ՆԵՐԿԱՅԻՍ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԻՐ ՆԵՐԿԱՅԻՍ ՂԵԿԱՎԱՐՈՒԹԵԱՄԲ

Category: Մեկնաբանութիւններ
Published on 15 November 2013
Print

Երեք օր առաջ եմ արել մեր ժողովրդին դէպի դաւադիր «ՄՄ» տանող քաղաքականութեան դէմ միասնաբար աշխատելու վերաբերեալ այս յայտարարութիւն-հրաւէրը.

«Այսօրուա քաղաքական գործիչներին կոչ եմ անում ․․․ մոռանալ բոլոր հաւակնութիւններն ու բարդոյթները եւ ապրել ազգային ու համամարդկային արժեքներով։ Երբ հայութեան վերջին հենակէտ դարձած մեր Հայաստանը կորցնենք, մեր կայացած կամ չկայացած հաւակնութիւններից որեւէ մէկն իմաստ չի ունենայ»։

Առայժմ որեւէ գործնական անդրադարձ չկայ, մէկ բացառութեամբ․․․Նշանակում է բոլոր ուժերի շարքայինները պիտի շարժեն իրենց կուսակցապետերին եւ կամ... Դրա մասին յաջորդիւ։ 

Իսկ առայժմ միայն երեք փաստեր
 

ՆԵՐԿԱՅԻՍ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԻՐ ՆԵՐԿԱՅԻՍ ՂԵԿԱՎԱՐՈՒԹԵԱՄԲ՝

ա) ԱՇԽԱՐՀԻ ԲԱԶՄԱԹԻՒ ԵՐԿՐՆԵՐԻ ԶԻՋԵՑ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ ՈՒՆԵՑԱԾ ՆՐԱՆՑ ՊԱՐՏՔԵՐԸ (մոտ 100 միլիարդ դոելար)։ Չգտես, որտեղից յայտնուած Հայաստանի 1000 անգամ պակաս «պարտքը»՝ (մոտ 100 միլիոն դոլար) փոխհատուցուեց աննախադէպ «գոյք պարտքի դիմաց» դաւաճանական գործարքով։

բ) Վերսկսել է անցեալում արդէն մէկ անգամ իրականացրած՝ Հայաստան աշխարհագրական անունը վերացնելու գործը։ Հայաստանի երկաթուղուն դաւաճան իշխանութիւնների համագործակցութեամբ տիրանալով այն վերանուանեցին «Հարաւ-կովկասեան երկաթուղի»։ (Հայաստան չպիտի լինի եւ չկայ․ կայ «ՀԱՐԱՒԱՅԻՆ ԿՈՎԿԱՍ»։)

գ) Հայաստանին պատերազմով սպառնացող Ադրբեջանին զանգուածային ոչնչացան այնպիսի զինատեսակներ է մատակարարում, որոնց մէկանգամեայ օգտագործումն արդէն բաւական է Հայաստանի ռազմական ներուժը անէացնելու համար։ Նախնական պատկերացում կազմելու համար առաջարկում եմ դիտել տեսանիւթը․

 

sdfsdfsdfsdfsdf