Category: Գրադարան
Published on 22 April 2013
Print

ԵՐԿՈՒ ԽՕՍՔ

 

Ընթերցողին ներկայացուող այս ելոյթը հնչել է երեսուն տարի առաջª Հայրիկեանին 14 տարուայ ազատազրկման եւ աքսորի դատապարտելու ՀՍՍՀ գլխաւոր դատախազի տեղակալի պահանջից յետոյ£ Այնպիսի ժամանակներ էին, երբ անկախութեան գաղափարը խստօրէն դատապարտւում էր խորհրդային իրավակարգի կողմից եւ նրա ոչ մեծաքանակ  հետեւորդները ենթարկւում  էին ամենադաժան հետապնդումների£ Սակայն առաւել ճնշող էր այն հանգամանքը, որ անկախութիւնը խորթ ու անհասկանալի, լաւագոյն դէպքումª <<ցնորական>> էր թուում ողջ հասարակութեան, ցաւօք, նաեւ <<հայ մտաւորականութիւն>> կոչուած, կոմունիստական պարգեւներով իրեն երջանիկ զգացող արհեստավարժ գրագէտների համար£ Կոմունիստական ամբողջատիրութիւնը հայութեան հանդէպ առանձնայատուկ դաժան է եղել եւ պատահական չէ, որ մենք չունեցանք ոչ մեր Սախարովը, ոչ էլ Սոլժենիցինը…

Պարոյր Հայրիկեանը խորհրդային դատարաններում վերջին խօսքով հանդէս գալու <<բախտ>> է ունեցել չորս անգամª 1970, 1974 (մարտ, նոյեմբեր) եւ 1981 թուականներին£

Այս <<Վերջին խօսքը>> վերաբերում է 1974 թուականի նոյեմբերի 22¬ին ՀՍՍՀ Գերագոյն դատարանում ընթացող դատավարութեանը, երբ ստի ու կեղծիքի, բռնատիրութեան ընդյատակում գործող Ազգային միացեալ կուսակցութեան (ԱՄԿ) 24¬ամեայ ղեկավար Հայրիկեանը դատարանի առաջ էր կանգնել Պետական անվտանգութեան կոմիտէի (ՊԱԿ) <<օպերատիւ տուեալների>> հիման վրայ£ Կալանաւորուած միւս ԱՄԿ¬ականները, որ հաւատարիմ մնալով ՊԱԿ¬ում ԱՄԿ¬ականի անհրաժեշտ պահուածքի մասին պայմանաւորուածութիւններին, իրենց ընկերների եւ ղեկավարիª Հայրիկեանի գործունէութիւնը բացայայտող որեւէ ցուցմունք չէին տուել£ Այդ էր պահանջում յանուն ազատ եւ անկախ Հայաստանի պայքարը շարունակելու տրամաբանութիւնը£

Դատարանում կազմակերպական, հակասովետական գործունէութիւնը հաստատող վկայութիւններ չկային£

Այդ իրավիճակում Հայրիկեանը լաւագոյնս կարող էր պաշտպանուել ԱՄԿ¬իցª իրեն ամբողջապէս սահմանազատելու ճանապարհով£ Սակայն նա գիտակցում էր, որ այդ պահը կարող էր լինել վերջին հնարաւորութիւնըª ծառայելու ԱՄԿ գործին ու գաղափարներին, նոր որդեգրած <<Անկախութիւն հանրաքուէի ճանապարհով>> ռազմավարութեանը եւ, օգտագործելով դրանից առաջ <<Անկախ Հայաստանի համար>> չորս տարի կալանաւորուած լինելու հանգամանքը, ժխտելով կալանքից յետոյ իր գործնական մասնակցութիւնն ընդյատակեայ պայքարինª պաշտպանում էր այդ պայքարի գաղափարախօսութիւնը£

