Պարույր Հայրիկյանի շտաբը մի շարք ընտախախտումներ է արձանագրել

Category: Հայտարարություններ
Published on 18 February 2013
Print

Պարույր Հայրիկյանի ընտրական շտաբի աշխատանքների համակարգող Մանյա Այվազյանի խոսքով, այս պահի դրությամբ իրենք արձանագրել են մի շարք ընտախախտումներ, որոնք առնչվում են հիմնականում ընտրողների անձնագրերից կնիքների անհետացմանը:

«Անձամբ իմ անձնագրից անհետացել է կնիքը, իսկ մեր համակիրներից ստանում ենք ահազանգեր: Մասնավորապես 7/10, 6/27, 12/38, 2/9 ընտրատեղամասերում քվեարկած մեր համակիրների անձնագրերից անհետացել են կնիքները: Մենք գրավոր արձանագրություն չենք ներկայացրել, բանավոր դիմել ենք ԿԸՀ և տեղյակ ենք պահել, որ նման բան է տեղի ունենում: Ես ասացի, որ ԿԸՀ-ում արձանագրություն կազմեն, բայց իրենք չկազմեցին»,- նշեց Մ. Այվազյանը, փոխանցում է Panorama.am-ը:

Նրա խոսքով, որ ԿԸՀ-ից իրեն հորդորել են' գրավոր դիմել, չնայած իր ասածին չեն հավատացել, կանչել են ԿԸՀ:

«Ես ասում եմ, որ դա փաստ է, իմ անձնագիրն է, ես ուրիշի ասածի հիման վրա չեմ ասում, իմ անձնագրում այլևս չկա այդ կնիքը: Հեգնական տոնով ասացին «բա, հլը բերեք տեսնենք Ձեր անձնագիրը»: Իրենք ասացին, որ շատ հեշտ է այդ կնիքը ջնջել: Ասում եմ՝ ի՞նչ է, դիտավորյա՞լ է արված, որ մարդիկ կարողանան հեշտությամբ ջնջել՝ մանավանդ, երբ մենք բազմաթիվ ահազանգեր ենք ստանում, որ շատ տեղամասերում կրկնակի, եռակի, նույնիսկ քառակի քվեարկություն է լինում»,- ասաց Այվազյանը:

Պ. Հայրիկյանի շտաբի համակարգողը մասնավորապես նշեց, որ ընտրախախտումների վերաբերյալ ահազանգերը շատ են Արարատի մարզից, սակայն նրանք վախենում են ներկայանալ:

«Արարատի մարզի Ոստան համայնքից են ահազանգել, որ նույն քաղաքացին մի քանի անգամ է քվեարկում: Սիսավանից են զանգահարել և փոխանցել, որ իրենց ասել են, թե չեք կարող մասնակցել քվեարկության, քանի որ արդեն ձեր փոխարեն քվեարկել են: Զանգել են Արթիկի Սարալանջի գյուղից, ասում են, որ այնտեղ քվեարկությունը բաց է տեղի ունենում: Մեր վստահված անձը գտնվում է Սարալանջում, հաղորդում է, որ 20 րոպե է տեղամասում է, սակայն ոչ մի ընտրող չի մտնում ընտրատեղամաս՝ գուցե հենց նրա համար, որ նրա ներկայությամբ բաց քվեարկություն չկատարեն. երևի դրսից հսկում են տարածքը»,- մանրամասնեց Մ. Այվազյանը: Նրա խոսքով, այդ խախտումների վերաբերյալ շտաբում կկազմվեն արձանագրություններ:

sdfsdfsdfsdfsdf