ԱՊՐԻԼԻ 24-Ը ՊԱՐՏԱՒՈՐԵՑՆՈՒՄ Է . . .

Category: Հայտարարություններ
Published on 23 April 2014
Print

24 Ապրիլի, 2014թ. Երեւան, Ծիծեռնակաբերդ

 

Ապրիլի 24-ը միայն 1915թ.-ի խորհրդանիշը չէ։ Այսօր այն խորհրդանշում է հայութեան բոլոր ողբերգութիւնները։ Ցեղասպանութեան ճանաչման Եւրոպական Միութեան1987թ.-ի բանաձեւում նշուած է 1915-1923թթ. ժամանակային յատուածը։ 

Հայութեան ոչնչացումը մեր թշնամիների նպատակն է եղել եւ իրականութիւն դարձաւ նրանց համատեղ ջանքերով։ Եւ արեւմտեան Հայաստանում (մասնաւորապէս Վանի նահանգում), եւ Արեւելեան Հայաստանում հայութիւնը ոչնչացուեց ռուս-թուրքական համատեղ գործողութիւններով։ 

Բայց Ապրիլի 24-ը միայն ողբասացութեան օր չէ։ Անցեալ դարի 60-ական թուականներից Ապրիլի 24-ը հայ ժողովրդի ազգային ազատագրական պայքարի օրն է։ Այդ օրուայ հետ է կապուած նաեւ հայ անկախականների կազմակերպութեան՝ Ազգային միացեալ կուսակցութեան (ԱՄԿ) ստեղծումը 1966 թ.-ին։

Այսօր մենք կանգնած ենք մի նոր ցեղասպանութեան նախաշեմին եւ ապրիլի 24-ը մեզ համար ռազմավարական նախազգուշացում պէտք է լինի։ Մկրտիչ Փորթուգալեանը դեռեւս 1870-ական թուականներին պետականութեան բացակաիւթեան պայմաններում ազդարարում էր. «արտագաղթը անարիւն կոտորած մըն է»։ Այսօր մեզ թւում է , թէ ունենք ազգային պետականութիւն, սակայն միայն թւում է։ Միջազգային իրաւունքի ենթակայ դարձած Հայաստանի իշխանութիւնները զբաղւում են ամէն ինչով, բացի ազգային խնդիրներից եւ, մանաւանդ, իղձերից։

Դրա վկայութիւնն է այն, որ Հայաստանի բնակչութիւնը 25 տարուայ ընթացքում կրկնապատկուելու փոխարէն կիսով չափ նուազել է. եւ դա նոյնիսկ մտահոգութիւն չի առաջացնում։ Այս «անարիւն կոտորածի» նկատմամբ անտարբերութիւնը բաւական է հասկանալու, որ Հայաստանն իշխանութիւններ չունի, որ որպէս այդպիսին ներկայացողերը ընդամենը յաջորդ ցեղասպանութիւնը ծրագրողների խամաճիկներ են։ Այդպիսի մի քայլ է մեզ աշխարհից մեկուսացնելու եւ բռնապետերի դաշինքի կամակատարը դարձնելու միտուած ծրագիրը։

Հանդուրժել նման իրավիճակը նշանակում է նոր ցեղասպանութեան մասնակից դառնալ։ Ուստի բոլորիդ հրաւիրում ենք վաղը՝ ապրիլի 25-ին ժամը 16։00 Հանրապետութեան հրապարակում կայանալիք (ԱՐՏՈՆՈՒԱԾ) հանրահաւաքին եւ երթին, որի նշանաբանն է՝ «ՄԵՆՔ ԹՈՅԼ ՉԵՆՔ ՏԱՅ ՆՈՐ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԻՒՆ։ ՍԵ՛ՐԺ, ԹԷԵՒ ԴՈՒ ԵՒ ՔՈ ՏԷՐԵՐԸ ՁԳՏՈՒՄ ԵՔ ՄԵԶ ՍՏՐՈՒԻԿ ԿԱՄ ԱՆՀԱՅՐԵՆԻՔ ԳԱՂԹԱԿԱՆԻ ՎԵՐԱԾԵԼ, ԻՄԱՑԵ՛Ք, ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴՆ ԱԶԱՏ Է ԱՊՐԵԼՈՒ ԵՒ ԱՊՐԵԼՈՒ Է ԻՐ ԻՆՔՆԻՇԽԱՆ ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ։ 

 

ԱՄԿ-ԱԻՄ

sdfsdfsdfsdfsdf