«կգբ» գաղտնի գործակալական ցանցի ինքնաբացայայտումը՝ «լիւստրացիան»

Category: Հայտարարություններ
Published on 25 December 2013
Print


Հայ ժողովրդի հիմնական մասը, հաւանաբար, հարցին անդրադառնալով առողջ բանականութեան տեսանկիւնից, համեմատելով տնտեսական կարողականութինները, արժեքային համակարգերը (դրանց առկայութիւնն ու բացակայութիւնը) եւ Հայաստանի ինքնիշխանութեան ապահովման երաշխիքները, իր հոգու խորքում դէմ է տրամադրուած Մաքսային Միութիւն կոչուած նախագծին։ Յոկտեմբերին եւ այս օրերին համահայաստանեան ընդգրկումով իրականածուած հարցումների արդիւնքներն այդ են ցոյց տալիս։


Միաժամանակ, Հայաստանեան կուսակցութիւններից միայն մի քանիսն են ազդարարել, որ դէմ են Մաքսային Միութեանը։ Ուշագրաւ է, որ գազի վերաբերեալ համաձայնագրերի դէմ կռիկ տուող խորհրդարանական 4 ուժերից երեքը ուղղակի կամ անուղղակի նոյնպէս կողմ են Հայաստանի անդամակցութեանը ՄՄ-ին։ Բացառիկ անհեթեթ իրավիճակ. դէմ են ՄՄ հետեւանք, ՄՄ-ի ածանցեալ, ՄՄ-ի առարկայական դրսեւորում եւ շարունակութիւն գազի համաձայնագրերին, սակայն կողմ են այդ ամենը ծնող ՄՄ-ին (ռուսական իմպերիալիստական մտքի դրսեւորմանը)։ Տունը զուգարան դարձնելուն կողմ են, բայց այդ զուգարանի օգտագործմանը՝ դէմ։


Շարունակւում է <<կգբ>> գաղտնի գործակալական ցանցի ինքնաբացայայտումը՝ <<լիւստրացիան>>։ Երբ տարիներ առաջ մի յայտնի ռուս պաշտոնեայ ազդարարում էր, որ Հայաստանի հետ ռուսական կայսերապշտութիւնը որեւէ խնդիր չունի, ոմանց թւում էր, թէ դա հերթական պոռոտախօսութիւն է։ Մեր օրերում պարզ դարձաւ, որ, իսկապէաս, 7 տասնեակից աւելի հայաստանեան կուսակցութիւնները, աննաշան բացառութեամբ, ռուսական իմպերիալիզմի գրպանում են (աջ կամ ձախ)։ Նրանց տրամա դրութեան տակ է եւ նրանց է սպասարկում նաեւ հայ <<ազատ մամուլը>>(միայն մի քանի բացառութիւններով)։ 
Այսօր ինձ հարաւիրած մամուլի ակումբներից մէկում ասուլիսին միայն երեք լրագրողների ներկայութիւնը ակումբի պատասխանատուն բացատրեց բազմաթիւ այլ միջոցառումների ու ասուլիսների առկայոկւթեամբ։ Իրականում, պիտի յիշենք, որ Հայաստանում անկախ լրատուամիջոցների թիւը գնալով նուազում է լաւագոյն դէպքում փոխարինուելով <<կուսակցական ազատ մամուլով>>։ 
Աշխահում կուսակցութիւնները միմիանց ընդդիմանում են նախ եւ առաջ <<ստրատեգիաւան >> կողմնորոշումներով։ Հայաստանում հակառակն է. խորհրդարանում իրար հետ օրախնդիր հարցով մարտնչում են <<ստրատեգիական>> խնդրում իրար դաշնակից ուժերը։ 


Ես մենակ էլ պիտի անեմ եւ կանեմ իմ անելիքը եւ դա շարքային ակնահաճոյ խենթութիւն չի լինի, սակայն սպասում եմ, որ չբթաց՚ածները չգոհանան դիտորդական-սպսողական հոգեվիճակով։ Իմանաք, որ դա մեր օգտին չէ։ Արդէն ՄՄ-ին դէմերի տոկոսը նուազում է, որ նոյնն է՝ նուազում է ազատ ու անկախ Հայաստանի
հաւատաւորների բանակը։ Մի բան, որ հայութեան վերջին կռուանն է, մեր վերջին պաշտպանագիծը։

sdfsdfsdfsdfsdf