Վաղը աիմականները կներկայանան Ծիծեռնակաբերդի հաւերժական կրակի մոտ

Category: Հայտարարություններ
Published on 17 February 2014
Print

Վաղը վերագրանցումից յետոյ մի խումբ աիմականներ կներկայանան Ծիծեռնակաբերդի հաւերժական կրակի մոտ։ ԱԻՄ կանոնադրութեան մէջ (վերջինը հրատարակուել է 2004թ.) բոլոր մանրամասնութիւնները հստակ ներկայացուած են, բայց առաջարկ եղաւ մի առանձին նիւթ պատրաստել նորեկների համար, որն էլ ներկայացնում եմ

. . . . . . . . . . . . . . . . . .. . . . . . ... .. . . . . . . . 

Ի՞ՆՉ Է ՆՇԱՆԱԿՈՒՄ ԳՐԱՆՑՈՒԱԾ ԱԻՄԱԿԱՆ
...Կոմունիստական կայսրութեան պայմաններում առաջին հրապարակային ազգային եւ ժողովրդվարական կազմակերպութիւն ԱԻՄ-ը ասպարէզ է իջել 1987 թ. որպէս քաղաքացիական նախաձեռնութիւն եւ գրեթէ անմիջապէս վերածուել նաեւ քաղաքական կազմակերպութեան։ Այսօր, երբ մեր պետականութեան դէմ տրամադրուած ուժերը հակաքարոզչութիւն են սկսել կուսակցութիւնների՝ պետութենական կազմակերպութիւնների եւ կուսակցականութեան դէմ, հայ մարդն առանց վարանելու եւ տասնապատիկ աւելի վճռականութեամբ պէտք է մասնակցի պետական կեանքի հիմք հանդիսացող եւ ճանապարհ անցած քաղաքացիական միաւորում-կուսակցութեան գործունէութեանը։

Աիմական կարող են լինել 18 ից բարձր տարիքի (բացառիկ դէպքերում՝ աւելի կրտսեր) ԱԻՄ-ի սկզբունքներն ու նպատակներն ընդունող անձինք։ Իրենց աիմական կարող են համարել նաեւ ընտրութիւններում կամ դրանցից որեւէ մէկում ԱԻՄ-ի օգտին քուէարկած մարդիկ։ 
Աիմականը ԱԻՄ աշխատանքներին մասնակցում է կամաւորութեան՝ ինքնորոշման (սակայն ոչ կամայականուեան եւ փոփոխամտութեան) սկզբունքով։
Կարող են լինել նաեւ գրանցուած աիմականներ (ԳԱ)․ այդպիսիք են 2014թ.-ի փետրուարից որպէս աիմական գրանցուողները։
Գրանցուած աիմականին տրւում է գրանցաթիւ։ Գրանցուելիս նա մուծում է մուտքավճար՝ 1000 դրամ։ 

ԳԱ-ը պարտաւոր է՝
Ա) մուծել անդամավճար՝ տարեկան 4 000 դրամ եւ սեփական հայեցողութեամբ մասնակցել հանգանակութիւններին։ Բացի այդ կարող է յանդէս գալ նուիրատւութիւններով։
Բ) Մշտական կապ պահպանել ԱԻՄ պատասխանատուների հետ՝ գրանցուելիս տալով իր տուեալները՝ էլ․ հասցէն, հասցէն եւ հեռախօսահամարները։
Գ) Աւանդական՝ փետրուարի 18-ի միջոցառման օրը կամ այլ սահմանուած օր Ծիծեռնակաբերդի հաւերժական կրակի մոտ ներկայանալ որպէս աիմական՝ «Ես աիմական Պօղոս Պօղոսեանն եմ» բառերով։ 
Դ) Պատրաստել եւ բացայայտելով գաղափարակիցների նրանց օգնել դառնալ աիմական կամ ԳԱ։

ԳԱ-ն իրաւունք ունի՝ 
մշտապէս տեղեկություններ ստանալ ԱԻՄ գործունեութեան մասին․ 
մասնակցել ԱԻՄ ղեկավարութեան նիստերին, կազմակերպուող միջոցառումներին եւ յանդէս գալ առաջարկութիւններով․
մասնակցել ներկազմակերպական ընտրւութիւններին՝ թէ որպէս ընտրող, թէ որպէս ընտրուող.
Ընդունուած կարգով առաջադրել եւ առաջադրուել տեղական եւ համահայկական ընտրութիւններում։

sdfsdfsdfsdfsdf