Category: Հրապարակումներ
Published on 26 January 2013
Print

Ինչո՞ւ նա չհոգնեց պայքարելուց այսքան տարի…

Մեր այս ժամանակներում ժողովուրդը կանգնել է շատ բարդ ընտրությունների առջև, նախագահական ընտրարշավը իրոք կարծես լուրջ պայքար է խոստանում: Սակայն քչերն են հավատում ընտրությունների արդար ընթացքին, քանի որ քսան տարի շարունակ մեզ խաբել են և նվաստացրել՝ կարողանալով անգամ մեզանից խլել այն հույսն ու հավատը, կարողացել են ապականել և պղծել մեր բարոյականությունը ու երջանիկ ապրելու հնարավորությունները: Բավակա՛ն է, որ կարողացանք հանդուրժել, սա մեր ազգի վերջին հնարավորությունն է, մենք երբեք չենք ունենա այս հնարավորությունը՝ պայքարելու մեր իրավունքների` մեր գոյի համար: Մենք կա՛մ այս պայքարում կկողմնորոշվենք ընտրելու ազատությունը, կա՛մ կլինենք որպես ստրուկ Բազազ Արտեմների և Զիմզիմովների իշխանությունում: Մենք ենք ընտրում հիմա լինել Գիքորի, թե Գավրոշի կարգավիճակում…

Նախագահների այս բազմազանության մեջ մենք մոռանում ենք մի բան՝ գնահատել մարդու արած գործը, մարդ իր արված գործերով է դառնում արժանի… Տեսնելով այս նախագահների մեջ՝ նախընտրելին մնում է միայն Պարույր Հայրիկյանը: Շատերը գիտեն Հայրիկյանին, նույնիսկ հոգնել են նրան տեսնել քաղաքական պայքարի այս ճանապարհին, այո՛, հոգնեցուցիչ է, սակայն հոգնեցուցիչ չէ՞ արդյոք նրա համար, պայքարել այսքան տարի, որպեսզի կարողանա այս անօրինական երկրում բերել օրինականություն: Շատերը նրան համարում են հրեա, մասոն կամ որևէ այլ որակավորում կպցնում, սակայն ու՞ր ենք հասել, չենք կարողանում սթափ մտածել, դա միայն անորակ և ռաբիզ մարդու մտածելակերպ է, որը նորից մատուցվել է մեր քսանամյա իշխանությունների կողմից, մեր գաղափարը և միտքը բթացրել են և դարձնել անորակ՝ դարձնելով իրենց կամքին և քմահաճույքներին գերի:

Ինչ կարևոր է, որ մեր երկրի նախագահը լինի կին թե տղամարդ, մասոն կամ համասեռամոլ, դաշնակ թե կոմունիստ, կարևորը որ կարողանա իր գործերով ազգին ստրկության ու աղքատության ճիրաններից դուրս քաշի, որ կարողանա երկիրը իրոք դարձնել Ազատ, Անկախ, որպեսզի կարողանա հայ մարդը արժանավույնս ազատ շնչել և գործել, որպեսզի ահաբեկության հրեշները չկարողանան ազատություն թույլ տան իրենց «ախրանիկների » բլակներին, որպեսզի մեր հայրենակիցների նոր քարավանները չբռնեն գաղթի և տարագրության ճանապարհը:

Շատերը չեն հավատում, որ ինչ-որ բան կարող են փոխել, սակայն առաջին հերթին հարկավոր է ստրուկի այդ մտածելակերպից ազատվել և նոր կարողանալ ընտրությունների գնալ: Հիշենք՝ 1988 թվականին անգամ կոմունիստ ղեկավարներն էին ոգևորված Ազգային այդ շարժումով, հիմա ի՞նչ եղավ, ինչու՞ դարձանք ստրկամիտ… Մեր իշխանություններին հաջողվեց մեր Ազատամարտիկների տեսակը ոչնչացնել, որպեսզի Ազգային Գաղափարախոսությունը արմատախիլ անեն, որպեսզի ազատության ձգտող ժողովրդին զրկի առաջնորդներից, որպեսզի ահի և սարսափի մթնոլորտում կարողանան ինքնահաստատվել և ամրանալ մեր վախի և անհույս հնարավորությունների վրա:

Վերջապես տեսեք Հայրիկյանի անցած ճանապարհը, ինչո՞ւ նա չհոգնեց պայքարելուց այսքան տարի, և վստահ եմ, որ դեռ պայքարելու է, ինչո՞ւ հիմա չսատարենք ազգովի նրան, որպեսզի նա կարողանա իրագործել իր գաղափարները որոնք միշտ էլ եղել են ազգանպաստ: ՀՀՇ-ական լիդերները կարողացան մեր երկրի համար անել մի բան, և դա ստացվեց նրանց մոտ` արժեզրկել ազգային արժեքները, դարձնել մեր ժողովրդին խավարամիտ: Մեզ մատուցելով ոսկյա գավաթով թույնը՝ իրենց հռչակեցին Արքայից Արքաներ… Հիմա ինչպե՞ս ստացվեց, որ առաջին դրոշակակիր մարտիկը վարկաբեկվեց և դարձավ անարժան… Ինչո՞ւ չենք տալիս այդ հարցը, նրանք կարողացան պախարակել և արժեզրկել ոչ միայն Պարույր Հայրիկյանին, այլև մեր Ազատության մեր Գաղափարը, մեր Ազատամարտիկներին, մեր պատմությունը, անգամ Ազատության ճանապարհը: Այստեղ է ասել մեծն Շեքսպիրը՝ «Լինե՞լ, թե՞ չլինել»…

Ով է առաջնորդելու ազգի հոտը ընտրեք ինքներդ…

25-01-2013   Սուրհանդակ 

ԼԻՆԵ՞Լ, ԹԵ  ՉԼԻՆԵԼ

Երեկվա Ճիվաղն գահ է բարձրացել,

Ու հոշոտելով իրեն դեմ կանգնած

Մի ողջ ժողովուրդ, վշտերով բազում,

Լինե՞լ կամ թե՞ ո՛չ, այսպես է ասված:

Դարձել է այսօր Արքայից Արքա,

Տիտղոսներ տալով, ինքն իր անձին,

Ցար ու թագավոր, ոչինչ են հիմա,

Գահին է բազմել դահիճը կրկին:

Արյան սանդուղքով գահին են բազմում,

Բռնակալ ու չար, լքված ամենքից,

Ու ինքն իրենից վախում է կարծես

Իշխանությունը կամ գահը կորցնել:

Ինչո՞ւ է այսպես կառչում իր գահից՝

Լավ հասկանալով մեղքերն իր գործած,

Սակայն ուղեղով, իր խղճի խայթի,

Այդպես էլ մեղքը չընդունեց իրա:

Չէ՛, չէր կարող զիջել այդպես ամենքին,

Այս աշխարհի, վայելքը շռայլ,

Վիշտ ու տառապանք, հեռու են ընդմիշտ,

Քանզի բազմած է, գահին իր հիմա:

08 /08/ 2012

 

Որոնում

Վերջին տեսանիւթեր

?>?>