Հայրիկեանը հրաժարւում է կոմունիստ փաստաբանի ծառայութիւնից եւ երկու օր տեւած <<պաշտպանական ճառում>>,  ըստ էութեան, ոչ թէ իր անձն է պաշտպանում, այլ հիմնավորում անկախութեան գաղափարըª անկախութեան անհրաժեշտութիւնը տնտեսական, քաղաքական, մշակութային, լեզուական եւ պատմական տեսանկիւնից. <<Մեզ անկախութիւն է պէտք, անկախութիւն, որպէսզի չկրկնուեն 1915, 1937, 1949 թուականները, որպէսզի հայը չդատի հայ հայրենասէրին, որպէսզի կրկին չկորցնենք Կոմիտաս, Վարուժան ու Սիամանթօ, Չարենց ու Բակունց…>>£

Հայրիկեանի վերջին խօսքը ցնցող տպաւորութիւն է թողնում թէ° ներկաների եւ թէ°  դատաւորների վրայ£ Դատախազի եւ ՊԱԿ¬իª <<10 տարի յատուկ (ռեցիդիվիստների) ռեժիմ եւ չորս տարի աքսոր>> պահանջը դատավճռում դառնում է <<7 տարի խիստ ռեժիմ եւ երեք տարի աքսոր>>£

Վերջին խօսքի բնօրինակը միջազգային շրջանառութեան մէջ է եղել 1975 թուականից£ Համարուելով յիշատակելի եւ օրինակելիª թարգմանուել եւ հրատարակուել է տարբեր լեզուներով (տե°սª <<Արխիւ սամիզդատա>>, թիւ 3077)£

Անդրադառնալով Պարոյր Հայրիկեանի այս ելոյթինª ես խորհում եմ, որ այն ուսանելի է եւ կհետաքրքրի մանաւանդ նորօրեայ երիտասարդութեանը£

Իր <<Վերջին խօսքում>> ԱՄԿ 24¬ամեայ ղեկավարն ասում է. <<…եթէ սերունդները պէտք է ամաչեն, ապաª մեզ մեղադրողների պատճառով, եւ, եթէ պարզերես պիտի լինեն ու հպարտութեամբ նայեն մեր պատմութեանը, ազգի անցեալին, ապաª մեր շնորհիւ>>£

<<Հիւսիսի դառնութիւնն ըմպած>> երիտասարդը չի ընկճւում, չի բողոքում իր ճակատագրից, որովհետեւ Հայրենիքի համար <<շղթայ կրելը հաճոյք է եւ պատիւ>>£

Երիտասարդութիւնը չվայելած հայրենասէրի անձնական սէրը տաժանքի ճամփաներին ու կառափնարաններում դառնում է բանաստեղծութիւն ու երգ… Ու եթէ կար բողոք ճակատագրից, ապաª անանձնական.

<<Բախտ անգութ… զինուորիս ինչո±ւ ես բանտում փակում,

Ես հայրենիքիս փրկութեան ելքն եմ փնտրում,

Իսկ դու ինձ անափ օվկիանն ես նետում>>£

Ո°չ տրտունջ, ո°չ մրմունջ. միայն պայքար, պայքար յանուն ազատ Հայրենիքիª

<<Կրկին ոտքի°, կրկին ոտքի°, ՀԱՅՈՐԴԻՆԵ°Ր…>>£

Այս <<Վերջին խօսքն>> էլ իր ազգային գաղափարական բովանդակութեամբ ընկալւում է որպէս մի արձակ բանաստեղծութիւն… Երեւի նաեւ դրանում է այդ գործի առանձնայատուկ հմայքը…

 

 

Նորայր Խանզադեան

 

 

 

 

ՊարոյրՀայրիկեանի<<Վերջինխօսքը>>

ՀՍՍՀԳերագոյնդատարանում,

1974թ. նոյեմբերի 22-ին

 

(Տպագրւում է որոշ կրճատումներով)

 

 

Միակ բանը, որ կարող էի խնդրել դատարանից` արդարադատութիւնն է, փաստերի ճիշտ գնահատումը, բայց դա էլ հէնց դատարանի պարտականութիւնն է£ Հետեւապէս, խնդրելու ոչինչ չունեմ£

