Նոր հանրահաւաք եւ քայլերթ

Category: Հայտարարություններ
Published on 13 December 2013
Print

Անցեալ ուրբաթ օրուայ համեստ հրապարակային հանդիպումից յետոյ առաջարկ եղաւ մէկ ժամ շուտ սկսել հանդիպումը, բայց ի վերջոյ ոչինչ չփոխեցինք, հաշուի առնելով այն, որ մենք թոյլտւութիւն ենք ստացել ժամը 5-ի համար։ Այսօր՝ մենք պատշաճ կերպով չենք իրազեկել մեր կողմնակիցներին. այդ պատճառով այսօրուայ միջոցառումն ինձ համար ոչ թէ հանրահաւաք է, այլ հրապրակային հանդիպում այն եւրոպամետ հայերի հետ, ովքեր գւրծնական տրամադրուած լինելով կկամենան առանց յատուկ հրաւէրի գալ հրապարակ։ 
Միւս օրն է մեզ հետաքրքիր զարգացում սպասում։ Հաւանաբար համատեղ յայտարարութիւն կհնչեցնենք Նախախորհրդարանի հետ քայլերթից (կամ քայլերթերից ) առաջ։ Չորեքշաբթի բաւական հաճելի երեկոյ ունեցանք նրանց ներկայացուցիչների հետ։

Նոր հարցումների կէսն արուած է։ Չնայած արդիւնքներն առաջին հայացքից խանդավառող չեն՝ աճել է մաքսայինի կողմնակիցների տոկոսը, բայց ուրբաթ ժամը 5-ին հրաւիրելու ենք լրագրողների հենց հրապարակում նախնական տուեալները ներկայացնելու համար։ Մարդիկ երեկ մինչեւ ուշ գիշեր մուտքագրում էին արդիւնքները։ 

Պատրաստուենք շաբաթ օրուայ (ժամը 15։00) հանրահաւաքին ու երթին։
Հայաստանի քաղաքացիները, հայ մարդիկ պիտի իմանան, որ քաղաքակիրթ աշխարհի հետ մերձենալու իրենց ձգտումների իրականացման համար ունեն ոչ միայն անցեալ դարի բոլշեւիկեան կառափնարաններով անցած նուիրեալների օրինակ, այլեւ կայուն եւ հստակ հենակէտ՝ առանցք։ 
Ամեն շաբաթ օր ժամը երեքին Ազատութեան հրապարակում ի մի կգան 5 կամ 500 000 ազատասէր, արդարասէր, ապժանապատիւ հայեր շարունակելու նորօրեայ՝ 4 տասնամեակից աւելի տեւած, մարկանց իրաւոնքների վրա խարսխուած մեր ժողովրդի պայքարը յանուն Հայաստանի ամբողջական ինքնիշխանութեան։
Այս շարքի բարձրակէտն է լինելու հայ ժողովրդի ազատասիրութիւնը խորհրդանշող աւանդական փետրուարի 18-ի համազգային հանրահաւաքը։ Ինչու՞ փետրուրի 18-ի , կգրեմ առանձին։

sdfsdfsdfsdfsdf