ԱԻՄ ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆԸ

Category: Հայտարարություններ
Published on 19 October 2013
Print
ԱԻՄ ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆԸ
ԿԱՐՕ ԵՂՆՈՒԿԵԱՆԻ ԵՒ ԱՅԼՈՑ ՆԿԱՏՄԱՄԲ ՔՐԵԱԿԱՆ ԴՐՍԵՒՈՐՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐԵԱԼ
                                                                                                                    19 Յոկտեմբերի 2013թ.
 
     Ազգային ինքնորոշում միաւորումը մտահոգուած է վերջին շրջանում քաղաքացիական նախաձեռնութիւնների մասնակիցների նկատմամբ իրականացուող տարբեր անհատների կամ խմբերի քրեական՝ խուլիգանական դրսեւորումներով։
     Ցանկացած պետութիւնում լինում են տարրեր, որոնք առաջնորդուելով իրենց «շահերով» ու նկատառումներով, հանդէս են գալիս հակաօրինական գործողութիւններով։ Նման երեւոյթները կանխուելու համար պետութիւնները,  ինչպէս եւ Հայաստանը, ունեն քաղաքացիների, այդ թւում՝ հարձակումների ենթարկուող հարկատու-քաղաքացիների միջոցներով գործող իրաւապահ մարմիններ։
     Պետութեան գլխաւոր առաքելութիւնը քաղաքացիների, մանաւանդ գործուն քաղաքացիների անվտանգութեան ապահովումն է։ Արդէն պարբերական դարձող, մասնաւորապէս՝ Կարո Եղնուկեանի նկատմամբ,  արատաւոր դրսեւորումները եւ բռնարարքները ստիպում են խորհել իրաւապահ մարմինների անկարողութեան կամ անտարբերութեան մասին։
     ԱԻՄ ներկայացուցչական խորհուրդը իշխանութիւններին կոչ է անում վճռական քայլեր ձեռնարկել նման երեւոյթները կանխելու ուղղութեամբ, այլապէս իրենք՝ իշխանութիւնները, կընկալուեն որպէս քրեական տարրերի պաշտպան ու հովանաւոր։
   
ԱԻՄ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՆՈՒՆԻՑ
 
ԱԻՄ առաջնորդ   Պարոյր Հայրիկեան 

 

sdfsdfsdfsdfsdf