Չեմ հաւատում, թէ դատարանը, նոյնիսկ ցանկութեան դէպքում, կարող է անաչառ լինել, քանի որ ինձնով չափից աւելի անհանգստացած է ՊԱԿ-ը` Պետական անվտանգութեան կոմիտէն£ Բացի այդ, ես տեսայ դատաւորի իրաւունքների ուղղակի ոտնահարումը միլիցիայի եւ ՊԱԿ-ի աշխատակիցների կողմից£ Օրինակ, նախորդ նիստում, անցնելով ամէն չափ ու սահման, նրանք յայտարարեցին. <<Մեզ դատաւորը չի կարող կարգադրել>>£ Առանց հզօր հովանաւորութեան ոչ մի միլիցիոներ չէր համարձակուի այդպիսի յայտարարութիւն անել, որովհետեւ, ըստ օրէնքի, դատարանում դրութեան տէրը նախագահողն է£

Ես դատապարտուելու եմ նախաքննութեան ու դատաքննութեան նիւթերի` վկաների ցուցմունքների, իրեղէն ապացոյցների եւ դրանցից բխող եզրակացութիւնների հիման վրայ£ Կասկածներ եւ ենթադրութիւններ գուցէ կարող են լինել. շատ բնական է£ Ես էլ յաճախ առիթ եմ տուել կամ տալիս եմ, բայց չէ± որ, վերջին հաշուով, մարդուն կարելի է դատել միայն փաստի, այն էլ` լուրջ փաստի հիման վրայ£ Եթէ որեւէ մէկը հետագայում ծանօթանայ նախաքննութեան եւ դատաքննութեան նիւթերին, ուշադիր կարդայ բոլոր վկաների ցուցմունքները, յատկապէս գործով մեղադրող կողմի միակ վկայ Ռուբէն Խաչատրեանի` դատարանում տուած ցուցմունքները, ապա կապշի դատախազի պահանջից£ Մեղադրանքը պէտք է լրջօրէն հիմնաւորուի, բխի դատաքննութեան, նախաքննութեան նիւթերից£ Այնինչ դատախազի հիմնական մեղադրանքը վերաբերում է իմ հայեացքներին, որոնք ես յարաբերական ազատութեան ինն ամիսների ընթացքում ոչ մէկին ու ոչ մի առիթով զգացնել չեմ տուել եւ, որոնց ՊԱԿ-ը եւ ինքը` մեղադրող կողմը, հասու դարձան իրենց հարցապնդումներով...

Իրեն ուղղուած <<ողորմելի լաքէյ>> արտայայտութեան առթիւ դատախազը յայտարարեց, որ իրենք վրէժխնդրութեամբ չեն առաջնորդւում£ Աւելի ի±նչ կարող էր անել, աւելացնել եւ±ս մէկ տարի. ես ինքս նրան այդ առաջարկեցի£ Իսկ ինչ վերաբերում է առաջնորդուելուն, մասնաւորապէս` իր, ապա լցուած է ոչ միայն կոյր, մոլեռանդ վրէժխնդրութեամբ, այլեւ սարսափով, իսկ աւելի ճիշտ` ուղղակի կատարում է Մոսկուայի ցուցումը...

Դատախազի ճառը, ըստ էութեան, ոչ թէ մեղադրական էր, այլ դամբանական ուղերձ£ ՊԱԿ-ը իր խօսքի տէրը եղաւ. <<Մենք քեզ կործանելու ենք>>, - ասում էր Ղամբարեանը, իսկ Խուդոյեանի պահանջն այլ բան չէր£ Ոչ թէ կործանումից վախենալու, այլ մեղադրողների` մարդասիրութեան մասին ամբոխավարական, կեղծ յայտարարութիւնների պատճառով եմ խօսում այդ մասին£

Դատախազն այդքան խօսում էր մարքսիզմ-լենինիզմի ուսմունքի հզօրութեան, նրա հատորների բազմաքանակութեան մասին£ Ինչո±ւ է մոռանում, որ <<ատելի ցարական Ռուսաստանը>> Լենինին` ցարիզմը տապալելու հայեացքների եւ դրանց քարոզչութեան համար կրկնայանցագործ (այն էլ 25 տարեկան հասակում) չէր յայտարարել եւ ոչ էլ 14 տարուայ կալանք պահանջել£ Գոհ էինք, որ ճամբարում սեւ հացի մասին ստիպուած չէինք լինում մտածել, իսկ Լենինը նոյնիսկ կաթ էր ստանում, որով նամակներ էր գրում£ Աքսորավայրում նպաստ էր ստանում նոյն ցարից, իսկ ես,  եթէ մի օր չէի աշխատում, 15 օր պատժախցում էի անցկացնում...

