«Ազգային ինքնորոշում» միավորման առաջնորդ Պարույր Հայրիկյանի կարծիքով` չնայած Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիրը չստորագրելը Հայաստանում այնպիսի արձագանք չստացավ, ինչպես Ուկրաինայում, վստահաբար Հայաստանում եվրաինտեգրման կողմնակիցները ավելի շատ են, քան Մաքսային միության աջակիցները:
Հենց եվրոպամետ քաղաքացիների հետ հանդիպման նպատակով այսօր ԱԻՄ-ը նախաձեռնել էր երթ՝ ընդդեմ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության: Մինչև երթը Հայրիկյանը ընթերցեց միավորման անդամների հայտարարությունը. - «Մաքսային կոչված այս արհեստածին միությունը, որ ընդամենը Ռուսաստանի կայսերապաշտական քաղաքականության մի նոր դրսևորում է, չի կարող և չպետք է դիտարկվի որպես Հայաստանի ապագա: Այս վճիռը օրվա իշխանավորների, օրվա նախագահի անձնական վճիռն է և աղերս անգամ չունի մեր ժողովրդի երազանքների, ձգտումներ հետ ու չի բխում մեր երկրի շահերից»:
Ըստ Հայրիկյանի` նախագահ Սերժ Սարգսյանը այդ որոշումը կայացնելով` փոխեց Հայաստանի զարգացման ուղին, որն ընտրվել էր 20 տարի առաջ, իսկ այս նոր ուղին սպառում է մեր ինքնիշխանությանը և պարզապես վերադարձ է դեպի անցյալ:
«Մաքսային միություն ամենավատ շարունակությունն էր, որ կարող էր Հայաստանը ընտրել: Շատ է խոսվում Հայաստանի մեկուսացման մասին, Թուրքիայի կողմից սահմանները փակելու մասին: Բայց ակնհայտ մի իրողություն կա. եթե Հայաստանը ստորագրեր Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիրը, Թուրքիան` որպես ասոցացված անդամ, ստիպված լիներ բացել սահմանը»:
Հայրիկյանը հայտարարեց, որ երթի իրավունքը զիջում է Նախախորհրդարանին, առավել ևս, որ իրենց նպատակները համընկնում են, և Ազատության հրապարակից մեկնարկեց Նախախորհրդարանի երթը, որի անդամներից Տիգրան Խզմալյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ այս երթերը, որոնք ամենշաբաթյա են լինելու, տեղեկատվական նպատակ ունեն: Իրենք ցանկանում են համախմբել այն քաղաքացիներին, ում նպատակը ներկայիս իշխանությունների դեմ պայքարն է. - «Մենք ապամոնտաժելու ենք այս համակարգը և ստեղծելու ենք նոր տարում նոր Հայաստան»:
Նախախորհրդարանի անդամները, ովքեր հայտարարում են, որ այլընտրանքային իշխանություն ստեղծելու նպատակով սկսում են ազգային ազատագրական շարժում, այսօրվանից ամեն օր որոշակի ժամերի Կասկադի հարևանությամբ կցուցակագրեն նախաձեռնությանը միանալ ցանկացող քաղաքացիներին:
Ի պատասխան հարցին, թե արդյոք Նախախորհրդարանի, ԱԻՄ-ի կամ նորաստեղծ «Քաղաքացիական պայմանագիր» նախաձեռնության նպատակները մեծ մասամբ նույնը չեն, Նախախորհրդարանի անդամ Գարեգին Չուգասզյանը չբացառեց, որ եկող տարում պայքարը կարող է միասնական դառնալ tadalafil generique. - «Կարծում եմ, որ այս տարբեր պայքարող, դիմադրող խմբերը մոտենալու են, և դա բնական ընթացքով է տեղի ունենալու: Այսինքն` ես շատ լավատես եմ, որ առաջիկա տարվա ընթացքում այն թունելային վիճակը, որ ամեն խումբ ինքը իր մեջ էր, շատ ավելի բաց ձևով հասունացումը տեղի է ունենալու»:
Աղբիւր՝ Azatutyun.am
ԴԷՊԻ ԲԱՑԱՐՁԱԿ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹԻՒՆ
Նուիրում եմ բոլոր ժամանակների բոլոր ազգերի ազատասէր մարդկանց..
Ժողովրդավարութիւնը մեծագոյն համամարդկային արժէքներից է։ Պետութիւնների ժողովրդավարականութեան կողմնակիցներն արձանագրում են, որ իր բոլոր թերութիւններով հանդերձ ժողովրդավարութիւնը հասարակական յարաբերութիւնների կարգաւորման եւ ազգային պետական կեանքի կառավարման լաւագոյն համակարգային հնարաւորութիւնն է։ Ընդգծւում է նաեւ այն, որ ժողովրդավարութիւնը դարձել է միջազգային յարաբերութիւնների կարգաւորման, պետութիւնների խաղաղ գոյակցութեան եւ զարգացման գլխաւոր նախապայմանը։