Մարտի 1 նախ եւ առաջ նշանակում է բանակի օգտագործում ընդդէմ ժողովրդի (Տեսանիւթ)

Category: Հայտարարություններ
Published on 26 February 2014
Print

Մամլոյ թողարկում 
26 փետր. 2014թ.

1996թ. տեղի ունեցաւ մի դատավարութիւն, որի մասին եւ այն ժամանակ, եւ յետոյ լռութիւն պահպանուեց։ Դէպքերից 5 տարի անց ՀՀ դատարանն արձանագրեց, որ «երկրապահ» ջոկատների միջամտութեամբ 1991թ.-ին ՀՀ նախագահի թեկնածուներից մէկի ճանապարհին անհաղթահարելի խոչընդոտներ են ստեղծուել, որ ըստ ՀՀ Սահմանադրութեան նշանակում է՝ 1991թ. նախագահը ընտրուած նախագահ չի եղել։ 5 հոգի դատապարտուեց։ Կարճ ժամանակ անց դատաւոր Յովհաննիսեանն ինքը յայտնուեց բանտում՝ «կաշառակերութեան» մեղադրանքով։ Նրանից վրէժ էին լուծում անաչառ դատավճիռ հրապարակելու համար։
Նոյն 1996 թ.-ի ընտրութիւններում մենք միասնական թիմով յանդէս եկանք եւ ․․․91-ի հերոսներն ամբողջութեամբ ցոյց տուեցին իրենց դէմքը։ Կրկին ընդդէմ ժողովրդի ասպարէզ իջեցուեցին արդէն կազմակերպուած զինուած ուժերը։ Աւելին՝ հրապարակաւ ազդարարուեց, որ 100 տոկոսով էլ պարտուելու դէպքում իշխանութիւնը չեն տայ։
Ի՞նչ եղաւ 2008թ.-ին եւ մասնաւորապէս Մարտի 1-ին։ Մենք գիտենք, որ Մարտի 1-ը բոլշեւիկեան՝ նպատակն արդարացնում է միջոցները տրամաբանութեան դրսեւորում էր։ Նպատակը իշխանութիւնն էր, միջոցները՝ ամեն բան, այդ թւում՝ անմեղ մարդկանց զանգուածային սպանութիւնները։ Բոլշեւնիկները վաղուց չկան, այդ դէպքում ո՞վ էր բոլշեւիկեան մտածողութեան իրաւայաջորդը, ժառանգորդն ու կրողը։ Նոր իրականութեան մէջ երբուանի՞ց եւ ու՞մ առաջնորդութեամբ այն կեանքի կոչուեց։ Այս հարցի պատասխանն աւելի քան հստակ է։ Մենք պէտք է ամեն ինչ անենք, որ բացայատուի Մարտի 1-ը եւ նրա մեղաւորները պատասխանատւութիւն կրեն, սակայն չպէտք է թոյլ տանք, որ մարտի 1-ի կնքահայրերը օգտագործեն այդ ազգային ողբերգութիւնը իրենց հերթական բոլշեւիկեան նպատակի՝ իշխանատենչութեանը հագուրդ տալու համար։
Մարտի 1 նախ եւ առաջ նշանակում է բանակի օգտագործում ընդդէմ ժողովրդի։ Այդ արատաւոր՝ հանցաւոր գործելակերպի հիմնադիրը մեզանում բոլորս գիտենք ով է։ Յիշում ենք գոնէ 1996թ.-ը։ Ուրեմն նա Հայաստանում ժողովրդի կամքն արհամարհելու, մարդկանց բռնութեամբ լռեցնելու գործելաոճի կնքահայրը պէտք է հրապարակաւ ապաշխարհի եւ յետոյ նոր մտածի որպէս գործիչ ներկայանալու մասին։ 
Երեկ մի բարեկամ, ով շատ յայտնի անձ է, ասաց, որ չի մասնակցելու Մարտի 1-ի հանրահաւաքին, որովհետեւ՝ (իր խօսքերն են) դրանք ուզում են շահարկելով Մարտի 1-ը իրենց առաջատար քաղաքական ուժ ներկայացնեն։ Մենք ոչ վախ ունենք ոչ բարդոյթ։ Մարտի 1-ն ազգային ողբերգութիւն է եւ նրա դատապարտումն ու մեղաւորներին դատարան հասցնելը բոլորիս պարտքն է։ Մենք մասնակցելու ենք արդարութեան, ժողովրդավարութեան եւ Հայաստանի ինքնիշխանութեան հետ կապուած բոլոր նախաձեռութիւններին եւ նոյնիսկ խօսելու բոլոր ամբիոններից։ Հակառակն անելու իրաւունք չունենք։ Ի դէպ, այսօր քննարկելու ենք Մարտի 1-ի եւ Մարտի 16-ի միջոցառումներին մեր գործողութիւնները։


sdfsdfsdfsdfsdf