Դատարանում նախագահողը յայտարարեց. <<Դուք կհամոզուէք, որ ոչ թէ 10%-ով, այլ 100%-ով է դատարանը անկախ>>£ Ինչպէ±ս հաւատաս, որ տուժող կողմը կարող է արդարադատ լինել£ Եթէ ես հակասովետ-հակակոմունիստ եմ, ապա տուժողը կոմկուսն էª ձեր կուսակցութիւնը£ Կարո±ղ էք դուք յանուն ճշմարտութեան մոռանալ ձեր կուսակցական պատկանելութիւնը, կուսակցութիւն, որի սկզբունքն է բոլոր գաղափարական հակառակորդների ֆիզիկական ոչնչացումը£

ԱՄԿ-ն` Ազգային միացեալ կուսակցութիւնը, որեւէ քաղաքական գաղափար դատապարտելի, սխալ համարելու եւ նրա վերացումը պահանջելու պատմական անխոհեմութիւնը չունի£ Այնպէս որ, առանձին վերցրած, կոմունիզմի գաղափարախօսութեան հետ կիսելիքներ եւ հաշիւ չունենք£ Որպէս ազգային ժողովրդավարական կուսակցութեան անդամ, ես գտնում եմ, որ ճշմարիտ կեանքը գոյների (քաղաքական ուղղութիւնների) ազատ ներդաշնակութիւնն է, որոնց բնական համակցութիւնից միայն կարող է մաքուր, բնական լոյս ստեղծուել£ Վկայ է ԱՄԿ-ի դրօշը, որի մասին ես լսել եմ դեռ 1969թ.-ին` ծիածանի 7 գոյներ եւ սպիտակ...

Եւս մի բան. ԱՄԿ-ն, ի տարբերութիւն կոմկուսի եւ, ընդհանրապէս, յայտնի կուսակցութիւնների, ձգտում է ոչ թէ քաղաքական իշխանութեան, այլ համազգային նշանակութիւն ունեցող հարցի լուծման` ազգային անկախութեան, որից յետոյ, ըստ իս, այն պէտք է տրոհուի առանձին քաղաքական կուսակցութիւնների կամ կազմակերպութիւնների£

Զրպարտութիւն է նաեւ ԱՄԿ-ն հակասովետական որակելը£ Այլապէս, ինչպէ±ս կարող էին ԱՄԿ-ի ներկայացուցիչները` Մարտիրոսեան եղբայրները, Բադալեանը, Սահակեանը, Առաքելեանը եւ միւսները դատապարտուել ոչ իբրեւ հակասովետականներ£ Պարզապէս անկախութեան համար մեղադրելու օրէնք դեռեւս չկայ, դրա համար էլ հակասովետական որակում են հրամցնում ինձ£ Այդքան հարցեր տրուեցին, որոնց պատասխանեցի£ Գէթ մէկ անգամ ինձնից սոցիալ-քաղաքական կառուցուածքը, սովետական կարգերը զրպարտող յայտարարութիւն լսեցի±ք...

Դատախազն ազգերի մերձեցման մասին էր խօսում. իսկ ո±վ է դէմ, եթէ դա պատմական անհրաժեշտութիւն է£ Բայց որպէս մարքսիստ նա պէտք է գիտենար, որ իսկական ինտերնացիոնալ կապերի համար ամենից առաջ անհրաժեշտ է հաւասարութեան (իրաւունքների), այսինքն` արդարութեան ամբողջական վերականգնում (ես նկատի ունեմ հայութեան պատմական իրաւունքները Նախիջեւանի, Արցախի եւ Արեւմտահայաստանի նկատմամբ)£

