2013թ. սեպտեմբերի 3-ին Սերժ Սարգսեանը Մոսկուայում Հայաստանի քաղաքացիների համար անսպասելի յայտարարեց, որ Հայաստանը միանում է Մաքսային Միութեանը: Մինչ այդ բոլոր մակարդակներում խօսւում ու քննարկւում էր Եվրոմիութեան հետ նոյեմբերի վերջին Ասոցացման համաձայնագրի ստորագրման վճռականութեան մասին: Այդ ուղղությամբ արվել էր հսկայական աշխատանք եւ յաջող աւարտը կասկածներ չէր հարուցում: Ըստ էութեան Սերժ Սարգսեանը սեպտեմբերի 3-ի իր յայտարարութեամբ փոխեց դեռ 20 տարի առաջ ընտրուած Հայաստանի զարգացման ուղին: Մաքսային կոչված այս արհեստածին միութիւնը, որ ընդամենը Ռուսաստանի կայսերապաշտական քաղաքականութեան մի նոր դրսեւորում է, չի կարող եւ չպէտք է դիտարկուի որպէս Հայաստանի ապագայ:
Այս վճիռն օրուայ իշխանաւորների, օրուայ նախագահի անձնական վճիռն է եւ աղերս անգամ չունի մեր ժողովրդի երազանքների՝ ձգտումների, հետ ու չի բխում մեր երկրի շահերից: Ընդհակառակը, այն վտանգում է մեր ապագան, վերադարձ է դեպի անցեալ եւ սպառնում է տարիների տառապանքի, չարչարանքի, մեծ զոհողութիւնների գնով նուաճուած մեր անկախութեանն ու ինքնիշխանութեանը:
Մենք, որ խորհրդային բռնատիրութեան պայմաններում տարիներ շարունակ պայքարել ենք Հայաստանի անկախութեան համար, այսօր ցավ ենք ապրում տեսնելով, թե ինչպէս է մեր երկիրը քայլ առ քայլ կորցնում տարիների ձեռքբերումները, մեր ինքնիշխանութիւնը: Հայաստանի քաղաքացին, սերունդները չպետք է ստիպված լինեն պատասխան տալ առանձին անհատների կայացրած մասնաւոր, սեփական շահերից բխող վճիռների համար: Կոչ ենք անում մեր ժողովրդին տէր կանգնել իր ճակատագրին եւ հնարաւոր բոլոր միջոցներով ստիպել իշխանութիւններին հետ կանգնել ոչ մի լավ բան չխոստացող այս քայլից:
Ռազմիկ Մարկոսեան (5 տարի կալանք, 2 տարի աքսոր
Վարդան Հարությունյան (5 տարի կալանք, 3 տարի աքսոր)
Ազատ Արշակեան ( 8 տարի 11 ամիս կալանք)
Պարոյր Հայրիկեան (14տարի 4 ամիս կալանք, 3 տարի 7 ամիս աքսոր, 2 տարի 3 ամիս արտաքսում)