՛Նախագահական ընտրություններում կլինեն առաջադրվող տրոյական ձիեր, ովքեր միայն եթերի ժամանակն են խլելու հիմնական թեկնածուներից՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը: Վերջինս իզուր չհիշատակեց եթերային ժամանակը, քանի որ ինչպես ինքը նշեց, անհանգստացած է նախագահական ընտրություններում ՛՛Հանրային՛՛ հեռուստաընկերության մեկ րոպեի համար սահմանված արժեքով:
՛՛Նվազագույն աշխատավարձ ստացող հայ մարդը պետք է չօգտվի ոչ մի բարիքներից, չուտի, չխմի, չհագնվի, ոչ մի բան չանի, որպեսզի կարողանա մեկ ժամ խոսել ՛՛Հանրային՛՛ կոչվող հեռուստատեսության եթերում՛՛,-բացատրեց Հայրիկյանը:
Նշենք, որ փետրվարի 18-ին կայանալիք հանրապետության նախագահի ընտրության նախընտրական քարոզչության ժամանակահատվածում քաղաքական գովազդի վճարովի եթերաժամի մեկ րոպեի սակագինը հանրային հեռուստատեսության համար սահմանված է 80 հազար դրամ՝ ներառյալ ԱԱՀ-ն, իսկ հանրային ռադիոընկերության եթերի համար՝ 3600 դրամ:
Պարոյր Հայրիկեանի ասուլիսը ՀԱՅԱՑՔ ակումբում, 13-ը ապրիլի 2016 թուական
Համախմբում ալընտրանքային նախագծի շուրջ՝ Սահմանադրական դավադրությանը «ոչ» ասելու համար
Ովքե՞ր էին դեմ անկախությանը. հռչակագրի ընդունումից 25 տարի անց Հայաստանի անկախությունը վտանգված է
Պարոյր Հայրիկեանի ասուլիսը ՊՈՍՏ ՍԿՐԻՊՏՈՒՄ ակումբում 28-ը ապրիլի, 2015 թուական
Նույն է, որ սիրո առաջարկ անողին կալանավորեն բռնաբարության փորձի համար. Հայրիկյան
P.S. Հյուրը Պարույր Հայրիկյանն է
Պարոյր Հայրիկեանի ասուլիսը ՀԱՅԱՑՔ ակումբում 10-ը մարտի, 2015 թուական
Պարոյր Հայրիկեանի ասուլիսը ՏԵՍԱԿԵՏ ակումբում, 14-ը փետրուարի, 2015 թուական
Պարոյր Հայրիկեանի ասուլիսը յունուարի 31-ին, 2015 թուական
Պարոյր Հայրիկեանի ասուլիսը ՏԵՍԱԿԵՏ ակումբում 13-ը նոյեմբերի, 2014