ՊԱԿ-ը ինձ նախապէս կալանաւորեց միլիցիայի միջոցով եւ դատապարտեց երկու տարուայ ազատազրկման, իբր, վարչական հսկողութեան կանոնները խախտելու համար£

Այն ժամանակ նրանք գտնում էին, որ Ռուբէն Խաչատրեանի ցուցմունքները եւ այժմ դատարանին յայտնի միւս բոլոր նիւթերը (բացի դիմումներիցս, որոնք դեռ գրուած չէին), բաւական չեն գործ յարուցելու համար եւ երկու տարով դատապարտելուց յետոյ տեղափոխեցին ՊԱԿ£ Նախ ինձ քննում էին միայն որպէս վկայ` Ռուբէն Խաչատրեանի գործով£ Այդ ընթացքում ինձ հասկացնում էին, որ երկու ելք ունեմ. կամ` առեւտուր անել յանուն իմ ազատութեան` բացարձակ հրաժարուելով անկախութեան գաղափարից, կամ` հաշտուել կեանքի բանտային վերջաբանի հետ£ Դատախազ Ղամբարեանը սպառնում էր. <<Եթէ անկախութիւնից չհրաժարուես, մենք քեզ, թէկուզ եւ փոքր գործով, խիստ կդատենք>>£ Կդատեն, պատկերացնո±ւմ էք, ոչ թէ կմեղադրեն, այլ կդատեն, եւ պահանջում էին հրաժարուել ոչ թէ հակասովետական հայեացքներից, այլ անկախութիւնից...

Այստեղ արդէն ես որոշեցի այլեւս չխնայել ինձ ու այդ գնով պատժել նրանց` նորովի իմաստաւորելով իմ կալանաւորումը£ Յայտնեցի, որ նախկինում եղել եմ ԱՄԿ-ի անդամ եւ այժմ էլ չեմ հրաժարւում անկախութեան գաղափարից£ Որպէս ԱՄԿ-ի գաղափարական անդամ, ՊԱԿ-ի բանտում մասնակցեցի (անկախութեան հանաքուեի պահանջով) բողոքի երկու հացադուլներին, որոնք խուճապի մատնեցին ՊԱԿ-ին, ընդհուպ մինչեւ Մոսկուա...

Դրանից յետոյ, որքան աւելի շփուեցին ինձ հետ, այնքան աւելի աճեց նրանց սարսափը, եւ արդիւնքը եղաւ այն, ինչով որ սպառնում էին ՊԱԿ-ում ու, նոյնիսկ, մի բան էլ աւելին£ Այնտեղ խոստանում էին 10 տարի, իսկ այստեղ 14 պահանջեցին...

Իսկ ի±նչ կլինէր, եթէ ես լռէի, ինչի± մասին պէտք է խօսէր դատախազը£ Մի±թէ չէի հասկանում, որ ինձ առաջարկելով իմ տեսակէտները շարադրել` նրանք ստոր նպատակներ էին հետապնդում£ Հասկանում էի, բայց չէի կարող հրաժարուել ճշմարտութիւնից եւ, տեսնելով, որ դիմացս արդարութեան` օրէնքի պաշտպաններ չեն, այլ մարդկային խղճի առեւտրականներ, հասկացայ, որ այլեւս ոչ մի արդար սպասելիք չեմ կարող ունենալ...

Այսօր ես Մոսկուայի` Կրեմլի զոհն եմ, դատւում եմ անկախութեան գաղափարի կոմնակից լինելու համար (միայն գաղափարակից)£ Չեմ ափսոսում, չեմ ցաւում եւ ինձ համարում եմ Աւարայրի կամ Սարդարապատի զոհերից մէկը£ Այսօր մենք ազգային մեծագոյն ողբերգութեան ականատեսն ենք, եւ տեսնել, հասկանալուց բացի, ես, յատկապէս, այն զգում եմ մաշկիս վրայ. Հայաստանը դատում եւ Սիբիր է քշում հայ հայրենասէրներին£ Մեր պատմութեան ընթացքում մենք շատ ու շատ թշնամիներ, բազում նուաճողներ ենք ունեցել, բայց հայոց պետութիւնը, թէկուզ կախեալ, երբեք չի հետապնդել հայ հայրենասէրներին իրենց ազգասիրական գործունէութեան եւ, առաւել եւս` հայեացքների համար£

