Նոր հարցում

Category: Հայտարարություններ
Published on 10 December 2013
Print

Նախորդ հարցման արդիւնքները

 

Այսօր մեր պատուերով հարցում է սկսուել՝ հասարակական կարծիքի ուսումնասիրութիւն, Հայաստանի արտաքին կողմնորոշումների վերաբերեալ։ Խնդրեցի մանրամասները ներկայացնել։ Ինքս էլ ձեզ եմ փոխանցում։ Հարցուելու են 2000 հոգի Հայաստանի 10 մարզերի 21 քաղաքներում եւ Երեւանում։ Կանայք 55 %-ն են, տղամարդիկ 45 %-ը։ Տարիքային խմբերը նոյնպէս բաժանուած են ըստ %-ների։ Հարցաթերթիկն առաւելագոյնս պարզեցրել են։ Ահա այն

 

  1. ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՆՉՊԻՍԻ՞ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹԻՒՆՆ Է ՁԵԶ ՀԱՄԱՐ ՑԱՆԿԱԼԻ 
    1. ԵՒՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹԵԱՆ ՀԵՏ
    2. ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹԵԱՆ ՀԵՏ
    3. ԱՅԼ ՊԵՏՈՒԹԵԱՆ ՀԵՏ
    4. ՈՉ ՄԻ ՊԵՏՈՒԹԵԱՆ ՀԵՏ
    5. ՉԵՄ ԿՈՂՄՆՈՐՈՇՒՈՒՄ

 

  1. ԵԹԷ ԸՆՏՐՈՒԹԻՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԼԻՆԷԻՔ ՄԻԱՅՆ ԵՐԿՈՒ ՄԻՈՒԹԻՒՆՆԵՐԻ ՄԻՋԵՒ, Ո՞Ր ՄԻՈՒԹԵԱՆ ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹԻՒՆԸ ՆԱԽԸՆՏՐԵԼԻ ԿՀԱՄԱՐԷԻՔ

    1. ԵՒՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹԵԱՆ
    2. ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹԵԱՆ 


Առերեւոյթ պարզութեամբ հանդերձ այս հարցումը հնարաւորութիւն է տալու հստակ պատկերացնել, թէ տարիքային որ խումբը ինչպիսի դիրքորոշում ունի, որ բնակավայրում ինչպիսի կարծիք կայ (սա բաւական մոտաւոր), այլընտրանքի բացակայութեան պայմաններում որ կողմ են հակուած չկողմնորոշուողները եւ անկախականները եւ այլն։

Արդէն 400 պատասխան ստացուած է Երեւանից ու Արմաւիրի մարզից։ Ասում են, աւելացել է ․․․ բայց չեմ ոզում առաջ ընկնել։ Հաւանաբար ուրբաթ օրը ներկայացնենք արդիւնքները։

 

sdfsdfsdfsdfsdf