մերձակայքում ադրբեջանցիները դիվերսիոն-հետախուզական գործողության փորձ են ձեռնարկել, փորձել են շրջապատման մեջ առնել ՀՀ ԶՈԻ-երի դիրքերից մեկը, ինչը կասեցվել է:
Ըստ Պարույր Հայրիկյանի, եթե հայկական կողմն ասում է, որ մենք էլ կկրակենք, բնականաբար, չի կարող այլեւս միջազգային կառույցների մոտ կուրծք ծեծել, որ զինադադարի ռեժիմը խախտվում է. «Ինչպես մենամարտի ժամանակ ասում են՝ ընտրեք, զենքի որ տեսակն եք ուզում, մերոնք հիմա հակառակորդի պարտադրած զինատեսակն են ընտրում, այնինչ կան դիվանագիտական զինատեսակներ, որոնք կարող են շատ արդյունավետ օգտագործվել: Այլ բան է, երբ դու ինչ-որ գործողություններ ես կատարում պաշտպանվելու համար եւ այլ բան, երբ դու ունես միջազգային ներգործության հնարավորություններ եւ դրանք չես օգտագործում: Օրինակ, մեր նախագահը կարող էր հրավիրել բոլոր, գոնե ԵԱՀԿ-ի երկրների դեսպաններին եւ ասել, որ զինադադարի ռեժիմը խախտված է: Հա, ասենք, Լեւոն Տեր-Պետրոսյանը, մեծամտությունից ելնելով՝ սխալ արեց, Հայաստանին ներքաշեց հակամարտության մեջ, Հայաստանի ստորագրությունն էլ դրեց այդ զինադադարի փաստաթղթի տակ: Հայաստանն ընդամենը երաշխավոր է եղել, ի՞նչ կապ ունի այդ հակամարտության հետ Հայաստանը: Հիմա Սերժ Սարգսյանը կարող էր ասել՝ Հայաստանի նկատմամբ ագրեսիա է կատարվում՝ ԵԱՀԿ անդամ պետության կողմից: Մենք ձեզ կոչ ենք անում միջոցներ ձեռնարկեք: Հայաստանը կարող էր զուտ պաշտպանողական դիրքորոշում որդեգրեր»:
Պարույր Հայրիկյանը նաեւ վստահեցրեց, որ հիմա համարժեք չեն մեր գործողությունները, համակարգված չեն, բացակայում է ազգային փորձառության գիտակցությունը: Իսկ սա համակարգային մոտեցում պահանջող խնդիր է:
Պարոյր Հայրիկեանի ասուլիսը ՀԱՅԱՑՔ ակումբում, 13-ը ապրիլի 2016 թուական
Համախմբում ալընտրանքային նախագծի շուրջ՝ Սահմանադրական դավադրությանը «ոչ» ասելու համար
Ովքե՞ր էին դեմ անկախությանը. հռչակագրի ընդունումից 25 տարի անց Հայաստանի անկախությունը վտանգված է
Պարոյր Հայրիկեանի ասուլիսը ՊՈՍՏ ՍԿՐԻՊՏՈՒՄ ակումբում 28-ը ապրիլի, 2015 թուական
Նույն է, որ սիրո առաջարկ անողին կալանավորեն բռնաբարության փորձի համար. Հայրիկյան
P.S. Հյուրը Պարույր Հայրիկյանն է
Պարոյր Հայրիկեանի ասուլիսը ՀԱՅԱՑՔ ակումբում 10-ը մարտի, 2015 թուական
Պարոյր Հայրիկեանի ասուլիսը ՏԵՍԱԿԵՏ ակումբում, 14-ը փետրուարի, 2015 թուական
Պարոյր Հայրիկեանի ասուլիսը յունուարի 31-ին, 2015 թուական
Պարոյր Հայրիկեանի ասուլիսը ՏԵՍԱԿԵՏ ակումբում 13-ը նոյեմբերի, 2014