ԱԻՄ-Ի ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆԸ 2008Թ. ՄԱՐՏԻ 1-Ի ԿԱՊԱԿՑՈՒԹԵԱՄԲ

Category: Հայտարարություններ
Published on 28 February 2014
Print

2008թ.-ի Մարտի 1-ը հայ ժողովրդի պատմութեան ողբերգական էջերից է։ Այդ օրը բացայայտօրէն դրսեւորուեց յանուն իշխանութեան ամեն ինչի, այդ թւում՝ անմեղ մարդկանց զանգուածային սպանութիւնների գնալու բոլշեւիկեան գործելակերպը։ Նման վայրագութիւն ժողովուրդը տեսել էր նաեւ 1991, 1995 եւ մանաւանդ՝ 1996թթ.։ Բարեբախտաբար այն ժամանակ հնարաւոր եղաւ խուսափել մեծաքանակ զոհերից։ 


Անվիճելի է, որ Մարտի 1-ը տեղի ունեցաւ անցեալի հանցաւոր դրսեւորումների նկատմամբ մեր ընդհանրական հանդուրժողական վերաբերմունքի պատճառով։ Ընդդէմ ժողովրդի եւ ժողովրդավարութեան բանակն օգտագործելու ամոթալի եւ հակաօրինական երեւոյթը վաղուց էր որդեգրուել հայ իշխանակիրների կողմից։ 


Բոլշեւիկները վաղուց չկան, սակայն նրանք «նպատակն արդարացնում է միջոցները» իրենց գլխաւոր կարգախօսով ղեկավարուող բազում ժառանգորդներ են թողել։ Դրանց թւում են նաեւ այսօրուայ «քաղաքական կուսակցութիւններից ու գործիչներից» շատերը։ 
Մարտի 1 նախ եւ առաջ նշանակում է բանակի օգտագործում ընդդէմ ժողովրդի։ Այդ արատաւոր՝ հանցաւոր գործելակերպի հիմնադիրը մեզանում բոլորս գիտենք ով է։ Բոլորս յիշում ենք գոնէ 1996թ.-ը։ 

Այսօր կան ուժեր, որ շահարկելով Մարտի 1-ը կամենում են քաղաքական շահաբաժին ստանալ։ Այդպիսիներին նկատի ունենալով են մարդիկ երբեմն քաղաքականութիւնն անբարոյականութիւն համարում։ Մինչդեռ ճշմարիտ քաղաքականութեան հիմնական առաքելութիւնը ազգին՝ ժողովրդին ծառայելն է։ 

1987 թ. ասպարէզ իջած, «խորհրդային կայսրութիւնում» առաջին ազգային-ժողովրդավարական կազմակերպութիւն ԱԻՄ-ը, որը «ճանապարհ է բացել միւս բոլոր ուժերի համար», մասնակցում է արդարութեան, ժողովրդավարութեան եւ Հայաստանի ինքնիշխանութեան հետ կապուած բոլոր նախաձեռութիւններին՝ թոյլ չի տայ մարտի 1-ը՝ այդ ազգային ողբերգութիւնը, օգտագործել յետին նկատառումներով։


Ժողովրդի կամքն արհամարհելու, մարդկանց բռնութեամբ լռեցնելու գործելաոճի կնքահայրերն ու կատարողները նախ պէտք է հրապարակաւ ապաշխարեն, ժողովրդից ներողութիւն խնդրեն վաղեմութեան ժամկէտ չունեցող իրենց հանցաւոր դրսեւորումների համար եւ միայն դրանից յետոյ իրենց իրաւունք վերապահեն այդ հարցով որպէս գործիչ ներկայանալ։ 


Բոլորիս համար Մարտի 1-ն ազգային ողբերգութիւն է եւ դրա դատապարտումն ու մեղաւորներին դատարան հասցնելը բոլոր ազնիւ ու արդարամիտ մարդկանց պարտքն է։ 
Մենք պէտք է ամեն ինչ անենք, որ բացայատուի Մարտի 1-ը, եւ դրա մեղաւորները պատասխանատւութիւն կրեն։

sdfsdfsdfsdfsdf