 Այսօր ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը mardik.am-ի խնդրանքով անդրադարձել է ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի՝ կառավարման խորհրդարանական համակարգի անցնելու առաջարկին: Նա նշեց, որ այդ գաղափարը վաղուց է հնչում, սակայն մեր քաղաքական գործիչների հիմնական մասը նույնացնում է խորհրդարանական համակարգը և 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգը, բայց իրականում  դրանք կապ չունեն միմյանց հետ:

«Ես բոլոր քաղաքական ուժերին, այդ թվում ԲՀԿ-ին տվել եմ կատարյալ ժողովրդավարության հասնելու մոդելը, որը կարող է Հայաստանը՝ ժողովրդավարության առումով դարձնել բացառիկ երկրներից մեկը: Այստեղ հարցն այլ է: Խորհրդարանական համակարգի և կիսանախագահական կամ իմ առաջարկած վարչապետական համակարգի տարբերությունն այն է, որ վարչապետը, գործադիր իշխանությունը առաջինի դեպքում խորհրդարանականների կողմից է ընտրվում, երկրորդի դեպքում ՝ ժողովրդի կողմից »,-ասաց Պարույր Հայրիկյանը և ավելացրեց, որ եթե դու վարչապետի ընտրությունը փոխանցում ես խորհրդարանին, նշանակում է` դու նվազեցնում ես ժողովրդի մասնակցությունն այդ գործընթացներին:
«Ամենակարևոր հանգամանքն այն է, որ խորհրդարանական համակարգի դեպքում չի գործում մարդու իրավունքների համար շատ կարևոր՝ իշխանությունների տարանջատման սկզբունքը, որովհետև իշխանությունն ամբողջությամբ հայտնվում է խորհրդարանի ձեռքում: Իսկ կիսանախագահականի դեպքում, գոնե ինչ-որ տարանջատում կա, և երբ ժողովուրդը տեսնի, թե խորհրդարանում ինչ-որ սխալ է տեղի ունենում, կարող է նախագահականով փորձել ուղղել այն»,-ասաց ԱԻՄ առաջնորդը:
Ինչ վերաբերում է կոնսուլտացիաներին մասնակցելու ԲՀԿ-ի առաջարկին, ապա պարոն Հայրիկյանն ասաց flagyl 400.«Սիրով բոլորի հետ կմասնակցեմ կոնսուլտացիաներին, որովհետև սովորեցնելու բան ունեմ, և այն գիտելիքները, որոնք ձեռք եմ բերել՝ ուրիշներին փոխանցելու համար են»:
Նա նշեց, որ ժողովրդավարության հասնելու իր մոդելը ԲՀԿ առաջնորդին ևս ներկայացրել է և վերջինս առաջարկել է, որ Պարույր Հայրիկյանը կոնսուլտացիաներ անցկացնի ԲՀԿ խորհրդարանական խմբակցության հետ:
«Չեմ հավատում ԲՀԿ-ի անկեղծությանը: Այն, ինչ որ իրենք առաջարկում են, ես դրա կատարյալն ու ամբողջականն եմ առաջարկել՝ ժողովրդավարության տեսակետից անթերի մի բան»,-ասաց Պարույր Հայրիկյանը և նշեց, որ չի կարծում, թե այդ գաղափարը կարող է լինել ազգը միավորող, իսկ իր առաջարկը, կարծում է, որ կարող է լինել այդպիսին, քանի որ դրա հիմքում կա բարձր արժեք՝ ժողովրդավարություն:
«Ես ընդհանրապես չեմ հասկանում, թե Րաֆֆի Հովհաննիսյանն ինչո՞ւ է դա առաջարկում:  Ամերիկյան պետական համակարգը տեսած մարդը հանկարծ խորհրդարանականից է խոսում, դա նշանակում է՝ մեկը բարձրագույնում սովորի և ասի, թե մանկապարտեզն ավելի լավ բան է»,-ասաց Պարույր Հայրիկյանը:
 
     Պարոյր Հայրիկեանի ասուլիսը ՀԱՅԱՑՔ ակումբում, 13-ը ապրիլի 2016 թուական
    Պարոյր Հայրիկեանի ասուլիսը ՀԱՅԱՑՔ ակումբում, 13-ը ապրիլի 2016 թուական
    
     Համախմբում ալընտրանքային նախագծի շուրջ՝ Սահմանադրական դավադրությանը «ոչ» ասելու համար
    Համախմբում ալընտրանքային նախագծի շուրջ՝ Սահմանադրական դավադրությանը «ոչ» ասելու համար
    
     Ովքե՞ր էին դեմ անկախությանը. հռչակագրի ընդունումից 25 տարի անց Հայաստանի անկախությունը վտանգված է
    Ովքե՞ր էին դեմ անկախությանը. հռչակագրի ընդունումից 25 տարի անց Հայաստանի անկախությունը վտանգված է
    
     Պարոյր Հայրիկեանի ասուլիսը ՊՈՍՏ ՍԿՐԻՊՏՈՒՄ ակումբում 28-ը ապրիլի, 2015 թուական
    Պարոյր Հայրիկեանի ասուլիսը ՊՈՍՏ ՍԿՐԻՊՏՈՒՄ ակումբում 28-ը ապրիլի, 2015 թուական
    
     Նույն է, որ սիրո առաջարկ անողին կալանավորեն բռնաբարության փորձի համար. Հայրիկյան
    Նույն է, որ սիրո առաջարկ անողին կալանավորեն բռնաբարության փորձի համար. Հայրիկյան
    
     P.S. Հյուրը Պարույր Հայրիկյանն է
    P.S. Հյուրը Պարույր Հայրիկյանն է
    
     Պարոյր Հայրիկեանի ասուլիսը ՀԱՅԱՑՔ ակումբում 10-ը մարտի, 2015 թուական
    Պարոյր Հայրիկեանի ասուլիսը ՀԱՅԱՑՔ ակումբում 10-ը մարտի, 2015 թուական
    
     Պարոյր Հայրիկեանի ասուլիսը ՏԵՍԱԿԵՏ ակումբում, 14-ը փետրուարի, 2015 թուական
    Պարոյր Հայրիկեանի ասուլիսը ՏԵՍԱԿԵՏ ակումբում, 14-ը փետրուարի, 2015 թուական
    
     Պարոյր Հայրիկեանի ասուլիսը յունուարի 31-ին, 2015 թուական
    Պարոյր Հայրիկեանի ասուլիսը յունուարի 31-ին, 2015 թուական
    
     Պարոյր Հայրիկեանի ասուլիսը ՏԵՍԱԿԵՏ ակումբում 13-ը նոյեմբերի, 2014
    Պարոյր Հայրիկեանի ասուլիսը ՏԵՍԱԿԵՏ ակումբում 13-ը նոյեմբերի, 2014