ԱԻՄ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԸՆԴԼԱՅՆՈՒԱԾ ՆԻՍՏԻ ԱՄՓՈՓԱԳԻՐ

Category: Հայտարարություններ
Published on 16 September 2013
Print

1. ԱԻՄ ՆԽ-ը ձայների բացարձակ մեծամասնութեամբ ՀԱՒԱՆՈՒԹԻՒՆ ՏՈՒԵՑ սեպտեմբերի 5-ին ԱԻՄ առաջնորդ Հայրիկեանի ասուլիսում սեպտեմբերի 3-ի վերաբերեալ արտայատուած դիրքորոշմանը։ Տարածուած մամուլի թողարկման մէջ մասնաւորապէս ասւում է․
«․․․ Պուտինեան Ռուսաստանի ճնշման տակ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեանը ․․․դարձել է ռուսական իմպերիալիզմի կամակատարը։
․․․ ես այսօրակ լուծումը համարում եմ անարժանապատիւ ու պարտուողական։ 
Այս ամենը կարելի էր կանխել եւ սպառնալիքներին դիմակայել հրապարակային քննարկումներով եւ հրապարակային դիւանագիտութեամբ։ Ռազմավարական նշանակութեան հարցերի քննարկման դաշտ պէտք է ներգրաւուած լիներ ողջ, նաեւ միջազգային հանրութիւնը․․․
․․․յիշեցնեենք, որ Հայաստանի պետական պաշտոնեան միայն սեփական ժողովրդի ճնշումը պէտք է օրինական համարի․․․
Այնուամենայնիւ ․․․ շեղուելու գործընթացի միայն նախնական փուլում ենք եւ մեր խնդիրն է միասնական ուժերով՝ անհատական ու հաւաքական ներդրումներով ցոյց տալ, որ սեպտեմբերի 21-ի ժառանգներն ենք, որ Աստուածատուր մեր ինքնորոշումից վեր ոչինչ չենք ընդունում»։

2. Քննարկելով բացարձակ ժողովրդավարութեան գաղափարները հրապարակայնացնելու հարցը ԱԻՄ պատասխանատուները նպատակահարմար համարեցին ստորագրահաւաքի կազմակերպումը։ Յորդորուեց բացի ԴԷՊԻ ԲԱՑԱՐՁԱԿ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹԻՒՆ գրքից ստորագրահաւաքի համար ունենալ հանրամատչելի փոքրածաւալ նկարագրական ակնարկ։ Ստորագրահաւաքի պաշտոնաթղթի նախնական բովանդակութիւնը հետեւեալն է․ 
ՍՏՈՐԱԳՐԱՀԱՒԱՔ Ի ՆՊԱՍՏ ԲԱՑԱՐՁԱԿ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ 
Ես եմ Հայաստանի իրական տէրը եւ ձգտելով դառնալ ազատ Հայաստանի լիարժէք՝ մշտապես երկրի կառավարմանը մասնակցող քաղաքացի, պահանջում եմ Հայաստանի պետական համակարգում ներդնել Պարոյր Հայրիկեանի առաջարկած բացարձակ ժողովրդավարութեան սկզբունքները ։

Անուն Ազգանուն բնակավայր էլ. հասցէ հեռախօս ստորագրութիւն
--------------------------------------------------------------------------------------------------------------------
3. ՆԽ-ն որոշեց Ազատութեան հրապարակում հանրահաւաք հրաւիրել սեպտեմբերի 20-ին եւ այդ նպատակով պաշտոնապէս դիմել քաղա քապետարան։

sdfsdfsdfsdfsdf