Category: Ասուլիսներ
Published on 12 February 2013
Print

ԱԻՄ առաջնորդ, մահափորձի ենթարկված, ապա «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում վիրահատված նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը պատճառաբանում է, որ ընտրությունները երկշաբաթյա ժամկետով հետաձգելու մասին դիմումը ՍԴ-ից հետ վերցնելու համար կար երկու գործոն:  Այսօր՝ փետրվարի 12-ին, լրագրողների հետ հանդիպմանը նա հիշեցրեց, որ դիմումը տալու պահին տեղեկացրել է, որ չի բացառում հետ վերցնելը: Նախագահի թեկնածուն մեկնաբանեց, որ  ընտրությունները հետաձգելով՝ նախեւառաջ ընդառաջ է գնում տեռորիստներին, իսկ երկրորդ հանգամանքը հացադուլի մեջ գտնվող նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի առողջական վիճակն էր, քանի որ 15 օրվա ընթացքում հնարավոր էր նախագահի թեկնածուն մահանար, իսկ այդ դեպքում «տեռորիստները հաղթում են, նոր ընտրություններ են նշանակվում»:

«Քանի որ ահաբեկչությունը կատարված է նաեւ ժողովորդավարության դեմ, ասել էի, որ չեմ հետաձգելու, բայց հետո պարզվեց, որ մի քանի րոպեից ավելի քայլել չեմ կարող, կար եւս մեկ գործոն: Մեզ մեր բնականոն հունից դուրս են հանում անհայտ ուժեր, պետք է դրան դիմակայել»,- ասաց նա:

Նախագահի թեկնածուն պատմեց, որ երբ տեղեկացրել է Անդրիաս Ղուկասյանին, որ միասնական թեկնածու ձեւավորելու հնարավորություն կա, եւ հարցրել, թե այդ դեպքում դուրս կգա՞ հացադուլից, թե` ոչ, հասկացել է, որ նա պատրաստ է մինչեւ ընտրությունների օրը մնալ հացադուլի մեջ: «Բացի նրանից, որ ընտրություններն եմ հետաձգում, նպաստում եմ, որ մեկ հայ մարդ իրեն վտանգի: Իմ խղճի վրա զգում եմ նաեւ այդ ծանրությունը, երկարացնում եմ  երկուշաբաթով եւ նաեւ զոհասեղանին  եմ դնում Անդրիասին, քանի որ նա մահվան շեմին է կանգնած»,- ասաց նա:

Հայրիկյանը բնական է համարում իր ՍԴ դիմել-չդիմելու հետ առաջացած հուզումները, քանի որ մարդիկ իրեն համարում են կայունության խորհրդանիշ, սակայն դիմումը տալիս է եւ հետ է վերցնում:

 

Աղբյուր՝ News.am

 

Որոնում

Վերջին տեսանիւթեր

?>?>