Մի±թէ դուք չկռահեցիք, թէ ինչու գրեթէ բոլոր վկաները հրաժարուեցին պատասխանել ձեր եւ մեղադրողի հետեւեալ հարցին. <<Հետագայ պայքարից հրաժարուել էք վախենալո±ւ, թէ± սխալը հասկանալու պատճառով>>£ Նրանց լռութիւնը ինքնին պատասխան էր. ո±ւմ է հաճելի բանտում փտել£ Իսկ ՊԱԿ-ից միայն բանտ ու աքսոր, սարսափ ու ահաբեկում կարելի է սպասել...

Գլխատուած վերածնունդների մի անընդմէջ շարք է մեր ազգի պատմութիւնը£ Ի±նչ գիտէք, որ այս դատարաններում նոյնը չի կատարւում£ Ժամանակները չէ, որ փոխուել են, պարզապէս այսօր չկան չարենցներ£ Ով էլ որ այսօր գրի <<Ի խորոց սրտի խօսք ընդ Աստուծոյ...>>, <<Դէպի լեառն Մասիս>> կամ <<N.S.-ի յիշատակին>>` տեղնուտեղը բանտ կնետուի£

Մեզ անկախութիւն է պէտք, անկախութիւն, որպէսզի չկրկնուեն 1915, 1937, 1949 թուերը, որպէսզի հայը չդատի հայ հայրենասէրին, որպէսզի կրկին չկորցնենք Կոմիտաս, Վարուժան ու Սիամանթօ, Չարենց ու Բակունց, ո±րը թուես... Արդեօք չարենցները, որոնց յիշատակը խնկարկւում է այսպիսի մեծագոյն ջերմեռանդութեամբ, նոյն ոգու դրսեւորման զոհերը չէի±ն...

Դատախազն անկախութիւնն ուղղակիօրէն դատապարտելի, հակասովետական համարեց միայն այն պատճառով, որ, Հայաստանը ՍՍՀՄ-ից դուրս գալով, Սովետական Միութիւնը մասնակիօրէն կթուլանայ£ Բայց հանրապետութիւնների` ՍՍՀՄ կազմից դուրս գալը, նաեւ` ՍՍՀՄ <<թուլանալը>> նախատեսուած է ՍՍՀՄ Սահմանադրութեամբ£ Ի±նչ, դատախազը դէմ է ՍՍՀՄ Սահմանադրութեա±նը...

Ընդունում եմ, որ մի փոքր անհամեստ է եւ պոռթկման պահին ասուած. <<Խնամքիս տակ է Հայրենիքս>>[1] , սակայն ես գիտակցում եմ այդպիսի յայտարարութեան ողջ պատասխանատուութիւնը. իզուր է Խուդոյեանը փորձում շահարկել այն£

ՊԱԿ-ի քննչական բաժնի պետի տեղակալ Ենգիբարեանը Մոսկուայի թելադրանքը` <<դատել շտապ եւ խիստ>>, մեկնաբանում է այսպէս. <<Դրանով մենք կվախեցնենք չբացայայտուած ԱՄԿ-ականներին>>£ ՊԱԿ-ի հսկող դատախազ Ղամբարեանի



[1] Դատավարութեան սկզբում. դատաւորի <<Ո՞վ ունէք Ձեր խնամքի տակ>> հարցին Հայրիկեանը պատասխանում է. <<Հայրենիքս>>: <<Աւելի կոնկրետ>>, - շարունակում է անակնկալի եկած դատաւորը: <<Ազգս>>, - հանգիստ պատասխանում է Հայրիկեանը (խմբագիր):

 [1] Կոմունիստական դատաքննութեան պրակտիկայում, որպէս կանոն, պետական յանցագործութեան մեղադրանքով երկրորդ անգամ դատապարտուողները <<ռեցիդիվիստ>> կրկնայանցագործ էին յայտարարւում (խմբագիր):

 

Որոնում

Վերջին տեսանիւթեր

?>?>