Գիրք հայ այլախոհների մասին

Category: Հայտարարություններ
Published on 19 December 2013
Print

Վարդան Յարութիւնեանը շնորհակալ գործ է կատարում։ Գիրք է պատրաստում հայ այլախոհների, այդ թւում ազգային ազատագրական պայքարի նուիրեալների մասին՝ հրապարակելով նրանց դատավճիռներն ու որոշ մէկնաբանութիւններ։ Կարծում եմ, ինքը դէմ չի լինի, որ ներկայացնեմ այսօր իրենից ստացածս հարցերը եւ պատասքանս։

<<Պարույր, հարց գրքի համար: ի՞նչն էր պատճառը, որ դուք 70թ. դատավարության ժամանակ չհայտարարեցիք, որ ԱՄԿ-ական եք: ինչքան հասկանում եմ ԿԳԲ-ն դա գիտեր: ակնհայտ էր քո, Շահենի ու Ստեփանի կապը: թե՞ ես սխալվում եմ եւ դուք այդ մասին հայտարարել եք>>:

1970 թուականի դատավարութեան եւ նախաքննութեան ժամանակ ԱՄԿ-ն (Ազգային Միացեալ կուսակցութիւնը) մեր հիմնական գաղտնիքն էր։ ԱՄԿ կազմակերպական գործունէութեան նոր փուլն սկսւուել էր 1968 թ.-ի կալանաւորումներից յետոյ։ Այդ կալանաւորումները պարտաւորեցնում էին չկալանաւորուածներին փոխարինել նրանց։ Շրջանառութեան մէջ էր` <<ամեն կալանաւորուածի փոխարէն 10 նոր ամկ-ական>> կարգախօս կոչը։ Ընդամենը 3-4 ամսում ԱՄԿ գործող յատուածում կային 15-ից աւելի մասնաճիւղեր 64 ընդհատակայիններով։ Նրանցից 12-ը երդուեալ ԱՄԿ-ականներ էին դարձել 1969թ. փետրուարի 18-ին, երեքը՝ Ազատ Արշակեանը, աղջիկների խմբի ղեկավար Էլիզա Մարգարեանը եւ ես արդէն հներից էինք՝ 1967 թուականից։ ԱՄԿ-ն գաղտնի՝ ընդյատակեայ կազմակերպութիւն էր ու նրա մասին խօսելը դաւաճանութեան հաւասարազօր մի բան էր։ Մենք գիտէինք, որ այլ ԱՄԿ-ականներ էլ կան. ես անձամբ ճանաչում էի Ստեփանի խմբի անդամներից մի քանիսին, սակայն նրանք հետագայում որեւէ գործի չմասնակցեցին։ Մենք իրաւունք չունէինք խախտելու ԱՄԿ գաղտնիութեան դրոյթը։ 1969 թ. կալանաւորուածները սխալներ թոյլ տուել են, սակայն մի հարցում անբասիր էին. ոչ ոք չէր ասել, որ <<Երկունք>>, <<Ցասում>> եւ <<Այգ>> կազմակերպութիւնները ԱՄԿ մասնաճիւղեր են։

ԱՄԿ-ն ընդյատակից հանելու եւ բացայատօրէն հանրաքուէի մասին խօսելու գործելակերպը մենք որդեգրեցինք 1974թ. իմ եւ Աշոտ Նաւասարդեանի երկրորդ կալանքի ընթացքում4 երբ ՊԱԿ-ի բանտում գաղտնի կապ հաստատելով նաեւ ԱՄԿ խորհրդի միւս կալանաւորուած անդամ Ազատ Արշակեանի հետ, որոշեցինք կալանաւորուածներով, այսինքն՝ բացայայտուածներով հրապարակայնօրէն անկախութեան հանրաքուէի իրաւունք պահանջել հայ ժողովրդի համար։ Այդ ժամանակ ես արդէն ԱՄԿ ընտրուած ղեկավարն էի եւ իրաւունք ունէի միւս պատասխանատուների հետ նմանօրինակ որոշում ընդունել։

sdfsdfsdfsdfsdf