Անձնական կապերս էլ կօգտագործեմ մինչեւ դատավարութիւնը ազատ արձակելու հարցում. Պ. Հայրիկեան

Category: Հայտարարություններ
Published on 11 November 2013
Print

Միացայ Վարդան Պետրոսեանի խափանման միջոցը փոխելու ուղերձին։
Լաւ է, որ այն սկսւում էր ողբերգութեան զոհերի վերաբերեալ անկեղծ ցաւակցական խօսքերով։ Իսկապէս սարսափելի բան է տեղի ունեցել․․․

Բայց Վարդանը փախնո՞ղ տեսակն է։ Նրան ճանաչում եմ աւելի քան կէս դար։ Երբեք նոյնիսկ խուսանաւելիս չեմ տեսել։
Մեր իրաւապահները որքա՞ն են սիրում անհարկի օգտագործել կալանքը որպէս խափանման միջոց։ Չեն էլ ուզում հասկանալ, որ դա նաեւ տնտեսապէս շահաւէտ չէ։ Չէ՞ որ կալանաւորի համար բանտ ու բանտապահ է պէտք, նուազագոյն պայմաններ, սնունդ եւ այլն։ Էլ չեմ խօսում հարցի իրաւական կողմի մասին։

Երւի յիշում եք, որ երբ յունուարի 31-ի մահափորձի մասնակիցների խափանման միջոցը փոխելու մասին խօսք գնաց, այն ժամանակ էլ չառարկեցի։

Ի վերջոյ ի՞նչն է իրաւապահների, նաեւ դատաւորի վախը։ Կասկածեալը կամ մեղադրեալը կփախչի՞։ Ի՞նչ է՝ արդարադատութիւնից փախածներ քի՞չ կան։ Աշխարհը կործանւու՞մ է դրանից։ Չէ՞ որ կասկածեալը իր փախուստով կհաստատի իր մեղաւորութիւնը ու կբարդացնի իր վիճակը։
Անձնական կապերս էլ կօգտագործեմ մինչեւ դատավարութիւնը ազատ արձակելու հարցում։

Եւ կրկին, Տէր, ողորմեայ վաղամեռիկ ձագուկներին․․․

sdfsdfsdfsdfsdf