Ազգային հերոսների մասին

Category: Հրապարակումներ
Published on 29 December 2012
Print
«Սիրելի ընթերցող, Շանթ Յարութիւնեանի այս հոդուածն ինձ յուշեց, որ նախագահական ընտրութիւնների քարոզարշաւի ընթացքում չանտեսեմ եւ հանրութեանը ներկայացնեմ ազգային հերոսների ազդարարման կարգի վերաբերեալ իմ պատկերացումը։ Այսօր «ազգային հերոս» կոչուողները տարբեր ժամանակներ ՀՀ նախագահի պաշտոնն զբաղեցրած անհատների «ազգային հերոս»-ներն են։ 
 
      Ի տարբերութիւն նախագահի կամքով որեւէ մէկին ազգային հերոս հռչակելու այժմ կիրառուող գործելակերպի պէտք է որդեգրուի մի մոտեցում, ըստ որի ազգային հերոս կարող է ճանաչուել այն  անձը, ում այդ կոչումը շնորհելուն կողմ կլինեն՝ 
     Նախագահը, 
     Ամենայն Հայոց Կաթողիկոսը, 
     Ազգային Ժողովի 94֊֊֊֊֊֊%-ը (փակ գաղտնի քուէարկութեամբ) եւ 
     Սահմանադրական դատարանի անդամներից գոնէ 8-ը (նոյնպէս փակ-գաղտնի քուէարկութեամբ)֊։ 
     Առաջադրումներ կատարել՝ թեկնածուներ ներկայացնել կարող են եւ Նախագահը, եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, եւ Ազգային Ժողովը իր կազմի 94֊%-ով եւ Սահմանադրական դատարանը՝ 8 անդամով ։ 
     Արդէն  «ազգային հերոս» ազդարարուած բոլոր անձինք նոյնպէս պէտք է անցնեն այս քննութիւնը։ Դուրս մնացող՝ ազգային հերոսի կարգավիճակ չպահպանած՝ նախկին «ազգային հերոսներին» յատկացուող նիւթական աջակցութիւնը պահպանուելու է երեք տարի. առաջին տարի՝ լիարժեք, յաջորդ երկու տարիներին՝ կէս չափով»։ 
sdfsdfsdfsdfsdf