ԻՆՉԻ ՄԱՍԻՆ ԱՆՊԱՅՄԱՆ ՊԻՏԻ ԽՕՍԷՐ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԸ

Category: Հայտարարություններ
Published on 04 October 2013
Print

Ես ընդհանուր առմամբ գոհունակութեամբ նայեցի ԵԽԽՎ-ում Սերժ Սարգսեանի հանդիպումը, բայց ինձ մտահոգեց յատկապէս այն յատուածը, որը ամենից աւելի էին հաւանել մեր սիրելի հայրենակիցները։ Այո, եւրոպացիներին հաճելի է տեսնել զսպուածութիւն եւ դա, իհարկէ, բոլորս պիտի հաշուի առնենք, բայց դա չպէտք է հանգեցնի ինքնամոռացման եւ նոյնիսկ ինքնամերժման։ Եթէ այդպիսի ամբիոնները ճիշտ չօգտագործենք մեզ համար ռազմավարական նշանակութիւն ունեցող խնդիրները մատուցելու, համաշխարհային հանրային կարծիքի ձեւաւորմանը նպաստելու ուղղութեամբ, ապա ի՞նչ ամբիոններ ենք օգտագործելու։ Շեշտել, որ մենք առանց նախապայմանների պատրաստ ենք Թուրքիայի հետ բարի-դրացիական յարաբերութիւնների, ինձ համար դժուարութեամբ հասկանալի էր հենց նախնական փուլում, բայց այժմ՝ տարիներ անց, ակնյայտ ձախողումից յետոյ չօգտուել ԱՅԴ ԼԱՒ ՓՈԽԱՆՑՈՒՄԻՑ, սա չեմ հասկանում։ Ժամանակն է, գոնէ խմբագրելու մօտեցումը։

Ադրբեջանցու՝ Թուրքիային տարածքային պահանջներ էք ներկայացնում, յայտարարութեանը պէտք է հետեւեր մօտաւորապէս այսպիսի պատասխան. ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԻՒՆ ԱՊՐԱԾ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ, ՆՐԱ ԻՇԽԱՆՈՒԹԻՒՆՆԵՐԸ ՊԱՐՏԱՒՈՐ ԵՆ ՄՇՏԱՊԷՍ ՈՒՇԱԴՐՈՒԹԵԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ՊԱՀԵԼ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ ԵՒ ԴՐԱ ՀԵՏԵՒԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱՑՄԱՆ ՀԱՐՑԸ։ ԲՈԼՈՐԴ ԷՔ ՎԿԱՅ, ՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹԻՒՆՆԵՐԸ ՆՈՅՆԻՍԿ ԱՅԴ ՀԱՐՑԸ ՉԵՆ ԲԱՐՁՐԱՑՐԵԼ։ Մենք չենք խօսել նաեւ այն բանի մասին, որ Հայաստանի միջազգայնօրէն, նաեւ Թուրքիայի կողմից ճանաչուած տարածքների 80 տոկոսը բռնազաւթուած են Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից։ Մենք այդ ամենը մոռանում ենք յանուն բնականոն յարաբերութիւնների հաստատման եւ գնացինք առանց նախապայմանների յարաբերութիւններ սկսելու ճանապարհով։ Դա նաեւ միջազգային հանրութեան ցանկութիւնն էր, բայց ինչպէս գիտէք, թուրքական իշխանութիւնները տապալեցին այդ նախաձեռնութիւնը։ 

Գրածս ետին թուով արուած առաջարկ չէ։ Տարիներ շարունակ խօսում եւ գրում եմ՝ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ ՀԵՏԵՒԱՆՔՆԵՐԸ ՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԵՐ ՍԵՐՆԴԻ ԳԼԽԱՒՈՐ ԱՌԱՔԵԼՈՒԹԵԱՆ, ՄԻՋԱԶԳԱՅՆՕՐԷՆ ՃԱՆԱՉՈՒԱԾ (ՈՉ ՍՏԱԼԻՆԻ ԳԾԱԾ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՎ) ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ 80 ՏՈԿՈՍԻ ԲՌՆԱԶԱՒԹՈՒԱԾ ԼԻՆԵԼՈՒ, ԻՆՉ-ՈՐ ԿԵՐՊ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՀՆՉԵՑՆԵԼՈՒ ԵՒ ՄԻԱՅՆ ԴՐԱՆԻՑ ՅԵՏՈՅ ԱՌԱՆՑ ՆԱԽԱՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՅԱՐԱԲԵՐՈՒԹԻՒՆՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՊԱՏՐԱՍՏԱԿԱՄՈՒԹԻՒՆԸ ՄԱՏՈՒՑԵԼՈՒ մասին, բայց լսելի լինելու համար, հաւանաբար, կամ պիտի օլիգարխիկ լինես կամ չեկիստ…թէեւ գրեթէ բոլոր ստրատեգիական ծրագրերում ասածներս գոնէ հոգու խորքում ընդունել են։ Ես էլ մեր մեծ հայրերին եմ լսում, նրանց ասածներն եմ փոխանցում։ 

ԱՐՑԱԽԻ ՀԱՐՑԻՑ ԱՌԱՋ ԵՒ ԱՐՑԱԽԻ ՀԱՐՑԻՑ ՎԵՐ ԿԱՅ (ՆԱԵՒ ԱՐՑԱԽԻ ՀԱՐՑԸ ՆԵՐԱՌՈՂ) ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑ՝ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ ՀԵՏԵՒԱՆՔՆԵՐԸ ՎԵՐԱՑՆԵԼՈՒ (կամ նուազագոյնի հասցնելու) ԳԵՐԽՆԴԻՐ։ Դա հայակենտրոն մտածելակերպ է։ Դրան հակառակ մեզ պարտադրուած արցախակենտրոն մտածելակերպը ոչ միայն հայանպաստ չէ, այլեւ կարող է արցախակործան դառնալ։ Այս միտքը պէտք է մշտապէս ուղեկցի հայ պետական այրերին։

sdfsdfsdfsdfsdf